Նիկոլ Փաշինյանը հիմա փաստացի համարվում է Հայաստանի վարչապետ. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ, ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանին վստահում է ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ապա Նիկոլ Փաշինյանը հիմա փաստացի համարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ… ուստի սպասում ենք վաղվա աշխատանքային քայլին, արդեն, որպես վարչապետ…»,- գրել է նա այսօր՝ մի քանի ժամ առաջ:

Զանգում վախացնում են. Ելենա Բորիսենկոյին սպառնում են ցույցերին մասնակցելու համար

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով այս օրերին ակտիվ մասնակցություն է ունենում Երևանում ընթացող ցույցերին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Արդեն զանգում վախացնում են, շատ խնդալու ա: Եթե ինձ են վախացնում, պատկերացրեք իրանք ինչքան վախեցած են: Դուխով՝ ժողովուրդ»:

100 շիշ խորոված բերենք, փռենք, տղերքի հետ ուտենք. ցուցարարը՝ ոստիկաններին

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ցուցարարները ջերմորեն վերաբերվում ոստիկաններին: Նրանցից մեկը նույնիսկ ասում է. «100 շիշ խորոված բերենք, փռենք, տղերքի հետ ուտենք»: Տեսանյութը՝ Instagram սոցիալական ցանցից  

Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ու հզոր մաֆիոզները

Ալ Կապոնե Ալ Կապոնեն նախորդ դարի 30-40-ականներին հանցավոր աշխարհի լեգենդներից էր, ով մինչ այսօր համարվում է պատմության ամենահայտնի մաֆիոզներից մեկը: Հեղինակավոր Ալ Կապոնեն ահ էր տարածում բոլորի վրա, այդ թվում՝ նաև իշխանությունների: Իտալական ծագում ունեցող այս ամերիկյան գանգստերը խաղային բիզնես էր զարգացնում, զբաղվում էր կավատությամբ ու թմրամիջոցների մատակարարմամբ: Հենց նա է գործարկման մեջ դրել «ռեկետ» …

«Ես արդեն Հայաստանում եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին». Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․ «Ես արդեն Հայաստանում եմ։ Վերադարձա, քանի որ անտանելի էր հեռավորությունից հետևել, թե ինչպես է քո ու ողջ ազգաբնակչության համար պայքարում երիտասարդների մեծ խումբ, իսկ դու առավելագույնն ինչ կարողանում ես անել ելույթներիդ արանքում համակարգչի էկրանի առջև նստելն ու իրադարձությունների զարգացումներին հետևելն է։ Ես արդեն այստեղ եմ ու այսօր երեկոյան …

«Աշխատանքից դուրս եմ եկել». ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացավ ցուցարարներին

Տիգրան Մեծի պողոտայով երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն է միացել նաև ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը: «Աշխատանքից դուրս եմ եկել ու եկել եմ էստեղ: Եկել եմ՝ կանգնեմ ժողովրդիս կողքին: Ես չեմ կարա մահակով ու վահանով դուրս գալ ժողովրդիս դեմ: Չեմ կարա գործել ժողովրդի դեմ, քանի որ նա հանցագործություն չի կատարել: Հորդորում եմ աշխատանքային …

«Ես որոշեցի լինել իմ Զինվորի կողքին․ Նրանք առավել քան երբևէ ունեին դրա կարիքը»․ Սիլվա Հակոբյան

Երգչուհի Սիլվա Հակոբյանը գրառում  է կատարել․ «Շատերին է հետաքրքրում՝ ո՞ւր է Սիլվա Հակոբյանը։ Իմանալով,որ այս օրերին սահմանում լարվածություն է տիրում, ես որոշեցի լինել իմ Զինվորի կողքին, փոխանցելով նրանց իմ ու հայրենակիցներիս մարտական ոգին, քանի որ նրանք առավել քան երբևէ ունեին դրա կարիքը։ Հայրենիքը սկսվում է սահմանից, ապագան էլ կախված է Զինվորի ամուր բազկից։ Խաղաղություն Հայաստան …

Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում Սերժ Սարգսյանի հրաժարականը:        

Հայտնի պոռնոաստղը իր աջակցությունն է հայտնել հայերին (ֆոտո)

Հայտնի պոռնոաստղ Սաշա Գրեյն իր ինստագրամյան էջում հայկական դրոշի նկար է հրապարակել և մեկնաբանել՝ հարգանքներս։ Լուսանկարը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև։

Քիմ Քարդաշյանի տեսանյութը՝ ԱՄՆ-ում բնակվող հայերի ավտոերթից

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի «story» բաժնում հրապարակել է տեսանյութ, որի միջոցով ցույց է տվել ԱՄՆ-ում հայկական դրոշներով շրջող մեքենաների, որոնց վարորդները և ուղևորներն այնտեղ միացել են Հայաստանում վերսկսված պայքարին: