8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը

EnterTrain-ը ներկայացնում է 8 կենցաղային իր, որոնք փչանում են որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը:

 

 

 

 

 

1. Լվացքի մեքենա
Ամենատարածված խնդիրն արտահոսքի պոմպի շարքից դուրս գալն է: Այն կարող են փչացնել գրպաններից ընկած ցանկացած փոքր աղբ, հագուստի դեկորի մետաղական և պլաստիկե բաղադրիչների մասնիկներ, մետաղադրամներ, մանր իրեր: Ուստի պարտադիր ստուգեք գրպանները նախքան իրերը մեքենայի մեջ դնելը, փոքր սպիտակեղենի լվացքի պարկիկներ օգտագործեք:

Լվացքի մեքենայի գերբեռնվածությունը սպառնում է ոտքերի թուլացումով, ռետնի փչանալով որի շնորհիվ՝ թմբուկը պտտվում է: Դա կարող է տեղի ունենալ անհավասարաչափ բաշխված հագուստի պատճառով:

 

Տաքացնող բաղադրիչը փչանում է գերտաքացումից փառի պատճառով, որն առաջանում է նաև չափից շատ լվացքի փոշու պատճառով:

Դռան ռետինե ամրացուցիչը ժամանակի ընթացքում թուլանում է, դա նորմալ է: Բայց քացախ պարունակող հայտնի ինքնաշեն միջոցների օգտագործումը նստվածքը հեռացնելու համար արագացնում է դա: Ավելի լավ է՝ հրաժարվել ժողովրդական կասկածելի միջոցներից:

2. Սառնարան
Առավել տարածված խնդիրներից են սննդով տաք կաթսաները: Կոմպրեսորի գերբեռնվածությունը սպառնում է ցանկացած մոդելի, նույնիսկ ամենաժամանակակից:

Մթերքների սխալ բաշխումը կամ դատարկ սառնարանի աշխատանքն առանց ջերմաստիճանի համապատասխան կարգաբերման նույնպես սպառնում է կոմպրեսորին:

Սառնարանի գերսառեցման դեպքում միշտ սառոյցի շերտը դանակով մաքրելու գայթակղություն կա: Պետք չէ դա անել:

3. Միկրոալիքային վառարան
Խնիրների մեծ մասն առաջանում է թերթաքարային թիթեղը ժամանակին չփոխելու պատճառով: Դա փոխելը դժվար չէ, կարելի է նաև ինքնուրույն անել: Դրա շահագործման ժամկետը երկարաձգելու համար պետք է հետևել թիթեղի ամբողջականությանը և մաքրությանը և պարբերաբար մաքրել այն յուղից:

Կոշտ սպունգների և խոզանակների օգտագործումը միկրոալիքային վառարանը մաքրելիս տանում է էմալի վնասման: Եթե կորպուսը չժանգոտող պողպատից չէ, կարող է բավական արագ ժանգոտվել:

Միկրոալիքային վառարանում սնունդ չի կարելի տաքացնել ոչ միայն մետաղական տարաներով, այլև նկարազարդ ճենապակե սպասքով. ցանկացած նկար կարող է մետաղներ պարունակել, որոնք միկրոալիքների ազդեցությամբ սկսում են բոցավառվել:

4. Սպասք լվալու մեքենա
Գրեթե բոլոր խնդիրների պատճառը սպասքը դնելուց առաջ անփույթ մաքրելն է: Չնայած ֆիլտրերին՝ սննդի մասնիկները խցանում են ոչ միայն արտահոսքը, այլև ցողացիրները: Դրա հետևանքով ջրի ճնշումն ընկնում է, սպասքը գործնականում չի մաքրվում:

Կոշտ ջուրը նույնպես խցանում է ցողացիրների անցքերը, ուստի պետք չէ խնայել ջրի փափկեցման համար հատուկ միջոցների վրա:

Մեքենայի մեջ մի դրեք սպասք, որը նախատեսված չէ սպասք լվալու մեքենայով լվալու համար. այն ճաքում է բարձր ջերմաստիճանից, բեկորը կարող է արտահոսքի պոմպի մեջ ընկնել: Այն ինքնուրույն հանելը բավական դժվար կլինի:

