Ինչպես գլուխն ավելի հազվադեպ լվալ. 9 ստուգված հնարք ոճաբանների կողմից, նաև շամպունի բաղադրատոմս

EnterTrain-ը ներկայացնում է գլուխն ավելի հազվադեպ լվալու համար 9 ստուգված հնարք ոճաբանների կողմից:

 

 

 

 

 

1. Փափուկ ջուր
Հաճախ մազերի շուտ կեղտոտվելու պատճառ է դառնում չափազանց կոշտ ջուրը ծորակից: Որպեսզի մազերի արտաքին տեսքը հնարավորինս երկար ուրախացնի, պետք է ջրային պրոցեդուրաների համար ոչ մեծ քանակությամբ ջուր եռացնել կամ ֆիլտրել: Հեղուկի ջերմաստիճանը պետք է մոտ 38-40 աստիճան լինի:

2. Մազերի հեշտացված խնամք
Մազերի շուտ կեղտոտվելու պատճառներից մեկը կարող է ինտենսիվ խնամքը լինել. հատուկ յուղերի և սփրեյների չափից շատ օգտագործումը նպաստում է մազերի ծանրանալուն և կեղտոտվելուն: Կարևոր է չափն իմանալ և մազերի յուղեր օգտագործել շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ, իսկ սփրեյներ՝ միայն ըստ անհրաժեշտության, նվազագույն քանակությամբ:

3. Նվազագույն միջոցներ սանրվածքի համար
Որպեսզի մազերը հնարավորինս երկար թարմ տեսք ունենան, պետք է հրաժարվել արմատների մոտ մազերը հարդարելուց: Կարելի է միայն մի քիչ մուս քսել մազերի ծայրերին տեսքը կարգի բերելու համար:

4. Առանց SLS-ի շամպուններ
Հաճախ SLS-ը չափից շատ չորացնում է գլխամաշկը, ինչի հետևանքով՝ մազարմատներն ավելի արագ են կեղտոտվում: SLS կամ սուլֆատներ չպարունակող շամպունները պակաս են փրփրում, բայց ճիշտ օգտագործելու դեպքում լավ մարքում են մազերը:

5. Նվազագույն ջերմաստիճան սանրվածքի համար
Վարսահարդարիչի, ուղղող գործիքների բարձր ջերմաստիճանը կարող է բացասաբար ազդել մազերի թարմության վրա՝ ճարպագեղձերին ստիպոլով ավելի շատ ճարպ արտադրել: Պետք է մազերը հարդարելիս սարքի ջերմաստիճանը նվազեցնել մինչև 150 աստիճան:

6. Գլխամաշկի պիլինգ
Արդյունավետորեն մաքրում է մաշկի մեռած բջիջները, պայքարում է մազերի կայուն կեղոտվածության դեմ: Ակտիվորեն խթանում է մազերի ֆոլիկուլները:

7. Անկողնային սպիտակեղենը փոխել
Գլուխդ և մազերդ պետք է անկողնային միայն մաքուր սպիակեղենի հպվեն, սա կօգնի պահպանել մազերի թարմությունը: Բարձի երեսը պետք է փոխել առնվազն շաբաթը մեկ:

8. Գլխանոց
Ե՛վ շոգին, և՛ ցրտին պետք չէ անտեսել գլխանոցները: շատ ցրտին և շոգին մազերի ճարպագեղձերն ավելի շատ են ճարպ արտադրում դրանք պաշտպանելու համար, որպես հետևանք՝ մազերի արմատները չափազանց յուղոտ են դառնում, ծայրերը՝ չափազանց փխրուն:

9. Սանրի օգտագործում
Չափազանց հաճախ սանր օգտագործելը նույնպես բացասաբար է ազդում մազերի թարմության վրա: Պետք է հնարավորինս հազվադեպ սանրվել և մատները դեպի մազերը տանել:

10. Չոր շամպուն սեփական ձեռքերով
Պետք կլինի 1/4 բաժակ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա և 1 ճ. գ. կերակրի սոդա:

Բաղադրիչները խառնեք, վերցրեք կես թ. գ. պատրաստի չոր շամպուն, լցրեք ափերի մեջ, տարածեք մազերի արմատների վրա: Հետո մազերը սանրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում