10 սխալ առաջին օգնություն ցուցաբերելիս, որոնք կարող են վնասել

EnterTrain-ը ներկայացնում է սխալներ, որոնք մարդիկ անում են առաջին բուժօգնության ժամանակ:

 

 

 

 

Նախ համոզվեք, որ ձեզ վտանգ չի սպառնում:

Ստուգեք՝ տուժածը զարկերակ ունի՞, արդյոք բիբերն արձագանքում են լույսին (պետք է նեղանան):

Կյանքի նշանների բացակայութան դեպքում անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում սկսեք:

1. Ուժեղ արնահոսության դեպքում
Գլխավոր սխալը՝ անմիջապես ժգուտ դնել
Նախ պետք է վերքին ամենամոտը գտնվող զարկերակը, անոթը սեղմած պահել, վերքի վրա սեղմող վիրակապ դնել ստերիլ անձեռոցիկներով:

Ժգուտ վերքերի վրա դնում են միայն փափուկ պաստառի վրա, օրինակ՝ տուժածի հագուստի՝ վերքից վերև և առավելագույնս մոտ դրան:

Ժգուտը դնելուց 1 ժամ հետո պետք է զարկերակը սեղմել ձեռքով և թուլացնել 10-15 րոպեով, հետո նորից ձգել, բայց կես ժամից ոչ ավել:

2. Քթից արնահոսության դեպքում
Գլխավոր սխալը՝ գլուխը հետ տանել
Մարդուն նստեցրեք, գլուխը մի քիչ առաջ բերեք, որպեսզի արյունը հոսի, քիթը սեղմեք երկու մատով քթանցքերից քիչ վերև մոտ 10 րոպեով, ով ավել: Հետո ասեք, որ արյուն թքի, այլապես արյունը ստամոքս հասնելու դեպքում կարող է սրտխառնոց առաջացնել:

Քթի մեջ բամբակ դնել պետք չէ, միայն եթե արնահոսությունը 15 րոպե անց չի դադարում: Այդ դեպքում անհապաղ բժշկի դիմել:

3. Գերսառեցման դեպքում
Գլխավոր սխալները՝ ձյունով շփել, յուղ կամ վազելին օգտագործել, կտրուկ բարձրացնել մաշկային ծածկույթի ջերմաստիճանը:

Նախ պետք է տուժածին տաք տեղ տեղափոխել և փաթաթել մարմնի սառած մասերը: Անհրաժեշտության դեպքում պետք է տուժածին չոր հագուստ հագցնել և տաք ծածկոցով փաթաթել: Պետք է նրան տաք քաղցր ըմպելիքներ և տաք սնունդ տալ:

Ոչ մի դեպքում չի կարելի ալկոհոլ տալ:

4. Սրտի կանգի դեպքում
Գլխավոր սխալը՝ նույն մանիպուլյացիաներն անել տարբեր տարիքի մարդկանց հետ:
Հասուն մարդկանց սրտի ոչ ուղակի մերսում անում են երկու ձեռքով, տուժածի կրծքավանադակի վրա հենվում են ափերի հիմքերը, մեծ մատն ուղղում են ոտքերի կամ գլխի կողմը: Դեռահասներին նունն անել պետք է ամբողջ ափով մեկ ձեռքով: Երեխաներին այդ մերսումն անելու համար օգտագործում են միջնամատի և ցուցամատի բարձիկները:

Մարդուն սրտի ոչ ուղղակի մերսում կարելի է անել միայն նրան ուղիղ և կոշտ մակերևույթի վրա պառկեցնելով:

5. Այրվածքի դեպքում
Գլխավոր սխալները՝ աշխատել հագուստի մասնիկները հեռացնել այրված տեղից, ծակել փուչիկները:
Պետք է նախ նրան պառկեցնել հատակին, մարել կրակը՝ նրա վրա նետելով սեփական հագուստը, անհապաղ բժիշկ կանչել:

Աննշան այրվածքի դեպքում պետք է տուժած մասի վրա ջուր լցնել 20 րոպեից ոչ ավել: Հետո այրվածքի վրա ստերիլ վիրակապ դնել, վրան՝ սառույց կամ այլ սառը իր, օգնության դիմել:

Զգալի այրվածքի դեպքում տուժածին պարտադիր աղաջուր կամ հանքային ջուր տվեք:

6. Շնչուղիների մեջ օտար մարմին ընկնելու դեպքում
Գլխավոր սխալը՝ փորձել Հեյմլիխի հնարքը կիրառել անգիտակից մարդու վրա:
Պետք է մարդուն մեջքի վրա պառկեցնել և նստել նրա ազդրերի վրա: Հետո ափերը դնել կողերի վրա և 3 անգամ սեղմել ուժով: Տուժածին շրջեք կողքի և օտար մարմինը բերանից հանեք կտորով փաթաթված մատներով:

Փոքր երեխային պետք է դնել ձախ ձեռքի նախաբազկի վրա գլուխը դեպի ներքև և 3 անգամ հարվածել մեջքին, բռնել ոտքերից, գլուխը դեպի ներքև պահել:

Հեյմլիխի հնարքը հղի կնոջ դեպքում կիրառելու դեպքում պետք է սեղմել կրծքավանդակի ստորին մասը:

7. Հոդախախտի դեպքում
Գլխավոր սխալը՝ փորձել ուղղել հոդախախտը:
Պարզել՝ մասնավորապես ինչ վնասում ունի տուժածը հնարավոր է միայն ռենտգենով: Ուստի կարելի է միայն անշարժացնել վնասված մասը որևէ հարմար առարկայով:

Վիրակապել պետք է ոչ չափազանց ուժեղ՝ վերջութի արյան շրջանառությունը չխախտելու համար:

8. Թունավորման դեպքում
Գլխավոր սխալը՝ անբավարար քանակությամբ ջուր
Պետք է տուժածը 2,5-5 լ սենյակային ջերմաստիճանի ջուր խմի, ամեն 0,3-0,5 լիտրից հետո պետք է սրտխառնոց առաջացնել: Պրոցեդուրան պետք է կրկնել մինչև ջուրը լրիվ մաքրվի:

Անգիտակից մարդուն ստամոքսի լվացում չի կարելի անել:

9. Օձի խայթոցի դեպքում
Գլխավոր սխալը՝ թույնը դուրս ծծել:
Նախ պետք է տուժածին պառկեցնել, անշարժացնել նրա վերջույթը: Եթե մարդն անգիտակից է, պետք է սիրտ-թոքային վերակենդանացում անել:

Ժգուտն այս դեպքում անօգուտ է, կարող է հյուսվածքները սպանել:

10. Որովայնի ստորին մասում ցավի դեպքում
Գլխավոր սխալը՝ ցավազրկող կամ սպազմոլիտիկ ընդունել:
Ցավը վերացնելով՝ մարդը կարող է անտեսել այնպիսի վտանգավոր խնդիրներ, ինչպիսիք են՝ սուր կույր աղիքը, աղիքային անանցանելիությունը կամ խոցի պատռվածքը:

Սուր ցավի դեպքում պետք է շտապ բժշկի դիմել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում