Փորձում ենք ամառը մեկ ամիս շուտ բերել. Անի Դաշյանը՝ ծովափնյա հանգստի մասին (լուսանկարներ)

Անի Դաշյանն ամուսնությունից հետո ընտանեկան հանգիստը հիմնականում կազմակերպում է մայիս ամսին, եւ այս տարի եւս բացառություն չէ: Մոսկվաբնակ հաղորդավարուհին Life.panorama.am-ին պատմել է ծովափնյա հանգստի եւ Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին, ինչպես նաեւ տրամադրել է ծովափում արված ընտանեկան ֆոտոշարքը:

«Մենք ամեն տարի հենց մայիսին ենք մեկնում հանգստի, քանի որ ամսվա սկզբին մայիսյան տոներն են եւ ամուսնուս աշխատանքի առումով ավելի հարմար է այս ամսին արձակուրդ վերցնել: Բացի այդ, Մոսկվայի՝ չափից դուրս երկարատեւ ձմեռից հետո փորձում ենք ամառը մեկ ամիս շուտ բերել»,- ժպիտով պատմեց Անին:

Հաղորդավարուհին եւ ամուսինը նախընտրում են ծովափնյա հանգիստը եւ հատկապես Միջերկրական ծովը:

«Ես ու ամուսինս մի տեսակ միայն ծովում ենք պատկերացնում մեր հանգիստը, իսկ մեր ամենասիրելի ծովը Միջերկրականն է. Հեքիաթային ծով՝ հեքիաթային արեւածագով ու մայրամուտով»,- նկատեց նա:

Անիի որդին՝ փոքրիկ Ռոբերտը, եւս ծովում իրեն հրաշալի է զգում:

«Ռոբերտն իրեն շատ լավ է ծովում զգում: Նա ընդհանրապես չի վախենում ջրից: Մեր բալիկի ծնունդից հետո արդեն մեր հանգիստն անցնում է իր գրաֆիկով, ամեն ինչ հարմարեցնում ենք իր հետ: Անգամ հյուրանոց ընտրելիս՝ ամուսինս առաջին հերթին ուշադրություն է դարձնում մանկական խաղահրապարակին, ակվապարկին եւ փոքրերի ակումբին»,- պատմեց Անի Դաշյանը:

11-օրյա հանգստից հետո նրանք արդեն վերադարձել են տուն: Մեր զրուցակցի խոսքով՝ դեռեւս չի ստացվում հին օրակարգին վերադառնալ.

«Հիմա փորձում ենք նորից մտնել առօրյա ռիթմի մեջ, բայց դեռեւս չի ստացվում: Հանգստի հետ կապված մի շատ լավ ասացվածք կա՝ « Ոչ ոք այդքան շատ հանգստի կարիք չունի, քան այն մարդը, ով նոր է վերադարձել հանգստից», նկատեց Անին:

Հաղորդավարուհին ծովափնյա հանգստով չի սահմանափակվի, ամռանը նա կգա նաեւ Հայաստան:

«Երեւան գալն ինձ համար ավելի շատ ոչ թե հանգիստ է, այլ կենսական անհրաժեշտություն, այն թթվածնիս պակասը լրացնելու միակ միջոցն է»,- ավարտեց մեր զրուցակիցը:

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
1000 տարի էլ անցնի, ինքս եմ վրեժ լուծելու, այ սրբապիղծներ. Լուսինե Բադալյանը` իր կյանքը մղձավանջի վերածած դեպքի մասին (վիդեո)
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Կոնչիտա Վուրստն այլևս գոյություն չունի․ միայն տեսեք, թե ինչպիսի տեսք ունի նա հիմա
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում