Այս տղաները կարողացան փախչել առևանգողներից՝ հիշելով իրենց մոր խորհուրդը

Դուք հավանաբար հաճախ եք լսել ծնողների հանրահայտ խրատը. «Զրույցի մի բռնվիր անծանոթի հետ»: Իսկ ինչպե՞ս վարվել, եթե երեխան վտանգի մեջ է և անծանոթի օգնության կարիքն ունի, օրինակ՝ ոստիկանի: Ժամանակակից ծնողները իրենց երեխաներին պարզ խորհուրդ են տալիս, որը կփրկի նրանց առևանգողներից: EnterTrain-ը ներկայացնում է մի դեպք տղաների կյանքից, որոնց փրկեց իրենց մոր խորհուրդը:

Ջոդի Նորթոնը չորս երեխաների մայր է. նա վերջերս իր բլոգում պատմել էր այն մասին, թե ինչպես է իր խորհուրդը փրկել իր երկու որդիներին: Ահա թե ինչ է պատմում Նորթոնը:

Երեք օր առաջ, երբ ես լոգանք էի ընդունում, որովայնի ներքևի շրջանում սուր ցավ զգացի: Ես հազիվ կարողացա հագնվել և իմ չորս երեխաների հետ մեկնել շտապօգնության տեղական բաժանմունք:

Ես իմ երկու ավագ որդիներին՝ 10-ամյա Սի-Ջեյին և 8-ամյա Թի-Դոնգին, պահեցի դրսում, պատվիրեցի նստել նստարանին և սպասել իմ հարևանին, ով բարեհոգաբար համաձայնել էր գալ և երեխաներին դպրոց տանել:

Երբ իմ որդիները ժամը 15:30-ին վերադարձան տուն, ես տեղեկացա, որ նրանք շատ ուշ են հասել դպրոց: Հարևանս ուշացել էր 40 րոպե, և որդիներս պատմեցին, թե ինչ է կատարվել նրանց հետ այդ ընթացքում, ինչը սարսափեցրեց և միևնույն ժամանակ ստիպեց ինձ հպարտանալ նրանցով:

Քանի դեռ նրանք նստած էին նստարանին, նրանց է մոտեցել մի աղջիկ երկու պանկի ուղեկցությամբ: Աղջիկը խնդրել է նրանց գնալ զուգարան, որտեղ իր ընկերը թաքնվել է բժիշկներից, համոզել, որ նա դուրս գա այնտեղից և համաձայնի բուժվել:

Նույնիսկ այն բանից հետո, երբ որդիներիցս մեկը մերժել է, նրանք հանգիստ չեն թողել նրանց:

Միայն երեք անգամ մերժվելուց հետո նրանք հանգիստ են թողել տղաներին: Երբ հարևանս տեղ է հասել, տղաներս նկատել են, որ զուգարանից դուրս է եկել նրանց չորրորդ ընկերը և նրանց հետ նստել ավտոմեքենա:

Որդիս ասաց, որ այդ ժամանակ հիշել է իմ խորհուրդը: « Մայրիկ, ես հասկացա, որ նրանք վատ մարդիկ են, որովհետև նրանք մեզանից օգնություն խնդրեցին. դու ասել ես, որ մեծերը փոքրերից օգնություն չեն խնդրում»:

«Զգուշացված ես, ուրեմն զինված ես» արտահայտությունը անկասկած վերաբերում է նաև մեր երեխաներին: Մենք միշտ չէ, որ կարող ենք նրանց կողքին լինել և պաշտպանել նրանց, սակայն մենք կարող ենք նրանց սովորեցնել, թե ինչպես պահեն իրենց նման իրավիճակներում:

Հետագայում Ջոդին այդ միջադեպի մասին տեղյակ պահեց ոստիկանությանը. նրանք տեսասարքերի նկարահանումների հիման վրա դատական գործ հարուցեցին:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

2017-2018 ձմեռն ամենացուրտը կլինի վերջին 100 տարում. ահա, թե ինչու
Կանանց թլպատում. ծլիկը կտրելու ու հեշտոցը կարելու վայրենի սովորույթ, որը դեռ պահպանվում է
Հանուն այս դերի դերասանուհուն անճանաչելիորեն տգեղացրին. միայն տես՝ կյանքում ինչ գեղեցկուհի է
5 բան, որ տղամարդը չի ներում սեքսում. անհապաղ դադարեք անել դրանք, հատկապես №5-ը (18+)
20 բացարձակ անմեղ լուսանկար, որոնք ավելի լավ է նայել միայնակ և մի քանի անգամ
Ինչու կտրականապես չի կարելի հայելու դիմաց քնել. ինչո՞վ է վտանգավոր հայելին ննջասենյակում
Մեկ լոլիկը կարող է հեռացնել դեմքի բոլոր անցանկալի մազերը. ահա, թե ինչպես
20 ապացույց, որ աշխարհը խելագարվել է
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները

Վերջին լուրեր

«Քիմն ինձնից ավելի վատ տեսք ունի». դեռահաս, ում բախտը բերել է
Ընտրեք քարտը և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
8 հանճարեղ քանդակագործներ, որոնք քարը մետաքսի են վերածել
10 առեղծվածային գուշակություն սեպտեմբերի 23-ի վերաբերյալ․ ո՞րը կիրականանա
Սեքսից առաջ միշտ գուլպա եմ հագնում… իմանալով, թե ինչու՝ դու էլ կսկսես այդպես անել
Ինչպես է կնոջ օրգանիզմի վրա ազդում զսպվածությունը. սեռական կյանքի բացակայության հետևանքները (18+)
Այս երիտասարդը տիրոջը վերադարձրեց 1500 դոլարով լի դրամապանակը. անհավանական պատմություն, որի մասին խոսում է ողջ համացանցը
12 անհեթեթ քայլեր, որոնց դիմել են հայտնիները գեղեցիկ և երիտասարդ երևալու համար
6 պատճառ, թե ինչու են տղամարդիկ լքում այն կանանց, ում սիրում են