Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի

Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ:

Սոխը բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օրգանիզմում` միզամուղի քարերի քայքայմանը:

Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխն իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ հիշատակվում է որպես սնկային, վիրուսային եւ տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց:

Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում սոխով ինհալացիաներ են խորհուրդ տրվում: Մաքուր բաժակի մեջ 2 ճաշի գդալ մանր կտրատած սոխ լցրեք, 1 թեյի գդալ մեղրամոմ, ձագարով փակ բաժակը տեղադրեք եռացրած ջրով լի կաթսայի մեջ: Ձագարի ծայրը մոտեցրեք քթանցքին եւ 10 րոպե շնչեք: Պրոցեդուրան պետք է կրկնել օրը 3-4 անգամ:

c1-0302-onions-jpg

Գրիպի դեպքում արդյունավետ է նաեւ այս դեղատոմսը. միջին մեծության սոխը մաքրեք, քերիչով անցկացրեք, վրան եռացրած կաթ լցրեք եւ 1 ճ/գ լորենու կամ այլ բնական մեղր: Բոլորը միասին խառնեք եւ թողեք 20 րոպե մնա տաք տեղում: Խառնուրդը երեկոյան, մաս-մաս` քնելուց առաջ եւ հաջորդ առավոտյան, տաք (անպայման) վիճակում խմեք: Կրկնեք մի քանի օր շարունակ:

Թարմ սոխը քերիչով անցկացրեք, վրան բնական մեղր ավելացրեք, թանզիֆե կտորի մեջ լցրեք եւ դրեք թարախակալված վերքերի ու խոցերի վրա:

Սոխով թրջոցները նաեւ օգնում են ականջի թարախակալված հիվանդությունների դեպքում:

Հնում բժիշկները թարմ սոխի հյութով բուժել են նաեւ բերանաբորբը` ստոմատիտը:

Մազարմատները ամրացնելու համար եւս հայտնի միջոց է համարվում սոխի հյութը: Թեփից ազատվելու համար սոխի կեղեւից պատրաստված լուծույթն է օգնում: 25 գրամ կեղեւը թրմեք 0,5 լիտր եռջրի մեջ, քամեք եւ դրանով լվացեք մազերը: Հիշեք, որ մազերը ոսկեգույն երանգ են ստանում կեղեւից:

Մկանային ձգումների դեպքում խորհուրդ է տրվում շատ մանր կտրատված սոխով եւ մեղրով պատրաստված զանգվածը փաթաթել վնասված հատվածին: Փաթաթանը օրը մեկ անգամ փոխեք:

the-onion-family_sphadke

Սկլերոտիկ տիպի հիպերտոնիկ հիվանդության եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հավասար քանակությամբ մեղրով եւ թարմ սոխի քերվածքով խյուսը օրական 3-4 անգամ 1 ճ/գ-ով ուտել: Թարմ սոխը նաեւ բարձրացնում է սեռական պոտենցիան:

Սոխը պայքարում է ցինգայի, չարորակ գոյացությունների դեմ: Օրգանիզմից հեռացնում է ճիճուները: 10 օր անընդմեջ օրական 15-20 գրամ թարմ սոխ ուտելով` լավագույնս կպայքարեք կլոր ճիճուների դեմ (աղիի կլոր, ինչպես նաեւ՝ բարակ, 1սմ երկարությամբ անգույն ճիճուների):

Նաեւ կարող եք սոխով ջրային լուծույթ օգտագործել. միջին մեծության սոխի գլուխները մաքրել, վրան ջուր լցնել եւ 8-12 ժամ թողնել: Սոված ստամոքսին 1/2 բաժակով 3-4 օր խմել: Թարմ սոխը հակացուցված է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում:

Onion in rough bag on a old wooden table

Ոտնաթաթի կրունկի վերեւի հատվածի` սրունքի եւ կրունկի արանքում գոյացած ոսկորը, որը հաճախ հանդիպում է հարթաթաթների մոտ, նույնպես կարելի է բուժել սոխի միջոցով: Ոտքը սկսում է շուտ հոգնել, այնուհետեւ բորբոքային պրոցես է սկսվում, ոսկրերը դեֆորմացվում են: Դա կարող է նաեւ ռեւմատիզմի, ռեւմատիկ արտրիտի, նյութափոխանակության խախտման, սուր եւ քրոնիկ ինֆեկցիաների հետեւանք լինել:

Գլուխ սոխը նման դեպքերում շատ օգտակար է: 1 գլուխ սոխը քերիչով անցկացնել, լցնել ցելոֆանե պարկի մեջ, ոտքը դնել դրա մեջ եւ տաք շորով փաթաթել: Ցանկալի է գիշերը անել, իսկ առավոտյան միայն չորացրեք ոտքը` առանց լվանալու: Կրկնեք 2-3 անգամ:

Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ օգտակար է հազի, բրոնխիտի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, միջատների կծոցների, կոշտուկների, գորտնուկների, սնկային հիվանդությունների, ինչպես նաեւ` ռեւմատիզմի, անքնության դեպքում:

photo_6321

Թարախային պարկիկների դեպքում 2 բաժին ջեռոցում եփած գլուխ սոխը 1 բաժին տնտեսական օճառի քերվածքի հետ խառնել-լավ տրորել եւ օրը մի քանի անգամ փաթաթել թարախակալված հատվածին: Նաեւ կարող եք եփած սոխն առանձին փաթաթել: Կլանում է թարախը:

Հազի դեպքում բադի յուղը եւ գլուխ սոխի քերվածքը խառնել, տրորել, ապա քսել կրծքավանդակին եւ պարանոցին: Տաք հագնվեք եւ առավոտյան սոված ստամոքսին 1 ճաշի գդալ դրանից ընդունեք: Մազարմատների ամրացման համար 1 բաժին կոնյակը, 4 բաժին սոխի քամած հյութը, 6 բաժին կռոթուկի (ՐպտպռվՌՍ) արմատների թուրմը խառնել, քսել մազարմատներին, 2 ժամ պահել տաք սրբիչով փաթաթած, ապա լվանալ: Ցանկալի է կրկնել շաբաթը 1 անգամ:

Ծնկի վնասվածքների-հարվածների դեպքում սոխի հյութ քսեք: Հեմորոյի եւ գաստրիտի դեպքում օրը 3-4 անգամ 1 ճաշի գդալ թարմ սոխի հյութ խմեք:

Դաշտանային սակավ ցիկլի դեպքում 1 կգ գլուխ սոխի կեղեւը վերցնել, վրան եռջուր ավելացնել, մարմանդ կրակի վրա 15-20 րոպե եռացնել, թողնել սառչի: Քամել եւ սոված ստամոքսին 1/2 բաժակով 2 շաբաթ անընդմեջ խմել:

Շաքարախտի դեպքում 2-3 մանր կտրատած սոխի գլուխների վրա 2 թեյի բաժակ եռջուր լցնել, 7-8 ժամ պահել, քամել եւ օրը 3 անգամ` ճաշելուց առաջ, 1 սուրճի բաժակով խմել:

%d0%bb%d1%83%d0%ba

Սոխի կեղեւով լուծույթները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից, լավ ներգործում են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, կեղեւի մեջ պարունակվող ռուտինի շնորհիվ` ամրացնում են արյունատար համակարգերը:

Պատրաստման ձեւը հեշտ է: Սոխի գլուխները լվանալ, հեռացնել կեղեւները եւ վրան եռջուր լցնել: Քամել եւ խմել:

Դեղնաշագանակագույն լուծութը թեյի հետ կարող եք խմել: Հրաշալի վերականգնում եւ ամրացնում է անոթները:

Ուղեղի արյունալցման, հնարավոր ինսուլտի դեպքում պրոֆիլակտիկ միջոց է այս լուծույթը, որը հայտնի է հանրահայտ բժիշկ, բուսաբան Վալերի Տիշչենկոյի դեղատոմսերից: Նրա համոզմամբ՝ սոխի կեղեւներով լուծույթը վերականգնում է անոթները:

Onions: red, brown, whole, peeled, sliced, rings.

Կոշտուկների դեպքում ապակե տարայի մեջ կեղեւը լցրեք, վրան տնական խնձորի քացախ լցրեք: Թղթով փակեք տարայի բերանը, 2 շաբաթ պահեք սենյակային ջերմաստիճանում: Հանել կեղեւը, թողնել չորանա, եւ քացախը թափել:

Չորացած կեղեւը դրեք կոշտուկի վրա, իսկ շուրջը` մաշկը խոնավացրեք վազելինով: Գիշերը թողեք կոշտուկի վրա, իսկ առավոտյան ոտքին կպած կեղեւը թրջոցով խոնավացրեք-հեռացրեք եւ կոշտուկը զգուշորեն քերեք:

Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:

Առողջ եղեք 😉

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Ամենակարդացված

Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց
Աղջիկը մի կտոր սխտոր դրեց իր ամենաինտիմ մասում ու պառկեց քնելու. առավոտյան հրաշք կատարվեց
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա, թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը…
Վիտամին, որը սպանում է քաղցկեղը. մեր նախնիներն իմացել են այս մասին, ինչո՞ւ մենք չգիտենք…
Քաղցկեղային բջիջները անմիջապես սկսում են մահանալ, երբ ուտում եք այս 7 մթերքը. պետք է անհապաղ սկսեք օգտագործել դրանք
Այս յուրահատուկ խառնուրդը բուժում է ամբողջ օրգանիզմը՝ 100-ից ավել հիվանդություններ. գերհզոր բաղադրատոմս՝ բժիշկ-ուռուցքաբանից
«30 տարեկան եմ, համեղ պատրաստում եմ, սեքսի սիրահար եմ… ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՉԵՄ»
Անտարկտիդայում հայտնաբերվածը շոկի է մատնել ոչ միայն գիտնականներին…
Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին. ահա, թե ինչն է ավելորդ քաշի, սրտի և անոթների հիվանդությունների պատճառը

Վերջին լուրեր

Երբ այս չաղոն սկսեց պարել ձողի վրա, բոլորը սկսեցին ծիծաղել, բայց հետո…
Կարծում եք՝ սա պազապես փետո՞ւր է. ուշադիր նայե՛ք… ապշելու բան է
Օրերս նա առողջ երկվորյակ ունեցավ, իսկ երբ բժիշկներն իմացան նրա տարիքը, կորցրին խոսելու ունակությունը
Երբ է սկսվում Մեծ Պահքը և ինչպես պահք պահել
Սոֆյա Պողոսյանը կտրուկ փոխել է ոճը՝ դառնալով անճանաչելի
Արևելյան գեղեցկուհի, որը քանդում է մուսուլմանական աշխարհի բոլոր կարծրատիպերը. ահա, թե ով է նա իրականում…
10 տարօրինակ իրեր, որոնք հայտնաբերվել են օդավանակայանում խուզարկության ժամանակ
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Այս մթերքն ամենաարժեքավորն է, ինչ կարող է տալ բնությունը. կես դեղատուփի կփոխարինի