5. Փոշեկուլ
Ոչ մի դեպքում լվացող փոշեկուլի համար մի օգատգործեք սովորական լվացող միջոց հատուկի փոխարեն: Հատակը լվալու սովորական միջոցներն անկառավարելի փրփրարտադրություն ունեն, ուստի ամենուր հոսող փրփուրը կարող է շարժիչի մեջ ընկնել:

Սովորական կենցաղային փոշեկուլը կարող է անընդմեջ աշխատել օրական 30-40 րոպեից ոչ ավել: Հակառակ դեպքում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ տուրբինի բաղադրիչ նյութը կարող է անդառնալիորեն վնասվել:

Խոնավությունից, շարժիչի մետաղը ժանգոտում է, շեղբերի վրա ավելի շատ փոշի է ընկնում: Այն աստիճանաբար կուտակվում է և դժվարացնում սարքի աշխատանքը:

Կեղտոտ ֆիլտրերը և աղբը հավաքվելու գերծանրաբեռնված տարան նույնպես մեծացնում են սաքի ծանրաբեռնվածությունը և բացասաբար են ազդում տուրբինի կյանքի տևողության վրա:

6. Օդորակիչ
Օդորակիչների մեծ մասը նախատեսված չէ −10°C ձմեռային ջերմաստիչանի պայմաններում երկար աշխատելու համար: Դա մեծացնում է կոմպրեսորի ծանրաբեռնվածությունը և կարճացնում է սարքի շահագործման ժամկետը:

Փոշով և մանր աղբով լցված ջերմափոխանակիչը կարող է սարքի փչանալու պատճառ դառնալ: Պետք է պարբերաբար մաքրել արտաքին բլոկը:

7. Խոհանոցային սալիկներ
Շաքար պարունակող հեղուկները չպետք է ընկնեն սալիկի տաք մակերևույթի վրա, քանի որ դրա անհավասարաչափ սառեցումը հանգեցնում է ճաքերի առաջացման: Այդպիսի նյութերը պետք է անմիջապես մաքրել հատուկ քերիչով, քանի դեռ չեն սառել:

Սառը մասնիկները նույնպես ճաքեր են առաջացնում սալիկի վրա:

Սալիկի անհարթ հատակը հաճախ քերծվածքների կամ ճաքերի պատճառ է դառնում:

Կետային հարվածները, օրինակ՝ գդալով, նույնպես կարող են հանգեցնել ճաքերի առաջացման:

8. Օդի խոնավեցուցիչ
Պարբերական մաքրման կարիք ունի ջրի նստվածքի պատճառով: Ուստի ավելի լավ է՝ թորած ջուր օգտագործել:

Արոմաթեախիայի համար խոնավեցուցիչները շուտով շարքից դուրս են գալիս: Յուղը ջրի հետ տարայի մեջ ավելացնելու դեքում վնասվում է պլաստիկը, խցանվում են ֆիլտրերը, պարբերական մաքրումը դժվարանում է: Արոմաթերպաիայի համար մոդելների մեծ մասի դեպքում նախատեսված է տարա յուղով թաթախված ներծծող նյութի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
Մանկական առողջության մասին տատիկի 7 խորհուրդ, որոնց մասին պետք է մոռանալ
Սա ամենահանգստացնող երաժշտական ստեղծագործությունն է, որ երբևէ գրվել է
Բոլոր ժամանակների 20 լավագույն լուսանկարները, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ

Վերջին լուրեր

Այշվարիա Ռայը դստեր և մոր հետ իրենց գեղեցկությամբ Փարիզում հիացրել են բոլորին. ահա թե որտեղից է նրա չնաշխարհիկ գեղեցկությունը
Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Որ ամսին են ծնվում ամենաառողջ երեխաները
Աղցան «Խոզուկ». դե էլ ինչն այդպես կզարդարի ձեր սեղանը Հողե Խոզին դիմավորելիս, քան հենց այս ախորժելի Խոզուկը
Մանկական առողջության մասին տատիկի 7 խորհուրդ, որոնց մասին պետք է մոռանալ
Ի՞նչ ակնկալել Արևելյան հորոսկոպի նշաններին 2019 թվականից՝ Դեղին Հողե Խոզի տարվանից
Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Թեստ․ ընտրե՛ք խորհրդանիշը և բացահայտեք ձեր ոգու տեսակը
Բոլիվուդի ամենագեղեցիկ զույգի շքեղ հնդկական հարսանիքը. կարծես հեքիաթ լինի (լուսանկարներ)