«Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու և աշխատանքային պահանջների մասին

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկրակյաց երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։
 
Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։
 
–Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին.  տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։
 
-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։
–Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։
 
–Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։
–Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։
 
–Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։
–Իսկ ո՞ւր կտանեն Ձեզ Ձեր անձական մղումները։
 
–Գեղարվեստական ասեմ` դեպի սիրո անդունդ։
–Իսկ «սիրո անդունդը» ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում։
 
–Այսպես ասեմ` դեպի սիրո ռաբիս անդունդ։) Ամեն մարդ պետք է ունենա իր ոճը և հավատարիմ մնա դրան։ Եթե փոխվեմ, ես առաջին հերթին իմ աչքին ծիծաղելի կլինեմ։
–Ձեր երգերը հիմնականում Դուք եք հեղինակում։ Շատ ստեղծագործողներխոստովանում են, որ ինչ–որ պահի երգ գրելը դառնում է տեխնիկական աշխատանք` հաշվի առնելով, թե հանդիսատեսն ինչ է սիրում։ Ձեզ համար է՞լ է դա դարձելտեխնիկական աշխատանք, թե՞ յուրաքանչյուր երգ որոշակի ապրումներից ուպատմությունից ծնված ստեղծագործություն է։
–Ես չեմ կարող ասել, որ իմ երգերն իմ կյանքի պատմությունն են, բայց չեմ էլ կարող ասել, որ իմ երգերն իմ միջով չեն անցնում։ Ես իմ հանդիսատեսին համարում եմ իմ ժողովուրդը։ Նշանակում է` պետք է ճանաչեմ իմ  ժողովրդին։ Իհարկե, մարդն ինքն իրեն լիարժեք չի ճանաչում, բայց որքան հարկավոր է`երգ հորինելու համար, ես իմ ժողովրդի ճաշակը, նախասիրությունները հասցրել եմ ճանաչել։
Իմ բոլոր երգերն ինձ հոգեհարազատ են, որովհետև իմ երեխաներն են։ Դրանք թևեր են առել ու թռել աշխարհով մեկ։ Միգուցե, երգերս ինձ կմոռանան, բայց ես իրենց չեմ մոռանա։
–90-ականներին, երբ նոր էիք սկսում Ձեր ճանապարհը պատկերացնո՞ւմ էիք, որ մի օրկդառնաք Հայաստանի ամենապահանջված և ամենաթանկ վարձատրվող երգիչներիցմեկը։
– Իմ ճանապարհը սկսվեց մի երգից։ 1996 թվականի դեկտեմբերի 31–ին հեռարձակվեց Ձմեռ պապի մասին երգս։ Ես դրա հաջորդ օրն արդեն զգացի, թե ինչ է նշանակում` լինել ճանաչված։ Այդպես է շարունակվում մինչև այսօր։
Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ երգչի ճակատագիրն այսպիսին է լինում։ Ես մտածում էի` մի քանի երգ կունենամ, կերգեմ, ինձ կճանաչեն, բայց երբեք չեմ էլ պատկերացրել, որ իմ ճանաչումը կսկսվի մի երգից, կշարունակվի այսքան երկար:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ամենակարդացված

Թավշյա հեղափոխությանը նվիրված երգ․ Վրդո՝ Թավշյա հաղթանակ
Չեռնոբիլի աղետից 30 տարի անց գիտնականները որոշեցին ուսումնասիրել տեղի անտառները. հայտնաբերածը ցնցեց ողջ աշխարհը
Լուսանկարներ, որոնց նշանակությունն այսօրվա սերունդը դժվար թե հասկանա
Ինչպե՞ս կարող է սովորական ասեղն ինսուլտի ժամանակ փրկել մարդու կյանքը
Մարտեր առանց կանոնների Գրոզնիում. Քադիրովի որդու հետ մենամարտել է հայ Դավիթը
Այս կինը պահանջում էր, որ ամուսինը իր հետ օրական 2-3 անգամ սեքսով զբաղվի… մերժում ստանալով՝ ահա, թե ինչ քայլի նա դիմեց
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
25 լուսակնարներ, որոնք կհասկանան միայն ԽՍՀՄ տարիներին ապրած մարդիկ
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան տեղափոխվել այս փոքրիկ քաղաք, աշխատանք և հողակտոր կստանան

Վերջին լուրեր

Սեզոնի թրենդը. հայկական շոու-բիզնեսի աստղերը` նորաձև հյուսքերով
Նիկոլ Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը
25-ամյա տղան վատնել է $35000, որպեսզի էլֆի տեսք ստանա
Միայն տեսեք, թե ինչ է արել այս կինը իր երեխայի համար. ոչ բոլորը կգնան այս քայլին
Լուսինե Թովմասյանն իր հանգիստն է վայելում Բարսելոնայում (լուսանկարներ)
Մեկ հարց՝ հորոսկոպի յուրաքանչյուր նշանին․ կարո՞ղ եք անկեղծորեն պատասխանել
Տեսեք, թե ժամանակ ընթացքում որքան են փոխվել ու «զարգացել» հոլիվուդյան աստղերը (լուսանկարներ)
Թեժ է լինելու․ «Ֆորս մաժորներ» սերիալում Մեգան Մարքլի բոլոր բաց տեսարանները
Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան՝ «Էլի Նա»