Մարդկանց երաժշտական ճաշակն այնքան միանշանակ է նկարագրում նրանց բնավորությունը, որ չհամաձայնել պարզապես չի լինում

Շատերը հավատում են, որ մարդու երաժշտական ճաշակը կարող է օգնել ճանաչել նրան, և որ այն մարդիկ, ովքեր ռոք են լսում, ագրեսիվ են, իսկ դասական երաժշտության սիրահարները՝ սնապարծ ու ձանձրալի։ Եկեք պարզենք՝ որքանով են ճիշտ այս կարծրատիպերը, և գիտական մոտեցում ցուցաբերենք երաժշտության ու անհատականության կապին։

Փոփ երաժշտություն

Եթե դուք սիրում եք լսել թոփ 40 երգերը, ուրեմն՝ դուք էքստրովերտ եք և գնահատում եք անկեղծությունը։ Չնայած փոփ երաժշտության սիրահարները հազվադեպ են ստեղծագործ մարդիկ լինում, նրանք իսկապես աշխատասեր են ու պատասխանատու։

Ռեպ / Հիփ-հոփ

Սնուփ Դոգ և Էմինե՞մ։ Չնայած այն կարծրաիպին, որ այսպիսի երաժշտության սիրահարներն ագրեսիվ են ու դաժան, գիտնականներն այդ կարծիքին չեն։ Սովորաբար այս մարդիկ ունեն բարձր ինքնագնահատական ու շփվող են։

Քանթրի

Մարդկանց, ովքեր այսպիսի երաժշտություն են նախընտրում, միանշանակ կարելի է անվանել աշխատասեր, հասարակ ու պատասխանատու։ Չնայած քանթրի ժանրի երգերը հաճախ նվիրված են կոտրված սրտերին ու ապրումներին, նրա երկրպագուներն էմոցիոնալապես կայուն են։

Ռոք երաժշտություն

Չնայած այս երաժշտության սիրահարներին ոչ ադեկվատ ու ագրեսիվ են պատկերացնում, նրանք բավականին փափուկ մարդիկ են։ Նրանք հակված են ստեղծագործելու։ Այս մարդկանց մեջ շատ են ինտրովերտները, ու նրանք հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականի պատճառով։

Ինդի

Պաշտում եք փնտրել ոչ հայտնի խմբեր ու կատարողների՞։ Ինդի ժանրի սիրահարները կարողանում են գնահատել մենակությունը, ձգտում ունեն ինտելեկտուալ ու ստեղծագործ բաների նկատմամբ։ Հետազոտողների կարծիքով՝ նրանց դժվար է համարել զուսպ ու փխրուն։ Հաճախ նրանք պասիվ են, անհանգիստ ու ոչ շատ ինքնավստահ։

Պարային երաժշտություն

Եթե դուք իսկապես կարողանում եք ամբողջ մարմնով զգալ ռիթմը, ուրեմն՝ դուք էներգիայով լի ու շատ շփվող մարդ եք։

Դասական երաժշտություն

Դասական երաժշտության սիրահարների մեջ ինտրովերտները քիչ չեն, սակայն դրանով հանդերձ կարողանում են գտնել ներքին ներդաշնակություն ու լեզու գտնել շրջակա աշխարհի հետ։ Նրանք պաշտում են արվեստը և ունեն լավ զարգացած սեփական արժանապատվության զգացում։

Ջազ / Բլյուզ / Սոուլ

Մարդիկ, ովքեր հաճույք են ստանում այս ժանրերի երաժշտություն լսելիս, բավականին բարձր ինքնագնահատականով էքստրովերտներ են։ Նրանք հակված են ցուցաբերելու կրեատիվություն։

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում