10 հայ հայտնիներ, ովքեր շպարվելիս չափն անցնում են

ORDINARICUS-ը գրում է․
«Շպարն ու բեմական գրիմմը բնական ու նույնիսկ պարտադիր բան են արտիստի համար, հատկապես, եթե խոսքը իգական սեռի ներկայացուցիչների մասին է, բայց մեր շոու բիզնեսի աստղերից ոմանք ակնհայտորեն չարաշահում են շահը, իսկ մի քանիսը պարզապես անդուր շատ են քսվում։ Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում 10 հայ հայտնիների, ում տեսնելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք շինանյութի պահեստում դժբախտ պատահարի մեջ են հայտնվել։

 

 

10. Վակցինա

DJ Վակցինայի բեմական կերպարի անբաժանելի մասն է նրա շպարը։ Իսկ ավելի կոնկրետ, շատ, անդուր շատ ու խիստ, անդուր խիստ կարմիր շրթներկը։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ ինչ որ ռասիստական մուլտֆիլմի սևամորթ կնոջ կերպարն է հիմք ծառայել Վակցինայի համար՝ այս ոճի ընթացքում։ Մի անգամ առիթ եմ ունեցել Վակցինային առանց այս սարսափելի շպարի տեսնել ու պետք է ասեմ, որ բավականին հաճելի արտաքին տվյալներով աղջիկ էր։ Զարմանում եմ, թե ինչու է իր արտաքինն այսպես ձևում։

9. Լուիզա Ներսիսյան

Հօգուտ Լուիզայի կարելի է ասել, որ հիմա նա շատ ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիներին, բայց միևնույն ժամանակ, չեմ կարող չարձանագրել, որ Լուիզան մեղմ ասած չարաշահում է շպարը ու տպավորություն է, որ եթե մատով կպնես նրա դեմքին, ապա այն կընկղմվի տոնալ քսուկի ու փոշու հաստ շերտի մեջ։

8. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը մշտապես խնդիր է ունեցել չափի զգացման հետ ու շպարվելու հարցում ևս։ Եթե գուգլով նայեք, ապա կտեսնեք, որ այն նկարներում, որտեղ Եվան շպարին չի վերաբերվել որպես կշտանալիք, նա բավականին հաճելի արտաքին ունի, բայց մեկ էլ որ չես տեսնում, թե ինչ կոսմետիկ աղետների է բախվել էս աղջիկը իր կարճ կյանքում, թվում է թե աստված բոյը տվել ա ու չի խնայել, բայց ամեն էքստրա սանտիմետրի դիմաց վերցրելա ճաշակի ու չափի զգացման զգալի մի մասը։ Զուսպ, Եվա ջան, զուսպ։ Քեզ էդքան գաջը չի սազում։

7. Յանա Դանիելյան

Էս Յանան նենց հաճելի արտաքին ուներ, ի՞նչ եղավ, որ թմրամոլի կախվածություն ձեռք բերեց «կասմեծիչկայից»՝ անհայտ է։ Ամեն դեպքում, քանի գնում ա էն «101 դալմատիններ» մուլտֆիլմի Կրոելլային ա սկսում նմանվել։ Ընդ որում, անհաջող պլաստիկ վիրահատությունների ու սխալ ոճային լուծումները էլ ավելի են սրում նրա կերպարի բացասական ընկալումը, դե իսկ կիլոգրամներով շպարը «հաղթական» վերջակետ է դնում այս ամենի վրա։

6. Մարինա Գրեգ

Զարմանում եմ էս աղջկա վրա, որովհետև ունենալով հիանալի մարմին ու բավականին գեղեցիկ դեմք ունենալով, նա «одина-на-один» է մտել դիմափոշու հետ ու այնպիսի տպավորություն է, որ պարտվել է այդ անհավասար դիմակայությունում։ Սա այն դեպքն է, երբ շպարի անհարկի չարաշահումը միայն վնասում է արտաքին տվյալներին ու կենդանի մարդուց դարձնում տիկնիկ, որը թաթախել են «պուդրայի» մեջ։

5. Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյանը չի քսվում, ինքը կոնկրետ «գյաջվում ա» ու էդ էլ հերիք չի, մի բան էլ գյաջելու իրա բիզնեսն ա դրել ու ուրիշներին ա գյաջում։ Եթե դուք գոնե մեկ անգամ տեսնեք Սյուզի Մելիքյանին իրական կյանքում ու մոտիկից, ապա կհասկանաք, որ թե ինչի էին մեր նախնիները հարս տանելուց առաջ աղջկան տանում ու դեմքը լվանում, որ տեսնեն ինչպիսին է նա իրականում։ Սյուզիի հետ եթե նույն հնարքը կիրառվի, ապա հետևանքները ամենաանկանխատեսելին կլինեն։ Գումարած դրան, նրա քաշը մի երկու կիլոգրամով կպակասի։

4. Լիլիթ Հովհաննիսյան

Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե Լիլիթ Հովհաննիսյանը հայկական շոուբիզնեսի գաջի տիրուհին էր, կամ էլ երգչուհու կարիերան համատեղում էր շինանյութի ներկկրման բիզնեսի հետ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նրան գերազանցողներ էլ կհայտնվեն։ Բացի դրանի, այս ոչ այնքան պատվավոր շքերթում երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Հովհաննիսյանը զիջեց գաջեգործության իր դիրքերը շնորհիվ նրա, որ այնուամենայնիվ անսաց քննադատություններին ու նախ քչացրեց շպարի գանաքը մի քանի կիլոգրամով ու սկսեց ավելի պրոֆեսիոնալ վիզաժիստների ծառաությունից օգտվել։ Բայցևայնպես, նույնիսկ այդ բարեփոխումներից հետո Լիլիթը շարունակում է չարաշահել շպարը՝ հատկապես իր տեսահոլովակներում ու դրա պատճառով գրեթե նույնքան արհեստական տեսք ունի, որքան նախկինում։

3. Տաթևիկ Ադումյան

Լինում են աղջիկներ, ովքեր շատ են քսվում, լինում են աղջիկներ, ովքեր անաստվածավարի շատ են քսվում, իսկ Տաթիկ դումյանը քսվումա «безбожно» շատ («անաստվածավարի»-ի գերադրական աստիճանը)։ Ընդ որում, տնաշենի աղջիկը էն կարգի ա չարաշհում, որ գիշերը մութ անկյունում նրան տեսնես, կարող ես ինսուլտ ստանալ ու հետո մի հատ էլ ինսուլտ կստանաս, երբ ինքը ողջ էդ շպարը մաքրի։ Տաթևիկ Ադումյանի պարագայում գգործը միայն պարզ չարաշահումով չի սահամանափակվում, այստեղ գործ ունենք տհաճության աստիճանի հասնող չարաշահման հետ։

2. Նանա

Էն որ ասում են «не кожи, не рожи» է՜… հիմա սրան էլ գումարեք վուլգար շպար, որ ավելի շատ հարիր է միանգամայն այլ ոլորտի, քանի շոու բիզնեսին ու կստանաք այն, ինչ պայմանաանորեն կոչվում է Նանայի ոճ։ Դժվարանում եմ ասել նագամ, թե ինչն է առավել նյարդայնացնում. վառ ու չտեսավարի շատ քսված շրթնե՞րկը, թե մարմնի մնացած մասից գույնով էապես տարբերվող դեմքը (տոնալ քսուքների պատճառով), բայց մի բան հաստատ. Նանան իր քյարթությունն ու վուլգարությունը անգամ շպարի միջոցով է կարողանում մատուցել, իսկ ավելի ճիշտ՝ դրա քանակության։

1. Լիկա Սալմանյան

Լիկա Սալմանյանն ինձ հիշեցնում է փոքր աղջկա, ով տանը մենակ մնալով՝ մտել է մոր պայուսակի մեջ, գտել այնտեղ կոսմետիկան ու ինչքան ուժ ունի պռտվել։ Էն որ ծնողները տուն են գալիս, մեկ էլ երեխեն դուրս ա գալիս դեմները՝ դեմքի կեսը շրթներկ, ոտքից գլուխ դիմափոշում մեջ թաթախված ու դնովի եղունգ-մեղունգներով։ Լիկայի մոտ ի սպառ բացակայում է չափի զգացողությունն ու նա այնքան արհեստական է, որ նույնիսկ փողոց այսպիսի թարթիչներով ու կուբամետրով քսված շրթներկով ու շպարով է դուրս գալիս։ Սենց որ շարունակի, էս 19 տարեկան աղջիկը մի 5 տարի հետո 47 տարեկանի տեսք ա ունենալու։ »

Աղբյուր

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում