Նարե Գևորգյանը` սպասվող նորությունների և ընտրյալ ունենալու լուրերի մասին

Երգչուհի Նարե Գևորգյանի համար անցնող տարին ակտիվ աշխատանքային էր։ 2018–ի սկզբին նա 2 նոր աշխատանք է խոստանում երկրպագուներին։ Tert.am Life–ի հետ զրույցում Նարեն խոսել է իր զգացմունքների, անձնական կյանքի և հանդիսատեսին սպասվող նորությունների մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

Անցած տարվա մասին խոսելիս Նարեն նշեց, որ 2017-ը ստեղծագործական առումով ակտիվ գործունեության տարի էր։ «Կարևորում եմ այն նոր երգերը, որոնք ներկայացրի 2017-ին և, իհարկե, ռուսաստանյան շրջագայությունս, որն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու Հայաստանից դուրս ապրող շատ ջերմ հայրենակիցներիս հետ»։

Վերջին աշխատանքներից Նարեն առանձնացրեց հատկապես «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը, որը լայն տարածում գտավ։ Զգացմունքային երգչուհին վստահեցնում է, որ երգի հաջողության գրավականն այն էր, որ դրանում չկար որևէ կեղծ բան։ «Ես սկզբից մինչև վերջ ապրեցի այն, ինչ տեսել են մեր հերոսների մայրերը։ Երգի խոսքերն ամբողջությամբ իրական փաստերի վրա են հիմնված»,- պատմեց Նարեն։

Հուզական ելույթից հետո արված հակասական կարծիքներն ու քննադատությունները փոքր-ինչ զայրացրել են երգչուհուն. «Շատ կարծիքներ եմ լսում, որ իսկական արտիստը բեմում հուզվելու իրավունք չունի։ Այդ դեպքում ես իսկական արտիստ չեմ ու չեմ էլ ուզում լինել։ Ես այն եմ, ինչ կամ՝ շատ մեծ հուզական դաշտ ունեցող մարդ։ Հատկապես զինվորի մասին երգից հետո արված այդ մեկնաբանություններն ինձ զայրացնում էին։ Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ զինվորի թեման իմ թուլությունն է ու ցավում եմ, որ ես և այդ կարծիքի մարդիկ նույն ազգի ներկայացուցիչներ ենք»։

Երգչուհին մի շարք նորություններ ունի, որոնք շուտով կներկայացնի երկրպագուների դատին։ «Արաբո Իսպիրյանի հետ պատրաստել ենք հայրենասիրական երգ, որը կոչվում է «Հայրենիք»։ Արդեն նկարահանվել է տեսահոլովակ, որը հունվարի վերջին կներկայացնենք հանրությանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, երգի հեղինակը՝ Նարեկ Ստամբոլցյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, երգը ձայնագրվել է DUETRO ստուդիայում»: Նարեն չցանկացավ փակագծեր բացել նոր աշխատանքի մասին, սակայն նշեց, որ երգը կապող օղակ է հանդիսանալու սփյուռքի և Հայաստանի միջև։

Փետրվարին նույնպես Նարեն կներկայացնի նոր երգ և տեսահոլովակ։ «Ես սիրում եմ նրան» կոչվող երգի հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է. «Ոճային առումով կտարբերվի իմ մյուս երգերից, հուսամ՝ իմ լսարանին դուր կգա»։

Նարե Գևորգյանը վերջերս սկսել է համագործակցել պրոդյուսերի հետ։ Այս փուլում խոսակցություններ են տարածվել, որ նրանց միջև սիրավեպ է սկսվել։ «Իմ անձնական կյանքում փոփոխություններ չկան։ Եթե լինեն, առաջինը կտեղեկացնեմ իմ հանդիսատեսին։ Բնական է, որ նման խոսակցություններ կան, քանի որ մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին` համերգներ, ձայնագրություններ, քննարկումներ սրճարանում։ Գործնականում նա շատ է օգնում ինձ։ Կարելի է ասել, աշխատանքի 90%-ը նա է անում։ Սակայն պաշտոնապես ասում եմ, որ մեր միջև ոչինչ չկա։ Մենք շատ լավ ընկերներ ենք և իրար կես բառից հասկացող գործընկերներ։ Հուսամ՝ նման խոսակցությունների այլևս չեմ հանդիպի»,– մեկնաբանեց երգչուհին։

Ամենակարդացված

«Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու և աշխատանքային պահանջների մասին
20 ապացույց, որ աշխարհը խելագարվել է
10 հայ հայտնիներ, ովքեր շպարվելիս չափն անցնում են
«Սուպեր մամա 2» ֆիլմն ամբողջությամբ
Ինչպիսի՞ն կլինի հունվար ամիսը․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումը
Աշխարհի շուրջը. ո՞ր տարիքում են աղջիկները կորցնում կուսությունը տարբեր երկրներում
Կենդանակերպի 4 նշան, որոնց բախտը շատ կբերի 2018 թ. հունվարին
Նման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր․ տեսեք՝ ինչ վիճակում է նրա ավտոմեքենան (ֆոտո)
2018 թվականը շատ ծանր տարի կլինի հորսկոպի այս 3 նշանների համար․ ահա թե ինչ խնդիրների կառնչվեք

Վերջին լուրեր

Եղեք սեփական ատամնաբույժը. ահա հնարքներ, որոնք տնային պայմաններում կվերացնեն ատամնաքարի կուտակումը
Ձվարանների պոլիկիստոզ. ախտանիշեր, որոնք պետք է մտահոգեն
Բլոտոքս՝ նոր բյութի-պրոցեդուրա գլխամաշկի համար, որը պահպանում է սանրվածքը
Լուսնի խավարում + «կապույտ լուսին». հազվագյուտ երկնային հրաշքը տեղի կունենա 2018 թ. հունվարի 31-ին
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը ներկայացրել է մասնակիցների «եվրատեսիլյան» երգերը
10 օգտակար խորհուրդ, որ պետք է անի յուրաքանչյուր 30-ն անց մարդ
10 բան, որ չպետք է անեն զույգերը
Դիետոլոգն այցելուին 3 խորհուրդ տվեց. դրանց օգնությամբ կինը 2 տարում նիհարեց 70 կիլոգրամով
Տեսահոլովակի պրեմիերա. Արմենչիկ՝ «Ես քեզ սիրում եմ»