Շատ վատ բովանդակությամբ նամակ է ստացել. 23-ամյա հայուհին կմասնակցի Հնդկաստանում անցկացվող գեղեցկության մրցույթին

Մարտի 17-ից 25-ը Rubaru Group-ի կողմից Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կանցկացվի «Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որին կմասնակցի նաև Հայաստանը: Asekose.am-ի հետ զրույցում «Miss Supermodel Worldwide» միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, «Miss Armenia Cosmopolitan World 2017», ֆոտոմոդել Յանա Գրիգորյանը մանրամասներ է պատմել մրցույթի և Հայաստանը ներկայացնող 23-ամյա հայուհու մասին:

«Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթն արդեն 4-րդ տարին է անցկացվում Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում: Մրցույթին մասնակցելու են 52 երկրի ներկայացուցիչներ: Ես` որպես այդ մրցույթի ազգային նախագահ, քասթինգից հետո ընտրեցի Անաստասիա Վիվտաշին: Անաստասիայի հայրը հայ է, մայրը` հրեա, իսկ քանի որ բոլորս գիտենք, որ հրեաների մոտ երեխաները կրում են մոր ազգանունը, այդ իսկ պատճառով Անաստասիայի ազգանունը հայկական չէ: Քասթինգի մասնակիցները մոտավորապես պետք է համապատասխան լինեին 90-60-90 ընդունված չափերին: Մեր ներկայացուցչի չափերը  84-63-94 են, հասակը` 1.73 սմ: Նրա մեջ առաջին հերթին ինձ գրավեց նրա բնական գեղեցկությունը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Անաստասիային և նրա` մրցույթում հաջողություններ գրանցելու հավանականությանը, Յանան նշեց.

«Անաստասիան սովորում է Թատերական ինստիտուտում, 2 ու կես տարի է, որ համագործակցում է մոդելային տարբեր գործակալությունների հետ: Սա միջազգային առաջին գեղեցկության մրցույթն է, որին նա կմասնակցի: Անասատասիայի` որպես մոդել հանդես գալը նրան կօգնի անկաշկանդ լինել բեմում: Կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ կլինի: Այս տարվա մեր մասնակցի շանսերը բավական բարձր եմ գնահատում: Կարծում եմ, որ եթե նույնիսկ նա չհաղթի կամ ինչ-որ տիտղոսի չարժանանա, ապա համագործակցության առաջարկներ հաստատ կստանա»:

Յանայի կարծիքով` մրցույթը կարող է բազմաթիվ դռներ բացել մասնակիցներ առաջ, նրանց տարբեր մոդելային կազմակերպությունների հետ աշխատելու հնարավորություն տալ.

«Մրցույթն այս տարի է անվանափոխվել «Miss Supermodel Worldwide», մինչ այդ կոչվում էր «Miss Supermodel  International»:  2017 թվականին այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է Հռիփսիմե Սարգսյանը: Չնայած նրան, որ նա ոչ մի տիտղոսի չի արժանացել, սակայն բազմաթիվ աշխատանքային առաջարկներ է ստացել, և այս պահին գտնվում է Նյու Յորքում»:

Յանայի խոսքով` իրենք այս պահին անում են հնարավոր ամեն ինչ` մրցույթին պատշաճ կերպով ներկայանալու համար, քանի որ Անաստասիայի մասնակցությունը հաստատվել է միայն 1 շաբաթ առաջ, իսկ մրցույթին մոտ 1 ամիս է մնացել;

«Քննադատություններն արդեն սկսվել են, Անասատասիան հասցրել է նույնիսկ շատ վատ բովանդակությամբ անձնական նամակ ստանալ, բայց մենք պատրաստ ենք այդ ամենին և ժպիտով ենք վերաբերում նմանտաիպ բաներին»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Յանան հայտնեց, որ Հայաստանում անցկացվող մրցույթը տեղի կունենա հունիսին.

«Բոլոր այն աղջիկները, ովքեր կցանկանան մասնակցել Հայաստանում անցկացվող մրցույթին, կարող են դիմել ինձ: Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու գեղեցկության տարբեր մրցույթների և կհամագործակցեն մոդելային տարբեր կազմակերպությունների հետ»:

Ամենակարդացված

Թավշյա հեղափոխությանը նվիրված երգ․ Վրդո՝ Թավշյա հաղթանակ
Չեռնոբիլի աղետից 30 տարի անց գիտնականները որոշեցին ուսումնասիրել տեղի անտառները. հայտնաբերածը ցնցեց ողջ աշխարհը
Լուսանկարներ, որոնց նշանակությունն այսօրվա սերունդը դժվար թե հասկանա
Ինչպե՞ս կարող է սովորական ասեղն ինսուլտի ժամանակ փրկել մարդու կյանքը
Մարտեր առանց կանոնների Գրոզնիում. Քադիրովի որդու հետ մենամարտել է հայ Դավիթը
Այս կինը պահանջում էր, որ ամուսինը իր հետ օրական 2-3 անգամ սեքսով զբաղվի… մերժում ստանալով՝ ահա, թե ինչ քայլի նա դիմեց
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
25 լուսակնարներ, որոնք կհասկանան միայն ԽՍՀՄ տարիներին ապրած մարդիկ
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան տեղափոխվել այս փոքրիկ քաղաք, աշխատանք և հողակտոր կստանան

Վերջին լուրեր

Սեզոնի թրենդը. հայկական շոու-բիզնեսի աստղերը` նորաձև հյուսքերով
Նիկոլ Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը
25-ամյա տղան վատնել է $35000, որպեսզի էլֆի տեսք ստանա
Միայն տեսեք, թե ինչ է արել այս կինը իր երեխայի համար. ոչ բոլորը կգնան այս քայլին
Լուսինե Թովմասյանն իր հանգիստն է վայելում Բարսելոնայում (լուսանկարներ)
Մեկ հարց՝ հորոսկոպի յուրաքանչյուր նշանին․ կարո՞ղ եք անկեղծորեն պատասխանել
Տեսեք, թե ժամանակ ընթացքում որքան են փոխվել ու «զարգացել» հոլիվուդյան աստղերը (լուսանկարներ)
Թեժ է լինելու․ «Ֆորս մաժորներ» սերիալում Մեգան Մարքլի բոլոր բաց տեսարանները
Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան՝ «Էլի Նա»