9 ֆանտաստիկ համեղ տորթ, որոնք պետք չէ թխել. արագ պատրաստվող ախորժալի դեսերտ

EnterTrain-ը ներկայացնում է տորթերի 9 հրաշալի բաղադրատոմս, որոնք հեշտից էլ հեշտ է պատրաստել:

 

 

 

 

 

Տորթեր առանց թխելու

1. Նարնջով տորթ

Բաղադրիչները՝

  • 100 գ. կրեկեր
  • 1,25 բաժակ շաքարավազ
  • 1 պտղունց աղացած դարչին
  • 100 գ. կարագ
  • 3,5 ճ. գ. եգիպտացորենի օսլա
  • 1 բաժակ թթվասեր
  • 1 ճ. գ. նարնջի կեղև
  • 1/2 բաժակ նարնջի թարմ քամած հյութ
  • 3 ձվի դեղնուց
  • 1 բաժակ կաթ
  • 1 բաժակ հարած սերուցք

Պատրաստումը՝
1. Կրեկերները ձեռքով մանրացրու և խառնիր հալած կարագին և քառորդ բաժակ շաքարավազին: Ստացված խառնուրդը լցրու ձևամանի մեջ, հավասարաչափ տարածիր, մեկ ժամով սառնարան դիր:

2. Խառնիր մնացած շաքարավազը, եգիպտացորենի օսլան, նարնջի հյութը, կեղևը, դեղնուցները և կաթը: Դիր կրակի վրա՝ անընդհտ խառնելով, սպասիր մինչև թանձրանա: Վերցրու կրակի վրայից, թող սառի:

3. Ավելացրու թթվասերը, խառնիր և խառնուրդը լցրու կրեկերի վրա: Տորթը 3 ժամով դիր սառնարան, զարդարիր սերուցքով:

 

2. Ելակով և մասկարպոնեով տորթ

Բաղադրիչները՝

  • 30 բլիթ
  • 2 ճ. գ. կարագ
  • 4 ճ. գ. շաքարավազ
  • 12 հատ ելակ
  • 1/2 բաժակ մասկարպոնե պանիր
  • 1/2 բաժակ խիտ յոգուրտ
  • 1/4 բաժակ շաքարի փոշի

Պատրաստումը՝
1. Մանրացրու բլիթները: Ավելացրու կարագը և 2 ճ. գ. շաքարավազը: Լավ խառնիր, լցրու ձևամանի մեջ և հավասարաչափ տարածիր: Դիր սառնարան 1 ժամով:

2. Ելակը կտրտիր, վրան շաքարավազ ցանիր, թող մնա 15 րոպե:

3. Ուրիշ ամանի մեջ խառնիր մասկարպոնեն, յոգուրտը, շաքարի փոշին: Այդ խառնուրդի կեսը լցրու բլիթների վրա, դիր ելակի կեսը, ավելացրու մասկարպոնեով խառնուրդի մնացած մասը: Պատրաստի տորթը դիր սառնարան 4 ժամով:

 

3. Լայմով տորթ

Բաղադրիչները՝

  • 100 գ. կրեկեր
  • 1/3 բաժակ շաքարի փոշի
  • 100 գ. կարագ
  • 400 գ. խտացրած կաթ
  • 1/2 բաժակ լայմի հյութ
  • 2 լայմի կեղև
  • 250 մլ հարած սերուցք

Պատրաստումը՝
1. Մանրացրու կրեկերը, խառնիր հալած կարագը և շաքարի փոշին: Լցրու ձևամանի մեջ և հավասարաչափ տարածիր: 1 ժամով սառնարան դիր:

2. Խտացրած կաթը խառնիր լայմի հյութին, կեղևի կեիսն և սերուցքին: Լավ հարիր և լցրու կրեկերի վրա:

3. Վրան ցանիր մնացած կեղևը, սառնարան դիր 2 ժամով:

 

