Հռիփսիմե Ելինյանի անակնկալը Գրիգոր Դանիելյանի 34–ամյակին (ֆոտո)

Դերասան Գրիգոր Դանիելյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա որոշել էր չնշել տարեդարձը, սակայն կինը` երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, անակնկալ հավաքույթ էր կազմակերպել սիրելիի համար։ Tert.am Life–ը լուսանկարել է երեկոյի հետաքրքիր պահերն ու իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասները։

Գրիգորը նշեց, որ տարեդարձը նշել չի սիրում, քանի որ աշխատանքի բերումով հաճախ է լինում ուշադրության կենտրոնում, հնարավորության դեպքում, փորձում է խուսափել ուշադրությունից։

«Տարեդարձս սովորաբար նշում եմ ընտանիքիս հետ, միայն մեր 30 ամյակը մեծ շուքով նշեցինք։ Այսօր Հռիփսիմեն ասաց` արի երկուսով գնանք գինի խմելու, ես չէի ուզում գալ, առաջարկում էի տուն գնալ, սակայն համոզեց։ Շոկի մեջ եմ, չէի սպասում, որ այստեղ կհանդիպենք մեր հարազատ մարդկանց»,– ասաց Գրիգորը։

Նա հյուրերից հետաքրքրվեց, թե որքան ժամանակ էին ծրագրել այս ամենը և անակնկալի եկավ, որ կինը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել երեկույթին։

Իր հերթին Հռիփսիմեն նշեց, որ ամենաբարդը Գրիգորին ժամանցի կենտրոն բերելն էր, քանի որ նա համառորեն ուզում էր տուն գնալ։

Գրիգորը նշեց, որ օրվա հաճելի սկիզբը եղել է կեսգիշերին։ Նրան շատ է ուրախացրել որդու շնորհավորանքը, քանի որ 9–ամյա Ալբերտոն հայրիկին առաջին անգամ շնորհավորել է ֆեյսբուքյան գրառման միջոցով, բայցի այդ, այս տարի տարեդարձին ներկա էր ընտանիքի նոր անդամը`Ռոբերտոն։ Իր ամենամեծ նվերը Գրիգորը համարում է ընտանիքին, մասնավորապես, երկու որդիներին։

Տոնական տորթը Հռիփսիմեն ընտրել էր «LOVE is…»-ի տեսքով, քանի որ Գրիգորը սիրում է այս մաստակները:) Տորթի մոմերը փչելիս Գրիգորը հատուկ երազանք չի պահում, սակայն նրա հիմնական երազանքներն ու նպատակները կապված են ընտանիքի հետ։

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. տեսեք որովայնի մասի ցավերի ամբողջական քարտեզը
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում