Մայրը խնդրեց դստեր ուսուցչին, որ հանի կրծկալը նրա հագից. Պատճառը Ձեզ շոկի կենթարկի

Ընթերցողների հետ այս պատմությունով կիսվել է 15-ամյա մի աղջկա մայր:

Նրա աղջկա հետ ինչ-որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել դպրոցում, ինչի պատճառով կնոջը տնօրենի մոտ են հրավիրել:

Աղջկան մեղադրում էին նրանում, որ նա ծեծել է իր համադասարանցուն, բայց երբ մայրը պարզեց խնդրի էությունը՝ այդ ժամանակ տուժողն ու մեղավորը փոխվեցին իրենց տեղերով:

Կինը չլռեց կատարվածի մասին և իսկական սկանդալ սարքեց:

Արդյունքում այդ պատմությունը հուզեց հազարավոր մարդկանց, ովքեր մայրիկի խիզախ արարքի աջակիցներն էին:

EnterTrain-ն առաջարկում է ձեզ կարդալ այդ պատմությունը:

re

«Ես բուժքույր եմ, և աշխատավայրում մեզ արգելում են օգտվել բջջային հեռախոսից: Հերթապահության ժամանակ մենք դրանք թողնում ենք պահարանում: Մի օր ինձ ընդունարանի հեռախոսի մոտ կանչեցին: Պարզվեց՝ դպրոցից էին զանգում, որտեղ սովորում էր իմ աղջիկը: Ինձ հետ արդեն մեկ ժամ էր ինչ փորձել էին կապ հաստատել, բայց միայն այդ պահին էր դա նրանց հաջողվել.

-Ձեզ անհանգստացնում են դպրոցից, որտեղ սովորում է Ձեր դուստրը: Մեզ մոտ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Պետք է, որ Դուք շատ շտապ դպրոց գաք:

Իմ գլխում միանգամից հարյուրավոր վատ մտքեր առաջացան:

-Աղջկաս հետ ամեն ինչ կարգի՞ն է: Նա հիվանդացել կամ վնասվա՞ծք է ստացել,- առաջին հերթին դա հարցրեցի ես:

-Ոչ, նրա հետ ամեն ինչ լավ է, բայց Ձեր աղջիկը ծեծել է իր համադասարանցուն: Դա շատ լուրջ է: Մենք փորձել ենք կապ հաստատել Ձեզ հետ 45 րոպե շարունակ… Դուք պետք է անմիջապես գաք:

Ես թույլտվություն խնդրեցի աշխատավայրից և անմիջապես դպրոց գնացի: Տնօրենի սենյակում արդեն նստած էին իմ աղջիկը, կոտրված քթով տղան, նրա ծնողները, ուսուցիչը, դպրոցում աշխատող մի կին և ուսմասվարը:

-Վերջապես Դուք բարեհաճեցիք միանալ մեզ, – ասաց ուսմասվարը:

-Կներեք, ես շատ լարված օր եմ ունեցել: Մեզ մոտ 7-ամյա մի տղայի էին բերել, ում ստիպված եղանք 40 կար տալ այն բանից հետո, երբ նրա հարազատ մայրը ծեծել էր իրեն թավայով: Իսկ հետո ես երկար զրույց եմ ունեցել ոստիկանների հետ, ովքեր եկել էին պարզելու, թե մենք ինչ ենք արել տղայի հետ. Ես ստիպված էի շատ դժվար իրավիճակի մասին բացատրություն տալ:

Դրանից հետո ուսմասվարը սկսեց պատմել, թե ինչի համար ենք մենք բոլորս այստեղ հավաքվել: Պարզվեց, որ աղջկաս համադասարանցին այնքան ուժեղ է քաշել աղջկաս կրծկալը, որ այն արձակվել է:

1041937

Նա չի հանդուրժել դա և երկու անգամ հարվածել է նրա դեմքին՝ կոտրելով նրա քիթը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն առաջացավ, որ աղջկաս արարքն ավելի շատ է վրդովվեցրել ուսուցչական անձնակազմին, քան տղայի արարքը:

-Եվ դուք ցանկանում եք իմանալ, արդյո՞ք ես մեղադրանք չեմ ներկայացնելու աղջկաս հանդեպ կատարված սեքսուալ ոտնձգության համար, և դրա հետ մեկտեղ, արդյո՞ք բողոք չեմ ներկայացնելու դպրոցի դեմ, որտեղ դա տեղի է ունեցել, – հարցրեցի ես հավաքվածներից:

Իմ խոսքերից հետո բոլոր ներկաներն անհանգստացան և անմիջապես սկսեցին արդարանալ:

-Ես կատարվածը լուրջ միջադեպ չեմ համարում, – շտապելով ասաց ուսուցիչը:

-Եկեք մանրուքների պատճառով հիսթերիա չառաջացնենք, – ասաց դպրոցի աշխատակիցը:

Որքան էլ որ տարօրինակ է, բայց տղայի ծնողներն ավելի շատ իմ կողմից էին: Տղայի հայրը տեղը չէր գտնում, նա հանդիմանող հայացքով որդուն էր նայում, իսկ մայրը նույնիսկ սկսեց լաց կլինել… Այդ ժամանակ ես հարցրեցի աղջկաս, թե ինչ է պատահել:

-Նա մշտապես քաշում էր իմ կրծկալը: Ես խնդրեցի նրան, որ հանգստանա, բայց նա չէր արձագանքում, ուշադրություն չէր դարձնում: Այդ ժամանակ ես բողոքեցի մեր ուսուցչին, բայց նա ինձ ասաց, որ ես ուշադրություն չդարձնեմ դրան և անուշադրության մատնեմ խուլիգանին: Մեկ րոպե անց, տղան նորից քաշեց իմ կրծկալից այնպես, որ կրծկալս արձակվեց… Ես դա չհանդուրժեցի, և որքան ուժ կար իմ մեջ, հարվածեցի նրան, – ասաց իմ աղջիկը:

-Ախ Դո՞ւք եք թույլ տվել տղային անել դա: Ինչո՞ւ Դուք չեք կանգնեցրել նրան: Միգուցե հիմա Դուք կմոտենաք ինձ և ես կիջեցնեմ Ձեր անդրավարտիքը:

35076643

-Ի՞նչ: Ոչ: – ապշած պատասխանեց ուսուցիչը:

-Այդ դեպքում, ինչո՞ւ եք թույլ տալիս երեխաներին անել այն, ինչն անթույլատրելի է մեծահասակների համար: Ուրեմն մոտեցեք Ձեր աշխատակցուհուն և հանեք նրա հագից կրծկալը: Կամ էլ արեք դա տղայի մոր հետ, կամ էլ ինձ հետ… Դուք կարծում եք, երբ դա անում են 15-ամյա երեխաները՝ դա զվարճալի՞ է: Միգուցե Դուք էլ եք ցանկանո՞ւմ հանել իմ աղջկա հագից կրծկալը:

Ուսուցիչը լռեց, և խոսակցությանը ուսմասվարը միացավ.

-Ամենայն հարգանքով, տիկին, պետք է մոռանալ, որ Ձեր աղջիկը միևնույնն է ծեծել է տղային:

-Ոչ, նա ուղղակի պաշտպանել է ինքն իրեն սեքսուալ ոտնձգությունից: Եթե դասարանում ոչ ոք չի գտնվել, ով կպաշտպաներ իմ աղջկան՝ ներառյալ ուսուցիչը, պարզ է, որ նա ինքը պետք է պաշտպաներ իրեն:

Իմ խոսքերից հետո տնօրենի սենյակում քար լռություն էր տիրում, միայն տղայի մայրն էր շարունակում լաց լինել:

-Ես աղջկաս տուն եմ տանում: Հուսով եմ տղան յուրացրեց այս դասը և այլևս նման բան չի կրկնի: Եվ հույս ունեմ, որ հետագայում ոչ միայն իմ աղջիկը, այլ մնացած բոլոր աղջիկները նույնպես չեն անցնի նման բանի միջով, այլապես բանը ոստիկանությանը կհասնի:

Այս սկանդալը տվեց իր արդյունքը, և շուտով ինձ և աղջկաս մոտ եկավ դպրոցի տնօրենը և ներեղություն խնդրեց, իսկ հետո աղջկաս այլ դասարան տեղափոխեցին…»:

2fd

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Ամենակարդացված

10 զզվելի բաներ, որ անում է տղաների 99%-ը, բայց չի խոստովանում
Ինչպես մաքրել թոքերն ընդամենը 3 օրում. սա պետք է կարդան բոլոր ծխողները
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Հայտնի պատգամավորի 15-ամյա դուստրը` մարմնավաճառների կայքում
5 բան, որ երբեք չի կարելի անել տղամարդկանց համար
Շատ կանայք են տառապում սնկային վարակներով, բայց շատերը չգիտեն, որ դրանք հնարավոր է բուժել նաև տնային պայմաններում
Ամուսինը որոշեց կնոջը փոխել սիրուհու հետ. տեսեք, թե ճակատագիրը նրան ինչ դաժան դաս տվեց
Այս աղջկա կազմվածքի մասին խոսում է ողջ մոդելային բիզնեսը. միայն նայեք այս գեղեցկուհուն
Ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր ծննդյան օրը

Վերջին լուրեր

Ի՞նչը կարող է վկայել կնոջ կյանքում սեքսի բացակայության մասին (18+)
Ողջ ճշմարտությունը կարմիր վարտիքի մասին. ինչո՞ւ են շատ աղջիկներ ներքնազգեստը նետում ջահի վրա
10 օգտակար հնարք, որոնք կօգնեն ձեզ ողջ մնալ
Այս կինը ավելի քան 50 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի Բարբիի
Արդյո՞ք սիրելիդ հակված է դավաճանության. պարզիր հորոսկոպի նշանի օգնությամբ
Այս հղի կինը ցանկանում էր իր մահացած ամուսնու հետ լուսանկար ունենալ. Այն, ինչ նա արեց, արտասվելու աստիճան հուզիչ է…
Նրանք պարզապես մտածում էին, թե իրենց ոչ ոք չի տեսնում
Կլիմաքսի նախանշանները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
Ղարաբաղյան բարբառից բառեր, որոնց իմաստը երբեք չեք կռահի