Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, 2–րդ տեղն է զբաղեցրել Մալթայում կայացած Arpeggio երգիչների միջազգային մրցույթին

Երգչուհի Մեգին մայրիկի` «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հետ մեկնել էր Մալթա` մասնակցելու  Arpeggio երգիչների միջազգային մրցույթին։ Մեգին զբաղեցրել է 2–րդ տեղը, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի Best Interpretation անվանակարգում։

Իրինան առաջինը Tert.am Life–ին է պատմել մրցույթին մասնակցության մանրամասներն  ու հայտնել, որ Հայաստանից միայն Մեգին էր մասնակցում մրցույթին, կային երկրներ, որոնք ունեին մի քանի ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ, պայքարի մեջ էր մոտ 100 պատանի երգիչ։ Առաջին մրցութային օրվա արդյունքներով Մեգին ընդգրկվել է լավագույն 20–ի մեջ և անցել հաջորդ փուլ։ Արդեն մրցանակների հանձնման օրը ժյուրիի գնահատականներով արժանացել է 2–րդ մրցանակին։

Մրցույթի «Գրան պրիին» արժանացել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, առաջին տեղը զբաղեցրել է Մալթայի ներկայացուցիչը։

 

«Քանի որ Հայաստանի միակ ներկայացուցիչը Մեգին էր, մեզ համար առավել պարտավորեցնող էր։ Մեգին երգեց 3 օր։ Առաջին 2 օրերն առավել պատասխանատու ու լարված էին, քանի որ կարևոր ու որոշիչ էին։ Մասնակիցները շատ էին ու բավականին ուժեղ, բայց թե՛ իր բեմական կեցվածքը, թե՛ կատարումը հավանության արժանացավ,– ասաց Իրինան ու հավելեց, որ սա միջազգային մրցույթի մասնակցելու Մեգիի առաջին փորձը չէ, սակայն ամենալուրջն էր,– Վրաստանում կայացած միջազգային մրցույթների ժամանակ ևս Մեգին մրցանակային տեղեր էր զբաղեցրել, բայց այդ մրցույթները շատ թեթև էին այս մեկի համեմատ։ Սա լրիվ այլ որակ էր կազմակերպվածության, մասնակիցների ուժեղության տեսանկյունից։ Շատ ուրախ ենք, որ մրցանակներով և նոր հրավերներով ենք վերադառնում Հայաստան»։

Իրինայի խոսքով` չնայած լարվածությանը Մեգին հաճույք է ստացել մրցույթին մասնակցությունից։ Բացի մրցանակի արժանանալը պատանի երգչուհին նաև նոր հրավերներ է ստացել։

«Մեզ հրավիրել են Իտալիայում` Վենեցիայում սեպտեմբերի 9-15–ը կայանալիք Orpheus in Italy միջազգային փառատոնին, Գերմանիայում կայանալիք Berliner Perle մրցույթին, 2019–ին Պրահայում, Բուլղարիայում, ինչպես նաև Talent of Children մրցույթներին մասնակցելու։ Բնականաբար, բոլոր հրավերներն ընդունել չենք կարող, պետք է ընտրենք, թե ուր կմեկնի Մեգին։ Սա շատ ուժեղ մրցույթ էր, պետք է ընտրենք այն տարբերակները, որոնք չեն զիջի այս մրցույթին։ Հաշիվ կառնենք նաև Արման Ղուկասյանի` Արմանդոյի խորհուրդները, ով Մեգիին ուղարկել էր այս մրցույթին»,– ասաց Իրինան ու հավելեց, որ դստեր հետ վոկալ պարապել էր Լիլիթ Բադալյանը։

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում