9 բոլորին ծանոթ սովորություն, որոնցից ավելի լավ է՝ հնարավորինս շուտ հրաժարվել

EnterTrain-ը ներկայացնում է 9 բոլորին ծանոթ սովորություն, որոնցից ավելի լավ է՝ հնարավորինս շուտ հրաժարվել:

 

 

 

 

 

1. Ոտքերը մի դրեք ավտոմեքենայի վահանակի վրա
Վտանագվոր է կտրուկ արգելակման դեպքում: Մարդը, ով ոտքրեը պահում է դեմքի մակարդակին, սեփական ծնկները ծնոտին կհարվածի և կարող է կոտրվածքներ ստանալ:

2. Թաց սրբիչը մի կախեք կեռիկից և լոգանքից հետո վարագույրը մի կողմ մի հրեք
Դա հակահիգիենիկ է: Թաց ծալքերում ակտիվորեն բակտերիաներ են զարգանում: Իսկ վարագույրի դեպքում՝ բորբոս:

Այդ պատճառով սրբիչները պետք է չորացնել շրջած վիճակում, իսկ վարագույրը լոգանքից հետո պետք է բացել, որ արագ չորանա:

3. Քաղցած վիճակում սուրճ մի խմեք
Դա կարող է այրոց կամ մարսողության խանգարում առաջացնել:

Բացի դրանից՝ սուրճ խմելիս մտածում եք սննդի մաիսն, ստամոքսահյութ է արտադրվում, բայց կոշտ սնունդ չի հասնում ստամոքս: Իսկ ստամոքսահյութի չափազանց մեծ քանակը կարող է վնասել ստամոքսի պատերը:

Մասնագետները խորհուրդ են տալիս սուրճ խմել լավ նախաճաշից հետո կամ օրվա կեսին:

4. Պոպկորն մի կերեք
Ատամնաբույժները վստահեցնում են, որ պոպկորնը վնասակար է ատամների համար: Մանր մասնիկները քարանում են, հաճախ հազվադեպ ենք դրանք լիովին մաքրում նույնիսկ բերանի խոռոչի լավ խնամքի դեպքում:

5. Ջրով շիշն ավտոմեքենայում մի թողեք
Դա շատ վտանգավոր է, հատկապես ամռանը:

Շշի միջի ջուրը լինզայի պես է ազդում: Իսկ եթե մուգ մակերևույթի վրա է դրված, ավելի շատ արևի ճառագայթներ է ձգում: Դա կարող է հրկիզման հանգեցնել:

Հրկիզման հավանականությունը փոքր է, բայց կա:

6. Պզուկները մի սեղմեք
Առողջ օրգանիզմում իմունային համակարգը պզուկի կողմը լեյկոցիտներ է ուղղում, որոնք պայքարում են վնասակար բակտերիաների դեմ: Այդ պատճառով մաշկի հատվածը կարմրում է: Իսկ երբ պզուկը սեղմում եք, ծակոտենի պատերը վնասվում են: Եվ այն ավելի ընկալունակ է դառնում բակտերիաների նկատմամբ: Բացի դրանից՝ պզուկը սեղմելով վարակի ռիսկը մեծացնում եք ձեռքերը նախապես չլվալու դեպքում:

7. Ամեն ինչ հեռախոսով մի լուսանկարեք
Լուսանկարելու պահին ձեր ուշադրությունը կենտրոնացած է լուսանկարի վրա և ձեր տեսածն ավելի վատ կմտապահեք:

8. Մի բուժվեք կենսաբանորեն ակտիվ հավելումներով և վիտամիններով
Եթե հավասարակշռված սննդակարգ ունեք, վիտամիններ ընդունելն անիմաստ է: Վիտամինները ցուցված են ավիտամինոզ ունեցող մարդկանց:

Կենսաբանորեն ակտիվ հավելումներն օգտագործվում են որպես սննդային և կենսաբանական ակտիվ նյութերի լրացուցիչ աղբյուր դրանց պակասի դեպքում: Սակայն դրանք, միևնույն է, դեղեր չեն:

9. Հեռախոսը լիցքավորվելու ընթացքում բարձի տակ մի դրեք
Դա կարող է հրդեհի պատճառ դառնալ. հեռախոսը լիցքավորվելիս տաքանում է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում