Հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին

Դավիթ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատրել․

«Անխնա տարածելու  դուրս ենք գրել հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին։»

 

 

 

 

© Ոստիկանը պատանուն.
– Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
– Հա, բա ձերո՞նք։

***

© Ցուցարարների պաստառ Վանաձորում.
Սերժ լա դենը։

***

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է հայերի հեղափոխությանը։

***

Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։
© լրագրող

***

ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։
© Հոկտեմբերյանցի ցուցարարներ

***

Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։
© Գալուստ Սահակյան

***

© Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
– Իռա 1-ի կողմերը տուն կգամ։

***

© Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
– Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։

***

Հիմա չհասկացանք, ՍԱՍ-ի Արտակ է թե Արտակ ՍԱՍ-ի։

***

Երևանում – Նիկոլ, Նիկոլ։ Գյումրիում – Նիգոլ, Նիգոլ։

***

Նորից չեն մերժում, մերժում են կրկին։

***

Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։

***

Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։
© Գալուստ Սահակյան

***

Սերժը էնքան չէր բանակցել, որ շուտ պրծավ։

***

Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։

***

© Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
– Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
– Վահանն ովա՞

***

© Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով.
– Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։

***

Լֆիկը փախել է Ֆրանսիա, անունն էլ փոխել՝ Samuel le Fique:

***

Ախր ոնց կարա մարտի 1 լինի, արդեն ապրիլի 22-ն ա։
© Գալուստ Սահակյան

***

Միակ բանը որ Սաշիկը չկիսեց, ժողովրդի ուրախությունն էր։

***

Աժժ ջան ես հանրապետական չեմ, կնիկսա հանրապետական։
© Սամվել Ալեքսանյան

***

Նիկոլ, հիշում ես չէ՞, ինձ մենակ քաչալացնում ես։
© Շմայս

***

Սաշիկը որ իմանար 7 %-ը այսքան շատ է, էդքան փայ կմտներ։

***

Աշոծյան քեզ ո՞նց սիրենք, դու սիրելու բան ես որ սիրենք։
© Էդմոն Մարուքյան

***

Ժամանակին որ Սերժի մերը Սերժի հորը մերժեր, մենք հիմա Սերժին չէինք մերժի։

***

Հա բայց ինչի՞ իմիննոյ Նիկոլը։
© Սեյրան Սարոյան

***

Մայիսի 1-ի ընտրություններից հետո նոր ֆիլմ.
55 оттенков серЖого.

***

Պուտին, Օբաման ու Սերժը անեկդոտներից մենակ Պուտինն է փրկվել։

***

– Քուրիկ ջան դեմքդ ծանոթա։
– Ո՞ր փողոցն ենք փակել իրար հետ։

***

5-10 տարեկան երեխաները փողոց են փակել, մեկը մեքենայով մոտենում է։
– երեխեք ջան թողեք անցնեմ, ձեզ բոլորիդ մառոժնի կառնեմ։
երեխաներից մեկը.
– երեխեք չենք բանակցում, մենք խաղաղ ցուցարար ենք։

***

Հայաստանը առաջին անգամ ունեցավ գեղեցիկ ու համեստ առաջին տիկին։

***

Նիկոլը արդեն 3 ժամ եղավ վարչապետ է, բայց Նաիրիտը հլը չի աշխատում… սաղ սարքած էր։

***

Բերման ենթարկվածը խոստովանեց, որ խաղաղ ցուցարար է
© Ոստիկան

***

Քանզի ՀՀԿ-ն չճանաչեց զիմաստություն և զխրատ, ժամանակն է, որ ճանաչի զբանս հանճարոյ։

***

Ժողովրդավարությո՞ւն եք ուզում, հենա ժողովուրդը վարելով գալիս է։

***

Դևը Պուտինին, Ալիևին ու Սերժին բռնում է, Պուտինին ու Ալիևին ուտում է, իսկ Սերժին մերժում է։

***

Նիկոլը Բակոյին ասում ա, գալիս եմ Արցախ։ Բակոն ասում թե` Նիկոլ ջան, մենակ թե ոտքով չգաս։

***

Ոստիկան,

– ձեր հավաքն անօրինական է։
– Մենք թաղում ենք եկել։
– Բա փողոցը ինչի՞ եք փակել։
– Բա թաղման ժամանակ փողոցը չե՞ն փակում։
– Բայց դուք էս երեք օր է փակում եք։
– Մենք մեղավոր ե՞նք, որ հանգուցյալը դժվար է հեռանում։

Ամենակարդացված

Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
Հայ ամենաոճային մայրիկների հնգյակը (լուսանկարներ)
Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Սոսո Պավլիաշվիլին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի իր կինն առանց շպարի. երկրպագուները հիացած են
Երկրպագուները շոկի մեջ են նրանից, թե ինչ տեսք ունի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու ընտրյալը
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել

Վերջին լուրեր

Ինչպես են սեր խոստովանում Կենդանակերպի տարբեր նշանները
10 գաղտնիք ոճաբաններից․ ինչպես հարուստ տեսք ունենալ
13 զարմանալի փաստ՝ ապրիլին ծնված մարդկանց մասին
Պարզ հոգեբանական-երկրաչափական թեստ, որը 90% ճշգրտությամբ բացահայտում է ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը
Ինչպես իմանալ` ով է գաղտնալսում Ձեր հեռախոսը
Կենդանակերպի 5 ամենամեծամիտ նշանները
Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների
Հզոր նկարազարդումներ, որոնք պատմում են իրականությունը մարդկանց և հասարակության մասին
Քսեք սա կնճիռների, սպիների և դեմքի լաքաների վրա, և չեք հասցնի նկատել՝ ինչպես են վերանում