10 խորամանկություն` առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալու համար

Եթե կարծում եք, որ առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալ հնարավոր է միայն ֆիլմերում, սխալվում եք: Կան խորամանկ քայլեր, որոնք Ձեզ կօգնեն առավոտյան հիանալի սանրվածք ունենալ, սակայն մինչ այդ հիշեք մի քանի պարզ կանոններ`

• Երբեք մի պառկեք քնելու խոնավ մազերով, քանի որ այդպես դրանք ավելի արագ են վնասվում:

• Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչով, միշտ օգտագործեք սառն օդի ռեժիմը: Դա կօգնի խուսափել մազերի խճճվելուց: Երբեք վարսահարդարիչով մազերը մինչև վերջ մի չորացրեք: Պարզապես մի փոքր խոնավ թողեք, որ հենց այդպես չորանան:

• Քնելուց առաջ միշտ սանրեք մազերը:

1. Քնելուց առաջ հյուսեք մազերը: Այդպես դրանք չեն խճճվի և ավելի ենթարկվող կլինեն: Շատ կարևոր է մազերը չոր կամ կիսախոնավ հյուսել, սակայն չի կարելի դա շատ ամուր անել:

2. Օգտագործեք կոկոսի յուղ:

Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին: Այն օգնում է փայլուն մազեր ունենալ և չէլեկտրականանալ: Շատ կարևոր է հիշել, որ կոկոսի յուղը պետք է քսել շատ քիչ քանակությամբ և միայն մազերին, այլ ոչ՝ գլխամաշկին:

3. Մտածեք մետաքսյա անկողնային սպիտակեղեն գնելու մասին:

Մետաքսյա և ատլասե սավանների վրա քունը նվազեցնում է շփումը, ինչից մազերը կոտրատվում են, վնասվում: Ատլասի և մետաքսի կախարդանքին ենթարկվում են անգամ գանգուր մազերը:

4. Մի քանի կաթիլ ալոէի գել քսեք քնելուց առաջ:

Մի քանի կաթիլ ալոէի գել կաթեցրեք հանքային ջրի մեջ և լցրեք սփրեյի տարայի մեջ և ամեն օր` քնելուց առաջ, ցողեք մազերին: Այն թույլ չի մազերին էլեկտրականանալ և հիանալի միջոց է մազերի ծայրերը խոնավեցնելու համար:

5. Օգտագործեք մարմնի համար լոսյոն:

Մարմնի համար նախատեսված լոսյոնի կաթիլն իրականում կարող է սնուցել Ձեր մազերը, քանի դեռ քնած եք: Մի փոքր լոսյոն կաթեցրեք ձեռքի ափերի մեջ և պարզապես քսեք ձեռքերը մազերին: Ապա սանրեք մազերը:

6. Հավաքեք մազերը:

Եթե երկար մազեր ունեք, կարող եք հյուսելու փոխարեն՝ հավաքել դրանք: Նախ՝ բարձր պոչ կապեք, ապա հավաքեք առանցքի շուրջ: Առավոտյան Դուք կարթնանաք փայլուն և ենթարկվող վարսերով:

7. Օգտագործեք մանկական կոսմետիկա:

Երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները, այնպիսիք, ինչպիսին են յուղերը, շամպուններն ու սփրեյները, բնական են և այդ պատճառով էլ՝ ավելի անվտանգ ու փափուկ, քան մեծերի համար նախատեսվածները: Փորձեք մազերը լվանալ մանկական շամպունով և մի փոքր մանկական յուղ քսել մազերի ծայրերին քնելուց առաջ:

8. Մանկական մաշկի խնամքի փոշին կօգնի ալիքներ ստանալ:

Եթե առավոտյան ուզում եք արթնանալ ալիքվող մազերով, մի փոքր մանկական մաշկի խնամքի փոշուց կարող եք ցանել մազարմատներին՝ դրանք ճարպազերծելու համար: Ապա սանրեք մազերը և հյուսեք: Առավոտյան կունենաք հոլիվուդյան ալիքներ:

9. Մազերի համար օգտագործեք միայն պլաստիկե աքսեսուարներ:

Եթե մազերը քնելուց առաջ ինչ-որ կերպ պետք է ամրացնել, հավաքել կամ կապել, օգտագործեք միայն պլաստիկե վարսակալներ: Մոռացեք մետաղյա աքսեսուարների մասին, քանի որ քնած ժամանակ դրանք հեշտորեն կարող են վնասել Ձեր վարսերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Մ. Ղուկասյանը

Աղբյուր

Ամենակարդացված

Հայկ Պետրոսյանի զվարճալի երգը. «Մերժի՛ր մեր Ժիր Սերժին» (վիդեո)
Ո՞վ է իրականում այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող 9-ամյա փոքրիկը
Ահա, թե ինչ մեկնաբանություն է թողել Շուշան Պետրոսյանը Սերժ Սարգսյանի լուսանկարի տակ՝ հրաժարականից հետո
«Ո՞վ կա հայտնիներից, որ չի միանում ժողովրդին, որովհետև վախումա, որ անգործ կմնա»․ Սոս Ջանիբեկյանի աղմկահարույց գրառումը՝ ուղղված հայտնիներին
Այս ածուխի պես սև մոդելն ունի կաթի պես ճերմակ ամուսին․ միայն տեսնեք, ինչպիսի տեսք ունի նրանց երեխան
Կարող եք ճանաչել հայ քաղաքական գործիչներին իրենց ամենահայտնի արտահայտություններով
Աշոտ, այ Աշոտ, արա, տատդ էլ ա ստե, եկել ես` խփե՞ս տատուդ… Ցուցարարը՝ ոստիկանին (վիդեո)
Զգույշ եղեք. Այս անվնաս թվացող սարքը 30-ամյա տղամարդուն գրեթե առանց գլխի էր թողնելու
Հայաստան. 1988թ. դեկտեմբեր. կադրեր, որոնցից արյունդ սառչում է երակներումդ

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանը հիմա փաստացի համարվում է Հայաստանի վարչապետ. Հովհաննես Ազոյան
Միակ ելքը, շատերի նման, գտա արտագաղթելու մեջ`չծախվելով, չխոնարհվելով, չմուրալով. Արմինկա
Զանգում վախացնում են. Ելենա Բորիսենկոյին սպառնում են ցույցերին մասնակցելու համար
100 շիշ խորոված բերենք, փռենք, տղերքի հետ ուտենք. ցուցարարը՝ ոստիկաններին
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ու հզոր մաֆիոզները
«Ես արդեն Հայաստանում եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին». Իվետա Մուկուչյան
«Աշխատանքից դուրս եմ եկել». ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացավ ցուցարարներին
«Ես որոշեցի լինել իմ Զինվորի կողքին․ Նրանք առավել քան երբևէ ունեին դրա կարիքը»․ Սիլվա Հակոբյան
Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը