Ձախ Հարութը, երբ տեսավ այդ 17-ամյա աղջկան, արտասվեց, գրկեց նրան ու ասաց՝ «Դու իմ փոքր Ռուզանն ես» (տեսանյութ)

Ապրիլի 7-ին, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, ներկայացրել է «Ես առանց քեզ» երգի տեսահոլովակը, որը նվիրել է իր կնոջ՝ Ռուզաննա Փամբուկչյանի հիշատակին: Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է՝ երգչի հայաստանյան պրոդյուսերը, ով Life.panorama.am-ին պատմել է այս երգի եւ տեսահոլովակի ստեղծման պատմությունը:

«Երգի հեղինակն ու կատարողը կապանցի Գագիկ Գրիգորյանն է, ում կատարումները ժողովուրդը նմանեցնում է Հարութ Փամբուկչյանին: Այս երգն անցյալ տարի Ձախ Հարութը առաջին անգամ երգեց իր մենահամերգին՝ դարձյալ կնոջ լուսանկարներով պատրաստված լեդային շոուի առկայությամբ, որով հասկացանք, որ կարծես երգը հենց իր կնոջ բացակայության համար գրված լիներ: Արդյունքում  աննկարագրելի բուռն արձագանքից հետո հենց Հարութը առաջարկեց, որ այն նաեւ տեսահոլովակով ներկայացնենք»,- պատմեց Խ. Եղոյանը:

Տեսահոլովակը նկարահանվել է փետրվարի վերջին, երբ Ձախ Հարութը Հայաստանում էր: Ռեժիսորի խոսքով՝ երգիչը հիմնականում չի միջամտել նրա մտքերին:

«Այն պահից սկսած, երբ ես ու Հարութ Փամբուկչյանը սկսեցինք միասին աշխատել, նա ինձ ամբողջությամբ վստահում է, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Այս անգամ էլ նա ինձ վստահեց ու հավատաց»,- նշեց Խաչիկն ու խոսեց տեսահոլովակում Ռուզաննա Փամբուկչյանի մասնակցությամբ տեսանյութերի ընդգրկման մասին.

«Տեսահոլովակի նման սյուժեի գաղափարն իմն էր, բայց հետո այն մեր մեծ թիմով մշակեցինք: Հայրս՝ Արտավազդ Եղոյանը, որպես Հարութ Փամբուկչյանի մանկության ընկեր, դեռ 1989թ-ին կատարել էր այդ նկարահանումները եւ այդ կադրերը պահել էր իր արխիվում, ես էլ, իմանալով այդ մասին, ինքս առաջարկեցի օգտագործել դրանք այս տեսահոլովակում: Իսկ նկարահանված երիտասարդ աղջկան գտանք քասթինգ դպրոցներից մեկում. Նա այնքան նման է Ռուզաննային, որ Հարութը, երբ տեսավ այդ 17-ամյա աղջկան, արտասվեց, գրկեց նրան ու ասաց՝ «Դու իմ փոքր Ռուզանն ես»: Այդ աղջկա միջոցով փորձեցինք ցույց տալ, որ Ռուզաննան տիեզերքում է՝ ինչ-որ մի կետում»,- պատմեց ռեժիսորը:

Տեսահոլովակը հեռուստադիտողին հանձնվեց ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնին: Մեր զրուցակցի խոսքով՝ օրը եւս պատահական չեն ընտրել:

«Թեեւ այս տեսահոլովակը նվիրված է Ձախ Հարութի կնոջ հիշատակին, սակայն ամեն դեպքում երգում կա սեր եւ կենդանության օրոք կնոջը գնահատելու խորհուրդ, ուստի  մենք ցանկացանք, որ այն նաեւ նվիրենք մեր կանանց»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Հարութ Փամբուկչյանին, ե՞րբ դարձյալ սպասենք Հայաստանում, պրոդյուսերը պատասխանեց.

«Ձախ Հարութը հիմա շատ ոգեւորված է, չնայած տարիքին՝ անդադար ուզում է աշխատել. Կարծում եմ՝ 68 տարեկանը դեռեւս մայրամուտ չէ: Նա երգում է գուսանական երգերից սկսած, մինչեւ ժամանակակից էստրադային երգեր, եւ ամենակարեւորը՝ նրա երգերը ոչ մեկին վնաս չեն տալիս եւ դառնում են մնայուն արժեքներ: Հիմա մտածում ենք նոր աշխատանքների մասին, գուցե շուտով նա կրկին գա, կամ էլ՝ ես կգնամ: Ի դեպ՝ կան մտքեր երիտասարդ երգիչների հետ զուգերգների տեսքով, բայց դրանց մասին կխոսենք ավելի ուշ»:

Ամենակարդացված

Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ
Նորաձևության խելահեղ կրողները՝ մեր շրջապատում. նայեք, բայց երբեք չկրկնօրինակեք նրանց
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
7 օրում – 7կգ (չափազանց էֆեկտիվ վարունգային դիետա)
Մեր միջև տարիքային բավական մեծ տարբերություն կար, հիշում եմ, որ նա գերել էր իմ սիրտը. Զառա Սահակյան
Նախկին գեղեցկուհուն աշխարհի ամենատգեղ կինն էին անվանում, սակայն հանուն երեխաների նա ամեն բանի դիմանում էր. Մերի Էնն Բևանի պատմությունը
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը

Վերջին լուրեր

«Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է սև սվիտեր ունենալ, սև կիսաշրջազգեստ և թևանցուկ գնալ սիրելի տղամարդու հետ». Տղամարդկանց 11 ցիտատներ կանանց և սիրո մասին
Երբ ցանկացել են, որ լողասենյակը «չլինի այնպես, ինչպես բոլորի մոտ է», հանճարեղ է ստացվել
Ընտրեք քարը և իմացեք ձեր կյանքի ուղու գաղտնիքները
Ինտերիերի դիզայնի 20 արտասովոր գաղափար, որոնցում համադրվում են գեղեցկությունը, ոճն ու ֆունկցիոնալությունը
Ահա թե որն է ամենաթունավոր սունկը, և ինչպես կարելի է այն տարբերել ուտելի սնկից
Մարդը, որը մշտապես բողոքում ու նվում է, խլում է ձեր կենսական էներգիան
Հսկայական կետը դուրս է թռչում ջրից՝ հենց նավակի կողքին. Այս կադրերից շունչդ կտրվում է (տեսանյութ)
Ձուկը՝ գաղտնի մարինադի մեջ. պարզ, արագ և համեղ
3 ՕՏԱՐ կանայք, որոնց մասին միշտ կհիշի ՁԵՐ տղամարդը