4. Լորամրգիով տորթ

Բաղադրիչները՝

  • 100 գ. կրեկեր
  • 1/4 բաժակ դարչնագույն շաքարավազ
  • 1 թ. գ. աղացած դարչին
  • 1/2 թ. գ. աղացած կոճապղպեղ
  • 1/8 թ. գ. աղ
  • 100 գ. կարագ
  • 360 մլ յուղոտ սերուցք
  • 340 գ. սերուցքային պանիր
  • 1/4 բաժակ շաքարավազ
  • 400 գ. լորամրգիով սոուս
  • 1 թ. գ. վանիլ
  • 1 նարնջի կեղև
  • Սառեցված լորամրգի

Պատրաստումը՝
1. Մանրացրու կրեկերը, խառնիր հալած կարագը, շաքարավազը, դարչինը, կոճապղպեղը, աղը: Լցրու ձրամանի մեջ և հավասարաչափ տարածիր: 1 ժամով սառնարան դիր:

2. Հարիչով հարիր սերուցքը, ուրիշ տարայի մեջ հարիր շաքարավազը և սերուցքային պանիրը: Այդ խառնուրդը լցրու կրեկերի վրա, դիր սառնարան 6 ժամով:

3. Տորթը զարդարիր լորամրգիով և նարնջի կեղևով:

 

5. գետնանուշի յուղով տորթ

Բաղադրիչները՝

  • 30 շոկոլադե բլիթներ
  • 3/4 բաժակ շաքարավազ
  • 6 ճ. գ. կարագ
  • 1/2 թ. գ. դարչին
  • 100 գ. սերուցքային պանիր
  • 1/3 բաժակ գետնանուշի յուղ
  • 1 բաժակ հարած սերուցք

Պատրաստումը՝
1. Մանրացրու կրեկերը, խառնիր հալած կարագը, կես բաժակ շաքարավազը, դարչինը: Լցրու ձևամանի մեջ և հավաարաչափ տարածիր: Մեկ ժամով սառնարան դիր:

2. Հարիր գետնանուշի յուղը 1/4 բաժակ շաքարավազի, սերուցքային պանրի և սերուցքի հետ: Այս խառնուրդը լցրու կրեկերի վրա, դիր սառրանան 2-3 ժամով, հետո զարդարիր մանրացված շոկոլադով կամ ընկուզեղենով:

 

6. Սպիտակ շոկոլադով և հատապտուղներով չիզքեյք

Բաղադրիչները՝

  • 30 բլիթ
  • 5 ճ. գ. սերուցք
  • 1 պտղունց աղ
  • 1/4 բաժակ ընկուզեղեն
  • 1 բաժակ սերուցքային պանիր
  • 200 գ. սպիտակ շոկոլադ
  • 1-2 ճ. գ. բուրբոն
  • 2 բաժակ հատապտուղ
  • 2 ճ. գ. մեղր կամ թխկու օշարակ
  • Հարած սերուցք

Պատրաստումը՝
1. Մանրացրու կրեկերը, խառնիր հարած կարագը, աղը, մանրցաված ընկուզեղենը: Լցրու ձևամանի մեջ և հավասարաչափ տարածիր: Մեկ ժամով սառնարան դիր:

2. Հարիր սերուցքային պանիրը հալած սպիտակ շոկոլադի հետ, ավելացրու բուրբոն և շաքարի փոշի՝ ըստ ճաշակի: Լցրու կրեկերի վրա, դիր սառնարանը 3 ժամով:

3. Տորթի վրա լցրու թխկու օշարակը կամ մեղրը, զարդարիր հարած սրերուցքով և հատապտուղով:

 

7. Մարշմելոուով տորթ

Բաղադրիչները՝

  • 100 գ. կրեկեր
  • 100 գ. կարագ
  • 150 գ. սերուցքային պանիր
  • 1 աման խտացրած կաթ
  • 1/2 բաժակ գետնանուշի յուղ
  • 1/4 բաժակ շաքարի փոշի
  • 1/2 բաժակ մարշմելոու
  • 1 բաժակ հարած սերուցք
  • 1/4 բաժակ գետնանուշի յուղ

