Երեխաներին խնդրեցին մի բույսին բացասական, իսկ մյուսին դրական խոսքեր ասել․ տեսեք, թե ինչ տեղի ունեցավ 30 օր անց (լուսանկար)

Բոլորս էլ գիտենք, որ դիմացինին վիրավորելն ու ահաբեկելը բացասական ազդեցություն է ունենում նրա վրա։ Բայց գիտեի՞ք, որ վիրավորանքի նկատմամբ շատ զգայուն են ոչ միայն մարդիկ ու կենդանիները, այլ նաև բույսերը։

Օրեր առաջ IKEA-ն ամփոփեց իր կատարած հետաքրքիր փորձը, որը նպատակ ուներ ապացուցելու, որ խոսքը մեծ ուժ ունի և ազդում է անգամ բույսերի վրա։

Փորձի շրջանակներում մի սենյակում երկու նույնատիպ բույսեր տեղադրվեցին։ Առաջին բույսին երեխաները 30 օր շարունակ պետք է վիրավորեին, ահաբեկեին, վատ խոսքեր ասեին, իսկ երկրորդ բույսին դրական ու լավ խոսքեր ասեին, գովաբանեին։

Այս ողջ ընթացքում շատերը թերահավատորեն էին մոտենում այդ ամենին, անգամ ծաղրում նրանց, ովքեր «խոսում էին» բույսերի հետ: Բայց, ի հակադրություն նրանց, հետազոտողներն այլ բան պարզեցին։

30 օր հետո ամփոփվեցին արդյունքները։ Առաջին բույսը, որին պարբերաբար բացասական խոսքեր էին ասել, շատ վատ վիճակում էր՝ թոշնել էր, տերևների մի մասը դեղնել էին, իսկ երկրորդ բույսը, որը միայն դրական խոսքերի էր արժանացել, շատ թարմ վիճակում էր, փարթամ տեսք ուներ։ Ի դեպ՝ նրանք երկուսն էլ պահվել էին նույն ջերմաստիճանային պայմաններում, ստացել նույն խնամքը, ինչպես նաև նույն քանակությամբ ջուրը։

Իրականում այս փորձի հիմնական նպատակն էր երեխաներին ցույց տալ, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ վիրավորում ես նրան, այդ պատճառով էլ փորձի անմիջական մասնակիցները հենց երեխաներն էին։ Հեղինակները բավարարված են և հույս ունեն, որ այս փորձի արդյունքների շնորհիվ աշխարհում բոլոր մարդիկ վերջիվերջո կհասկանան, որ չի կարելի վիրավորել ու ահաբեկել դիմացինին, և փոխարենն ավելի լավ է դրական խոսքեր ասել միմյանց։

Ամենակարդացված

Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Այս ածուխի պես սև մոդելն ունի կաթի պես ճերմակ ամուսին․ միայն տեսնեք, ինչպիսի տեսք ունի նրանց երեխան
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Հուշում վարորդների համար. ահա, թե երբ է կարելի խմելուց հետո ղեկին նստել
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
Ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում

Վերջին լուրեր

Մրգային դիետա. մինուս 7 կգ՝ 1 շաբաթում
«Վարդագույն քաղաքի կարոտից». Էմմի
Օղին ու յուղը՝ անբուժելի հիվանդությունների դեմ. այս մեթոդի մասին քչերը գիտեն
Այս տարեց կնոջ թոռն ընկել էր լուրջ պատմությունների մեջ. տեսեք, թե ինչպես տատիկը լուծեց այդ խնդիրները
Ինչու են մեջքի վրա պզուկներ առաջանում և ինչպես ազատվել դրանցից
«Այդ ժամանակ կյանքի վարագույրները միշտ էլ բաց են քո առջև»․ Մայա Պողոսյան
9 իր, որոնք պետք է ամեն օր լվալ
Հորոսկոպի 3 ամենախելացի նշանները
«Չգիտեմ, թե ոնց եմ ապրել այսքան տարի առանց քեզ…». Սիլվա Հակոբյանի ջերմ շնորհավորանքը դստերը