Ի՞նչ դաջվածքներ ունեն հայ հայտնիներն, ու ի՞նչ են դրանք խորհրդանշում

Նախկինում դաջվածքները համարվել են մարմնի խեղում, սակայն այժմ դրանք բավականին նորաձև են, և մարդիկ, անկախ սեռային պատկանելիությունից, մարմնի տարբեր հատվածներում դաջվածքներ են անում: Դաջվածքներ ունենալու գերժամանակակից միտումը կլանել է ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև հայտնիներից շատերին: Ոմանց համար այն ինչ-որ խոհափիլիսոփայական իմաստ ունի, ոմանց համար էլ պարզապես իմիջի մի մասն է: Շարունակում ենք ներկայացնել հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, ովքեր առանձնահատուկ դաջվածքներ են կրում:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանի մարմինը զարդարում են ամենատարբեր տիպի դաջվածքներ: Դրանց մի մասը երևում է, մի մասն էլ թաքցնում է հագուստը: Երգչուհին հաճախ է ցույց տալիս ձեռքին արված մինիմալիստական ոճի դաջվածքը: Այն արվել է երեք տարի առաջ: Թևին սլաքներ ու երկրաչափական պատկերներ դաջելով՝ Իվետան կարծես ուզում է ասել, որ քաջ ու խիզախ բնավորություն ունի ու ինքն է ընտրում սեփական ճանապարհը: Վերջերս էլ երգչուհին ներկայացրեց իր նոր՝ «Սիրահարվել եմ» տեսահոլովակը, որտեղ երևում էր նրա՝ թիկունքին արված մեծ դաջվածքը: Այն ոռնացող ու ագրեսիվ գայլի կերպարանք է, որը կարծես միաձուլվել է փխրուն աղջկա հետ:

Նունե Եսայան

Երգչուհի Նունե Եսայանի դաջվածքներն առավել քան աչքի են ընկնում: Դրանք վերջերս են արվել: Երկու ձեռքին էլ Նունեն դաջել է երեխաների անվան առաջին տառերը՝ Հ և Է, համապատասխանաբար՝ Հենրի և Էլիզաբեթ։

Մարիամ Մելիքյան

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը լուսանկարներում միշտ ցուցադրում է իր դաջվածքները: Դրանցից մեկը դաստակին արված կարդիոգրաման է: Դերասանուհին երկու այլ դաջվածքներ էլ ունի, որոնք խնամքով թաքցնում էր, բայց, իհարկե, դա չի կարող վրիպել նրա երկրպագուների աչքից: Մարիամը դաջվածքներ ունի որովայնի ու  կրծքավանդակի վրա:

Էվա Խաչատրյան

Դերասանուհի Էվա Խաչատրյանի դաջվածքը թևին է: Նա ևս նախապատվությունը տվել է սլաքներին:

Էմմա Ասատրյան 

Ջազ երգչուհին գեղեցիկ դաջվածք ունի պարանոցին: Նուրբ տառերով գրությունը հավանաբար նրա  կարգախոսն է:

Ամենակարդացված

Եթե ձեզ ծանոթ են այս ախտանիշերը, ուրեմն ձեր աղիներում մակաբույծներ կան. ազատվեք դրանցից բնական միջոցով
Անժելա Սարգսյանը մերկացել է Վալենտինի օրվա առթիվ ու ցույց տվել իր ողջ սեքսուալությունը
Կարծում եք՝ սա պազապես հանգո՞ւյց է. ավելի ուշադիր նայեք… գժվելու բան է
Տեսանյութը, թե մարզիչն ինչպես է փրկում իր սանին մահից, համացանցում գերազանցում է բոլոր ռեկորդները
«Արդեն լավ եմ, վաղվանից սկսում եմ նորից քայլել սովորել». ի՞նչ է պատահել Գարիկ Պապոյանին
Այս խոզին դաժանաբար մորթեցին… իմանալով՝ ինչ է արել՝ դու էլ նույնը կանեիր
Լուսանկարիչը 12 օր ապրել է ամազոնյան վայրի ցեղի հետ ու լուսանկարել նրանց առօրյան. շոկային կադրեր
Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք
Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին. ահա, թե ինչն է ավելորդ քաշի, սրտի և անոթների հիվանդությունների պատճառը

Վերջին լուրեր

«Սա անմարդկության հետևանքն է»․ Ծերեթելի հիվանդանոցում 2 տարեկան երեխան 2րդ կարգի այրվածք է ստացել
Տղամարդը մեկ ամբողջ տարի հսկայական գունդ էր հավաքում 42 000 լուցկիներից, որպեսզի արդյունքում այրեր այն. բայց տեսարանը միանշանակ դրան արժեր
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Էլեն Ասատրյանի էքստրիմալ հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)
Ասում էին` Գրիշայի ամուսնալուծության պատճառը ես էի, բայց այդ ժամանակ 14-15 տարեկան էի. Շողեր Թովմասյան
Կայա Խուրշուդյանը քիչ-քիչ սկսել է նմանվել էլեգանտ կնոջ (ֆոտո)
Վտանգավոր հիվանդությունների 7 ախտանիշ, որոնք շատ կանայք անտեսում են, բայց իզուր
7 մոգական բնական յուղ, որոնք կօգնեն «կենդանացնել» նույնիսկ մեռած մազերը
Հարաբերությունների 7 տեսակ ըստ Կենդանակերպի նշանի. դուք ինչ կարող էիք չիմանալ ձեր և զուգընկերոջ մասին