Հում սոխը՝ երիտասարդության աղբյուր և բջիջների ուժեղագույն ռեգեներատոր. վերցնում ենք ամենասովորական գլուխ սոխ…

Եթերայուղերով հարուստ լինելու շնորհիվ՝ սոխը կարող է հրաշքներ գործել: EnterTrain-ը ներկայացնում է սոխի հյութով ամենաարդյունավետ բաղադարատոմսերն օրգանիզմի երիտասարդացման և ամրապնդման համար:

 

 

 

Սոխով դիմակ «Երիտասարդության աղբյուր»
1. Ցինկով հարուստ լինելու շնորհիվ՝ սոխը կարող է երիտասարդացնել մաշկը և վերադարձնել դրա առաձգականությունը: Սոխով դիմակը կհարթեցնի կնճիռները և կբացի մաշկի գույնը:

2. Սոխն անցկացրու քերիչով, վրան մեղր ավելացրու: Դեմքիդ բուսական յուղ քսիր, ավելի լավ է՝ ձիթապտղի: Ձեթի վրա քսիր սոխով խառնուրդը: Երբ դիմակի մի շերտը չորանա, հերթով ևս երկու այդպիսի շերտ քսիր: Դա մոտ 30 րոպե կտեևի: Հետո լվացվիր տաք ջրով և դեմքիդ կեֆիր քսիր, որը կվերացնի սոխի հոտը և կհանգստացնի մաշկդ:

3. Այս դիմակը պետք է անել 2 օրը մեկ: Կուրսը 10 պրոցեդուրա է: Դիմակի շնորհիվ՝ մաշկի գույնը կլբացվի, այն կհարթվի, կազատվի փոքր թերություններից: Դեմքի օվալն ավելի հստակ և ձիգ կդառնա: Դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այն շատ հարմար կլինի ցանկացած խնդրահարույց մասի համար:

Սոխի էլիքսիր «Բջիջների վերականգնիչ»
1. Ասկորբինաթթու, յոդ, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդ կվերցետին պարունակող սոխի հյութն ակտիվացնում է մաշկի երիտասարդացումը և բջիջների վերականգնումը:

Խորհուրդ է տրվում էլիքսիր պատրաստել ներքին ընդունման համար, եթե մաշկի հետ կապված խնդիրներ կան, մաշկի գրգռվածություն, քրոնիկական հիվանդություններ: Էլիքսիրը նաև զգալիորեն լավացնում է դեմքի գույնը և ուժեղ կանխարգելիչ միջոց է մրսածության դեմ:

2. Մաքրիր 10 միջին չափի սոխ և 1 գլուխ սխտոր: Դրանց վրա 1 լ. կաթ լցրու և եփիր մարմանդ կրակի վրա 1 ժամ: Վերցրու կրակի վրայից, քամիր և սառեցրու: Ավելացրու 2 ճ. գ. մեղր արդեն սառած կաթին: Պահիր սառնարանում լավ փակվող կափարիչով ապակե շշով:

3. Էլիքսիրն ընդունիր օրական 5 անգամ 1-ական ճ. գ. ուտելու ընդմիջումներին: Այն ոչ միայն կբուժի մաշկը և կերիտասարդացնի այն, այլև կբարձրացնի իմունիտետը և կամրապնդի ամբողջ օրգանիզմը:

Գլուխ սոխի հատկությունները զարմացնում են: Սոխի բնորոշ հոտը կօգնի գլխացավի դեպքում, պետք է մի քիչ սոխով գոլորշի ներշնչել, շուտով թեթևություն կլինի:

Ամեն օր եղունգներին սոխ քսելով կարելի է ամրացնել նույնիսկ ամենափխրուն եղունգները: Որպեսզի ձեռքերից սոխի հոտ չգա, պետք է պարզապես դրանք կիտրոնի հյութով սրբել:

Ճարպ այրող սոխով ապուր
1. Սոխը խթանում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը և տոքսինները: Շատ արդյունավետ է սոխով ապուրով դիետան. ապուրը պետք է ուտել ամեն օր 1 շաբաթ՝ սննդակարգը համալրելով միայն թույլատրված մթերքներով: Սոխով ապուրը կօգնի շատ արագ նիհարել, կմաքրի արյունը, կլավացնի ընդհանուր ինքնազգացողությունը:

2. Սոխով ապուրի համար վերցրու 6 սոխ, մի քանի լոլիկ, 1 գլուխ կաղամբ, 2 բուլղարական պղպեղ, 1 կապ նեխուր կամ մաղադանոս: Ապուրին կարելի է տերևավոր կանաչի ավելացնել, սխտոր, դդմիկ, ծնեբեկ, մի քիչ գազար: Բանջարեղենը մաքրիր և կտրտիր, վրան ջուր լցրու և եփիր մինչև պատրաստ լինելը: Կարելի է ապուրը համեմել սիրելի համեմունքներով, նույնիսկ կծու պղպեղով:

1 շաբաթ ամեն օր ապուր կեր օրական 3 անգամ, կարելի է 4 անգամ: Դիետայի առաջին օրը կարելի է ուտել բոլոր մրգերը՝ բացի բանանից: Երկրորդ օրը խորհուրդ է տրվում ապուրի հետ համադրել ցանկացած բանջարեղեն՝ բացի կարտոֆիլից, ոչ միայն թարմ, այլև խաշած: Երրորդ օրը մրգային է, բայց կարելի է նաև բանջարեղեն ուտել, չորրորդ օրը բանջարեղենային է: Հինգերորդ օրը խորհուրդ է տրվում սննդակարգին ավելացնել 500 գ. հավի միս: Վեցերորդ և յոթերորդ օրերին՝ նույնպես բանջարեղեն, մրգեր և 500 գ. հավի միս:

3. Սոխով ապուրով դիետան շատ հեշտ է ընթանում, քանի որ քաղցի զգացում չի լինում: Այն բացառապես առողջարար է: 1 շաբաթ հետո ոչ միայն կնիհարես, այլև կմաքրես անոթներդ, կառողջացնես մարսողական համակարգդ, կամրապնդես իմունիտետդ:

Ինչո՞վ է օգտակար գլուխ սոխը կանանց համար: Օրական ընդամենը մեկ գլուխ սոխը կօգնի շքեղ տեսք և հրաշալի ինքնազգացողություն ունենալ: Գլուխ սոխը պարունակում է մեծ քանակությամբ А և С վիտամիններ, որոնց պակասը կարող է մաշկի ծերացման և հորմոնալ հավասարակշռության խախտման պատճառ լինել: Սոխը պարունակում է նաև կալցիում և կալիում, որոնք հեշտ են յուրացվում:

Սովորություն դարձրու օրական մեկ գլուխ սոխ ուտելը, և ոչ մի վիտամին պետք չի լինի դեղատնից: Առանձնապես կարևոր է սոխ ուտել աշնանը և ձմռանը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. տեսեք որովայնի մասի ցավերի ամբողջական քարտեզը
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում