Կանանց թլպատում. ծլիկը կտրելու ու հեշտոցը կարելու վայրենի սովորույթ, որը դեռ պահպանվում է

Մեր ժամանակներում, երբ հատուկ ուշադրություն է դարձվում սեռական դաստիարակությանը, ցավոք, դեռևս գոյություն ունեն սարսափելի ավանդույթներ, որոնք կանանց ֆիզիկական և բարոյական ցավ են պատճառում: EnterTrain-ը ներկայացնում է այդ վայրենի սովորույթներից մեկը, որ կոչվում է կանանց թլպատում:

 

 

 

Այս երևույթը տարածված է Աֆրիկայում, մասնավորապես Մալիի Հանրապետությունում, որի մի հատվածն այժմ իսլամիստների տիրապետության տակ է: Այդ սարսափելի գործողությունը, որ ոչ մի առնչություն չունի գինեկոլոգիական ոլորտի հետ, կատարում են անչափահաս աղջիկների հետ: Սովորաբար թլպատումը կատարում է հատուկ այդ գծով մասնագիտացած կինը, որի մոտ իրենց աղջիկներին բերում են մայրերը: Նրանք աղջիկներին թողնում են այդ կնոջ մոտ, իսկ իրենք դուրս գալիս փողոց, որպեսզի չլսեն երեխաների սարսափելի ճչոցները:

Կանանց թլպատումը տեղի է ունենում բացարձակապես ոչ հիգիենիկ պայմաններում: Թլպատող կինը խաղում է երեխայի հետ, այնուհետև բացում է նրա ոտքերը և դանակով կտրում հեշտոցի վերին հատվածը՝ վերքին հատուկ փոշի ցանելով: Երբեմն կանանց թլպատումը ենթադրում է սեռական շրթերը կտրելը և հեշտոցը կարելը:

Դրանով սարսափը չի ավարտվում. կտրված հատվածը տալիս են ծնողներին: Եթե գիշերը այն ուտեն մկները, նշանակում է, որ աղջիկը հետագայում շատ երեխաներ կունենա: Համարվում է, որ չթլպատված աղջիկը կարող է ավելի շատ սեքսի կարիք ունենալ, քան տղամարդը: Թլպատումը հնարավորություն է տալիս տղամարդուն վերահսկել կնոջ սեռական հակումները, որի միակ գործառույթը պետք է լինի երեխա ծննդաբերելը:

Ամենասարսափելի այն է, որ ծնողները չեն գիտակցում ողջ վտանգը. այն կարող է վերջանալ արյան վարակումով, ուժեղ արյունահոսությամբ և հետագայում ծննդաբերության հետ կապված խնդիրներով:

22-ամյա երիտասարդ աֆրիկուհի Մարիամը նույնիսկ չի իմացել, որ իր հետ նման գործողություն են կատարել: Երբ նա բարեգործական կենտրոնում սովորելիս կարդացել է այդ երևույթի մասին և դիտել նկարները, նոր միայն սարսափով հայտնաբերել է, որ իր հետ էլ նույնն է կատարվել: Մինչ այդ Մարիամը կարծել է, որ չամուսնացած աղջիկները սեռական օրգանը այդպիսի տեսք է ունենում:

Այժմ Մարիամը շրջում է Մալիի գյուղերում և քարոզում ծնողներին զերծ պահել երեխաներին նման գործողություններից, սակայն ավագ սերնդի մարդիկ համառորեն շարունակում են հետևել այդ վայրենի ավանդույթին: Կանանց թլպատումը տարածված է ոչ միայն Մալիում, այլև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Խոհանոցային 10 հնարք, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
Միհրան Հարությունյանի «խայտառակ» լուսանկարը մեծ քննարկումների առիթ է դարձել
Հայ քաղաքական գործիչների հարսները
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Միակ մթերքը, որը միաժամանակ վերացնում է վիրուսները, սունկը և բակտերիաները
Ամեն առավոտ խմեք այս հյութը և հանգիստ ապրեք մինչև խորը ծերություն
Վանգայի կանխատեսումները 2017 թվականի համար և ոչ միայն

Վերջին լուրեր

7 օրում – 7կգ (չափազանց էֆեկտիվ վարունգային դիետա)
Ի՞նչ է լինում, երբ հայրը ուզբեկ է, իսկ մայրը՝ հայ․ խառնածին երեխաների յուրահատուկ գեղեցկությունը
Հայտնի ընտանիքները՝ Գրիգորի և Հռիփսիմեի որդուն նվիրված տեսահոլովակում
Մայա Պողոսյանի և ամուսնու ռոմանտիկ հանգիստը դրախտային Բալիում
Լուսինե Թովմասյանի դուստրն իսկական գեղեցկուհի է մեծանում
Այս աղջիկը հաղթել է մանկական Եվրատեսիլում 2005 թ.-ին․ երբ տեսա, թե ինչպիսին է նա հիմա, կորցրեցի խոսելու ունակությունս
7 պատճառ, թե ինչու ձեր կոշիկներն էժանգին տեսք ունեն
Կարո՞ղ ես գուշակել, թե այս զգեստներից որն է ամենաթանկարժեքը․ թեստ իսկական լեդիների համար
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով զարմացրել է ռուսական «Я могу» շոուի հանդիսատեսին