Ինչո՞վ են զբաղվում «թարմ» արտագաղթած հայ «սփյուռքաաստղերը» ԱՄՆ-ում

Հայ հայտնիների մեծ մասը, իրենց այդպես էլ Հայաստանում չգտնելով ու հայկական շոուբիզնեսի շատ ներկայացուցիչների նման մեր երկրում փող աշխատելու հնարավորություն չստանալով, որոշում են արտագաղթել: Իսկ որտե՞ղ են արտագաղթում հայ աստղերը, իհարկե ԱՄՆ` հիմնականում Գլենդել և Լոս Անջելես` որտեղ կարողանում են մի կերպ յոլա գնան ու փորձել այնտեղ կայանալ` հայի կարոտ մեծահարուստ սփյուռքահայերին «իրենցով անելով»։

Boomnews.am ներկայացնում է այն հայ աստղերին, ովքեր վերջերս են արտագաղթել ու առաջին քայլերն են անում ԱՄՆ-ում հաստատվելու համար։

Արմինկա

Արմինկան, ով վերջերս էլ արտագաղթել ԱՄՆ, իրեն փորձում է շատ արագ գտնել այնտեղ ու ակտիվանալ: Վերջերս նա նոր տեսահոլովակի պրեմիերա արեց, որի շնորհանդեսին ներկա էին ամերիկյան` հայ սփյուռքաաստղերը: Որոշ ժամանակ անց Արմինկան ներկայացրեց իր կողմից մոդելավորված զգեստների մի շարք ու ունեցավ իր սեփական՝ Arminkastyle-ը: Այս շաբաթվա ընթացքում էլ Արմինկան մեզ ներկայացրեց ֆոտոշարք, որը, ըստ երևույթին, նոր տեսահոլովակից է: Կարելի է ասել Արմինկան, որպես «թարմ» արտագաղթած արդեն փորձում է տեղավորվել ամերիկյան արևի ներքո:

Մերի Մակարյան

Նորահարսիկ աստղը երկար ժամանակ միմիայն վայելում էր ամերիկյան ցոպ ու շվայտ կյանքը և ամուսնացած լինելու բերկրանքը: Պարապուրդի մատնված Մերին վերջապես որոշեց անցնել գործի ու տեղավորվել է USarmenia հեռուսաալիքում աշխատանքի` որպես առավոտյան հաղորդման հաղորդավար: Հուսանք շուտով նրան կտեսնենք ամերիկայում նկարահանվող հայկական սերիալների գլխավոր դերերում, եթե իհարկե ամուսինը թույլ տա:

Վահագն Գրիգորյան և Իռեն Ուլիխանովան 

Այս աստղային զույգի արտագաղթելու մասին լուրերը այդպես էլ չեն հաստատվում, ըստ նրանց ընկերների, զույգը գնացել է մի քանի ամսով, բայց արդեն շուտով կլրանա կես տարին: Ինչևիցե, զույգը, ըստ իրենց կողմից տեղադրված հայտարարության, նրանք աշխատում են միջոցառումների կազմակերպման հայտնի գործակալություններից մեկում` որպես վարող և պարուսույց ու, իհարկե, Վահագը ցուցադրում է նկարելու իր գեղեցիկ ունակությունը:

 

Գայանե Ասլամազյան

Նորահարսիկ Գայանե Ասլամազյանը նույնպես «թարմ» արտագաղթած է, բայց, ի տարբերություն մյուսների, Գայանեն դեռ չի շտապում ինչ որ տեղ աշխատել, այլև վայելում է իր ամուսնական կյանքը: Չնայած որոշ ժաման առաջ հանդես է եկել որպես մոդել  TAMAR collection-ի համար, բայց մշտական աշխատանք դեռ չունի։

Մոսո Կարապետյան

Ֆուլ Հաուս սերիալից հայտնի դարձած այս դերասանը նույնպես որոշեց արտագաղթել ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Արտագաղթելուց հետո նրա գործունեության մասին ոչինչ չէր խոսվում միայն մոտ 5 ամիս հետո նա վերադարձավ հայրենիք ու նկարահանվեց սիտկոմի վերջին սերիաներում: ԱՄՆ-ում նրա ակտիվ գորոծունեությունը միայն երևում է այն ժամանակ, երբ նա խաղում էր սիտկոմի համերգային տարբերակներում:

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում