Շատ վատ բովանդակությամբ նամակ է ստացել. 23-ամյա հայուհին կմասնակցի Հնդկաստանում անցկացվող գեղեցկության մրցույթին

Մարտի 17-ից 25-ը Rubaru Group-ի կողմից Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կանցկացվի «Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որին կմասնակցի նաև Հայաստանը: Asekose.am-ի հետ զրույցում «Miss Supermodel Worldwide» միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, «Miss Armenia Cosmopolitan World 2017», ֆոտոմոդել Յանա Գրիգորյանը մանրամասներ է պատմել մրցույթի և Հայաստանը ներկայացնող 23-ամյա հայուհու մասին:

«Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթն արդեն 4-րդ տարին է անցկացվում Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում: Մրցույթին մասնակցելու են 52 երկրի ներկայացուցիչներ: Ես` որպես այդ մրցույթի ազգային նախագահ, քասթինգից հետո ընտրեցի Անաստասիա Վիվտաշին: Անաստասիայի հայրը հայ է, մայրը` հրեա, իսկ քանի որ բոլորս գիտենք, որ հրեաների մոտ երեխաները կրում են մոր ազգանունը, այդ իսկ պատճառով Անաստասիայի ազգանունը հայկական չէ: Քասթինգի մասնակիցները մոտավորապես պետք է համապատասխան լինեին 90-60-90 ընդունված չափերին: Մեր ներկայացուցչի չափերը  84-63-94 են, հասակը` 1.73 սմ: Նրա մեջ առաջին հերթին ինձ գրավեց նրա բնական գեղեցկությունը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Անաստասիային և նրա` մրցույթում հաջողություններ գրանցելու հավանականությանը, Յանան նշեց.

«Անաստասիան սովորում է Թատերական ինստիտուտում, 2 ու կես տարի է, որ համագործակցում է մոդելային տարբեր գործակալությունների հետ: Սա միջազգային առաջին գեղեցկության մրցույթն է, որին նա կմասնակցի: Անասատասիայի` որպես մոդել հանդես գալը նրան կօգնի անկաշկանդ լինել բեմում: Կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ կլինի: Այս տարվա մեր մասնակցի շանսերը բավական բարձր եմ գնահատում: Կարծում եմ, որ եթե նույնիսկ նա չհաղթի կամ ինչ-որ տիտղոսի չարժանանա, ապա համագործակցության առաջարկներ հաստատ կստանա»:

Յանայի կարծիքով` մրցույթը կարող է բազմաթիվ դռներ բացել մասնակիցներ առաջ, նրանց տարբեր մոդելային կազմակերպությունների հետ աշխատելու հնարավորություն տալ.

«Մրցույթն այս տարի է անվանափոխվել «Miss Supermodel Worldwide», մինչ այդ կոչվում էր «Miss Supermodel  International»:  2017 թվականին այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է Հռիփսիմե Սարգսյանը: Չնայած նրան, որ նա ոչ մի տիտղոսի չի արժանացել, սակայն բազմաթիվ աշխատանքային առաջարկներ է ստացել, և այս պահին գտնվում է Նյու Յորքում»:

Յանայի խոսքով` իրենք այս պահին անում են հնարավոր ամեն ինչ` մրցույթին պատշաճ կերպով ներկայանալու համար, քանի որ Անաստասիայի մասնակցությունը հաստատվել է միայն 1 շաբաթ առաջ, իսկ մրցույթին մոտ 1 ամիս է մնացել;

«Քննադատություններն արդեն սկսվել են, Անասատասիան հասցրել է նույնիսկ շատ վատ բովանդակությամբ անձնական նամակ ստանալ, բայց մենք պատրաստ ենք այդ ամենին և ժպիտով ենք վերաբերում նմանտաիպ բաներին»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Յանան հայտնեց, որ Հայաստանում անցկացվող մրցույթը տեղի կունենա հունիսին.

«Բոլոր այն աղջիկները, ովքեր կցանկանան մասնակցել Հայաստանում անցկացվող մրցույթին, կարող են դիմել ինձ: Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու գեղեցկության տարբեր մրցույթների և կհամագործակցեն մոդելային տարբեր կազմակերպությունների հետ»:

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում