Մենք ոչ մի վարչապետի ու նախարարի հետ «զագս» չենք ընկել. Յոժ

Մտքի հեղափոխությունն այդքան շուտ չի կարող լինել. մենք տեսանք, որ իշխանավորին փոխելն առանձնապես դժվար չէ, եթե կա համախմբում, բայց միտքը փոխելու համար պետք են տարիներ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

Նրա խոսքերով՝ դա դարերից է եկել, երբ ծնողը մահանում է, բայց դաստիարակությունը մնում է։ «Այսինքն՝ սերունդ պետք է փոխվի, մտածելակերպը պետք է փոխվի: Մենք պայքարում ենք ազատության համար, որպեսզի չլինի վախի մթնոլորտ, որ մարդիկ նորմալ արտահայտվեն, խոսեն, իսկ այստեղ, ինչպես տեսնում եք, կարծես էլի նույն մթնոլորտն է, որ մեկը մեկին ճնշի, պարտադրի ինչ-որ բան: Բայց դա նորմալ է»,- ընդգծեց Սերգեյ Դանիելյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասին իր հոլավակներին, որը քննադատվեց և անգամ բանը հասավ վիրավորանքների, դերասանն ասաց. «Ճիշտն ասած, երբ առաջին անգամ արեցի, չէի մտածում, որ պետք է շարունակեմ, բայց հիմա հասկացա, որ դրա կարիքը կա: Ամեն անգամ դուրս գալ, ինչ-որ խնդիրներ արծարծել: Ես իրենց հասկանում եմ, մարդիկ, որոնք միշտ ապրել են բռնապետական, կաղապարված քառակուսիների մեջ, հետո գալիս է մեկը, որը ազատություն է ավետում, որն իրենց ուզած վարչապետն է, ու հանկարծ մեկը կատակ է անում: Իրենց մոտ դրանից ռեակցիա է առաջանում, ու քանի որ որոշ մարդիկ տգետ են, այդ ռեակցիան ավելի անմիջական է և ավելի կոպիտ: Եղել են մարդիկ, որ ասել են՝ ծիծաղելի չէ, հումոր չկա, դա նորմալ է, անպայման չի, որ բոլորին դուր գա, բայց բոլոր այն մարդիկ, որոնք ագրեսիվ դրսևորում են ունենում, հասկանում ես, որ իրենք ունեն էմոցիայի երկու շերտ՝ բացասական և դրական: Այսինքն՝ ագրեսիվ և միանգամից սեր: Հասարակության զգալի մասն է այդպիսին, ու դա միայն հայերին չէ բնորոշ: Արվեստագետի խնդիրն է այնպես անել, որ այդպիսի մարդիկ կամաց-կամաց կրթվեն»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում