Խեղկատակություն էր, անարգանք. ինչո՞ւ Գաբի Գալոյանը հրաժարվեց երգել երեկվա համերգին իր ելույթից րոպեներ առաջ

Մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգը, որին բացի պաշտոնատար և բարձրաստիճան հյուրերից, հրավիրված էին մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ: Սիրուշո, Սևակ Խանաղյան, Ռազմիկ Ամյան, Գոռ Սուջյան, Արտո Թունջբոյաջյան, Ներսիկ Իսպիրյան, Կամո Սեյրանյան… Ահա այն արտիստները, ովքեր ելույթ ունեցան համերգի ընթացքում:

Պարզվում է, սակայն, որ կազմակերպիչների ոչ ճիշտ աշխատանքի շնորհիվ եղել են նաև արտիստներ, որոնց ելույթները սահմանվածի պես չեն կայացել: Նրանցից են Սոնա Շահգելդյանը, Գաբի Գալոյանը, Սրբուհի Սարգսյանը, «Նեմրա» խումբը և այլք:

Asekose.am-ը կապ հաստատեց Գաբի Գալոյանի հետ՝ ճշտելու՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, և թե ինչո՞ւ չի կայացել նրա ելույթը:

«Իմ ելույթը նախատեսված էր 22:30-ին, իսկ Սոնա Շահգելդյանինը՝ 22:50-ին, ում ելույթով էլ պետք է եզրափակվեր համերգը: Բացի նրանից, որ իմ ելույթի սահմանված ժամից արդեն բավական ժամանակ էր անցել, ինձ մոտեցան և ասացին, որ հաղորդավար չկա, ինչից ելնելով՝ ինքս ինձ պետք է հայտարարեմ և բեմ բարձրանամ: Այդ պատճառով ես պարզապես հրաժարվեցի ելույթ ունենալուց՝ նշելով, որ նման վերաբերմունքն ուղղակի անարգանք է երգչի հանդեպ»,- պատմեց Գաբին:

Վերջինս նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել, ավելին` կազմակերպիչները, ովքեր հրավիրել էին Գաբիին, որևէ մեկնաբանություն չեն տվել.

«Կազմակերպիչները ոչ ներողություն խնդրեցին ինձանից, ոչ էլ հեռախոսազանգերիս պատասխանեցին»,- տեղեկացրեց երգչուհին, ապա ավելացրեց.

«Չգիտեմ, թե մեզ հետ կապված որն էր խնդիրը, բայց եթե մեզ հրավիրել են, ապա պետք է պատշաճ կերպով նաև դիմավորեին և ճանապարհեին: Վերջին տարիներին համերգներով հիմնականում հանդես եմ գալիս արտերկրում և տեսնելով այնտեղի կազմակերպիչների պատասխանատվությունը՝ հասկանում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պարզապես խեղկատակություն էր»,- ասաց Գաբի Գալոյանը:

«Ես վատ եմ զգում այն բանի համար, որ նախօրոք ֆեյսբուքյան իմ էջի միջոցով հայտարարել էի, որ պետք է ելույթ ունենամ, և կային մարդիկ, ովքեր այսօր ինձ գրել են, որ երեկ սպասել են ինձ, և ես նրանց հուսախաբ եմ արել: Միակ մտածմունքս դա է, թե չէ մեծ հաշվով ինքս թքած ունեմ կատարվածի վրա: Եթե նման միջոցառումները պետք է այսպես կազմակերպվեն, թող դրանք ընդհանրապես չլինեն: Եթե պետք է վիրավորեն երգչին, նա իրեն ստորացված և նվաստացած զգա, ապա ավելի լավ է սահմանափակվենք միայն շքերթով»,- մեզ հետ զրույցում նկատեց երգչուհին:

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
1000 տարի էլ անցնի, ինքս եմ վրեժ լուծելու, այ սրբապիղծներ. Լուսինե Բադալյանը` իր կյանքը մղձավանջի վերածած դեպքի մասին (վիդեո)
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Կոնչիտա Վուրստն այլևս գոյություն չունի․ միայն տեսեք, թե ինչպիսի տեսք ունի նա հիմա
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում