Հռիփսիմե Ելինյանի անակնկալը Գրիգոր Դանիելյանի 34–ամյակին (ֆոտո)

Դերասան Գրիգոր Դանիելյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա որոշել էր չնշել տարեդարձը, սակայն կինը` երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, անակնկալ հավաքույթ էր կազմակերպել սիրելիի համար։ Tert.am Life–ը լուսանկարել է երեկոյի հետաքրքիր պահերն ու իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասները։

Գրիգորը նշեց, որ տարեդարձը նշել չի սիրում, քանի որ աշխատանքի բերումով հաճախ է լինում ուշադրության կենտրոնում, հնարավորության դեպքում, փորձում է խուսափել ուշադրությունից։

«Տարեդարձս սովորաբար նշում եմ ընտանիքիս հետ, միայն մեր 30 ամյակը մեծ շուքով նշեցինք։ Այսօր Հռիփսիմեն ասաց` արի երկուսով գնանք գինի խմելու, ես չէի ուզում գալ, առաջարկում էի տուն գնալ, սակայն համոզեց։ Շոկի մեջ եմ, չէի սպասում, որ այստեղ կհանդիպենք մեր հարազատ մարդկանց»,– ասաց Գրիգորը։

Նա հյուրերից հետաքրքրվեց, թե որքան ժամանակ էին ծրագրել այս ամենը և անակնկալի եկավ, որ կինը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել երեկույթին։

Իր հերթին Հռիփսիմեն նշեց, որ ամենաբարդը Գրիգորին ժամանցի կենտրոն բերելն էր, քանի որ նա համառորեն ուզում էր տուն գնալ։

Գրիգորը նշեց, որ օրվա հաճելի սկիզբը եղել է կեսգիշերին։ Նրան շատ է ուրախացրել որդու շնորհավորանքը, քանի որ 9–ամյա Ալբերտոն հայրիկին առաջին անգամ շնորհավորել է ֆեյսբուքյան գրառման միջոցով, բայցի այդ, այս տարի տարեդարձին ներկա էր ընտանիքի նոր անդամը`Ռոբերտոն։ Իր ամենամեծ նվերը Գրիգորը համարում է ընտանիքին, մասնավորապես, երկու որդիներին։

Տոնական տորթը Հռիփսիմեն ընտրել էր «LOVE is…»-ի տեսքով, քանի որ Գրիգորը սիրում է այս մաստակները:) Տորթի մոմերը փչելիս Գրիգորը հատուկ երազանք չի պահում, սակայն նրա հիմնական երազանքներն ու նպատակները կապված են ընտանիքի հետ։

Ամենակարդացված

«Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու և աշխատանքային պահանջների մասին
20 ապացույց, որ աշխարհը խելագարվել է
«Սուպեր մամա 2» ֆիլմն ամբողջությամբ
Աշխարհի շուրջը. ո՞ր տարիքում են աղջիկները կորցնում կուսությունը տարբեր երկրներում
Կենդանակերպի 4 նշան, որոնց բախտը շատ կբերի 2018 թ. հունվարին
Նման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր․ տեսեք՝ ինչ վիճակում է նրա ավտոմեքենան (ֆոտո)
2018 թվականը շատ ծանր տարի կլինի հորսկոպի այս 3 նշանների համար․ ահա թե ինչ խնդիրների կառնչվեք
Աննման համեղ տորթ «Պինչեր». դրա համը բոլորին խենթացնում է
10 հայ հայտնիներ, ովքեր շպարվելիս չափն անցնում են

Վերջին լուրեր

Ոճային կոշիկներ գարուն-ամառ 2018. 20 նորույթ, որոնք ձեզ կխենթացնեն
Սեր կադրում և ատելություն կյանքում. հայտնի կինոզույգեր, որոնք իրար ատում են
Դադարեք ուտել «երկուսի փոխարեն». 10 առասպել հղիության մասին
«Բնատուր տղամարդկային գեղեցկություն ունի». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 տղամարդիկ` ըստ Լուսինե Բադալյանի
Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի մասին խոսք լինել չի կարող. Լիլիթ Բաբասյանը՝ իր և ամուսնու խնդիրների մասին և ոչ միայն
Այս զույգը Վրաստանի ամենագեղեցիկ զույգն է. ահա թե ինչպիսին է նրանց երեխան
10 սխալ առաջին օգնություն ցուցաբերելիս, որոնք կարող են վնասել
Բնական բաղադրատոմս վնասված մազերի վերականգնման համար
Ինչպես է ծննդյան ամիսն ազդում երեխայի բնավորության վրա