Պատրաստումը՝
1. Կրեկերը մանրացրու, ավելացրու հալած կարագը: Լցրու ձևամանի մեջ և հավասարաչափ տարածիր: Մեկ ժամով սառնարան դիր:

2. Հարիր սերուցքային պանիրը, խտացրած կաթը, գետնանուշի յուղը, շաքարի փոշին: Ավելացրու սերուցքը, լավ խառնիր, լցրու կրեկերի վրա: Դիր սառնարան 3 ժամով:

3. Տորթի վրա գետնանուշի հալած յուղ ցանիր, զարդարիր մարշմելոուով:

 

8. Նուշով-անանուխով տորթ

Բաղադրիչները՝

  • 1,25 բաժակ նուշի ալյուր
  • 5 ճ. գ. կակոյի փոշի
  • 5,5 ճ. գ. շաքարվազ
  • 100 գ. կարագ
  • 2,5 բաժակ սերուցք
  • 1/2 բաժակ անանուխի թարմ տերև
  • 3 ճ. գ. ջուր
  • 2 թ. գ. դոնդող
  • 1/2 թ. գ. անանուխի էքստրակտ
  • 4 ձվի դեղնուց

Պատրաստումը՝
1. խառնիր նուշի ալյուրը, կակաոյի փոշին, 5 գ. շաքարվազը, հալած կարագը: Լցրու ձևամանի մեջ և հավասարաչափ տարածիր: Մեկ ժամով սառնարան դիր:

2. 1,5 բաժակ սերուցքին ավելացրու մանր կտրտած անանուխ: Եռման հասցրու միջին կրակի վրա: Վերցրու կրակի վրայից, փակիր կափարիչով, թող 30 րոպե: Քամիր:

3. Հարիր ջուրը և դոնդողը: Թող մնա 1 րոպե, ավելացրու սերուցքի և անանուխի խառնուրդը, անանուխի էքստրակտը: Դիր միջին կրակի վրա մինչև դոնդողն ամբողջովին լուծվի:

4. Առանձին ամանի մեջ հարիր ձվի դեղնուցները և շաքարավազը: Լցրու տաք սերուցքի վրա: Հարիր մինչև խտանա: Թող լրիվ սառի՝ հարելով 10 րոպեն մեկ:

5. Հարիր մնացած սերուցքը: Ավելացրու սառած խառնուրդին: Լցրու ալյուրի խառնուդի վրա, սառնարան դիր 3 ժամով:

 

9. Ferrero Rocher-ով տորթ

Բաղադրիչները՝

  • 30 շոկոլադե բլիթ
  • 3,5 ճ. գ. կարագ
  • 3/4 բաժակ շոկոլադե մածուկ
  • 1 բաժակ հարած սերուցք
  • 1 բաժակ սերուցքային պանիր
  • 1/4 բաժակ շաքարավազ
  • 100 գ. մուգ շոկոլադ
  • 10 Ferrero Rocher կոնֆետ

Պատրաստումը՝
1. Մանրացրու կրեկերը: Շոկոլադ քերիր քերիչով: Կոնֆետները մանր կտրտիր: Հալեցրու կարագը և խառնիր բլիթներին: Լցրու ձևամանի մեջ և հավասարաչափ տարածիր: Մեկ ժամով սառնարան դիր:

2. Բլենդերով լավ հարիր սերուցքային պանիրը, մուգ շոկոլադը, շաքարավազը և շոկոլադե մածուկը:

3. Առանձին ամանի մեջ խառնիր հարած սերուցքը և կոնֆետը: Կրեկերը հանիր սառնարանից, սերուցքային պանրով խառնուրդը լցրու վրան: Սառնարան դիր 20 րոպեով:

4. Տորթը պատիր հարած սերուցքի և կոնֆետի կրեմով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում