Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին

«Շատ ցավալի հիշողություններ էին, ինձ համար ծանր շրջան էր, այդ պատճառով, երբ ամեն անգամ աչքովս ընկնում էր այդ հարցազրույցը, այնպես էի թաքցնում, որ չդիտեմ: Ես բացարձակ չէի զղջացել որևէ մի բանի համար, ինչ ասել էի այդ հարցազրույցի ընթացքում, պարզապես այն ինձ անընդհատ ցավ էր պատճառում, ինչի արդյունքում բավական լուրջ խնդիրներ էին առաջացել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` անդրադառնալով օրերս ֆեյսբուքյան իր էջում իր արխիվային հարցազրույցներից մեկի տարածմանը, որին կից գրել էր. «Վերջապես հրապարակեմ, ինքս ինձ հաղթահարեմ ։) Այդ հարցազրույցից հետո ու սրա պատճառով՝ իմ կյանքում սկսվեց մի երկարատև մղձավանջ ։) դրանից հետո ամեն գիշեր ներվային դողով դուրս էի գալիս պատշգամբ, նայում էի աստղերին ու ասում էի՝ ու դու թողնելու ես, որ սա մարսե՞ն, լո՞ւրջ …»:

Հարցին` արդյո՞ք կարելի է ենթադրել, որ իր արտահայտած մտքերի համար  հետապնդումներ և սպառնալիքներ են եղել իրեն ուղղված, Լուսինեն նշեց, որ չի ցանկանում փակագծերը բացել, ապա հավելեց.

«Կային շատ ծանր հոգեբանական ճնշումներ, թե հիմա դրանք ինչ մեթոդներով էին, չեմ կարող ասել: Գրվում էին տարբեր տեսակի նյութեր, այն, ինչ-որ ակնհայտ էր` ակնհայտ էր, ամենն առանձնապես չեմ ներկայացնի, ինչքան լռել եմ, այդպես էլ կշարունակեմ»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է հիմա հանրայնացրել արխիվային տեսանյութը, Լուսինեն նշեց, որ այնպես չէր, որ այդ ամենը գաղտնիք էր և նա նոր է դա բացահայտել.

«Գուցե ավելի լայն մասսաների համար գաղտնիք էր, բայց, ընդհանուր առմամբ, բոլորի համար շատ ակնհայտ էր: Ես պարզապես այդ քայլով ուզում էի ընդգծել, որ մեկ-երկու կամ 10 հոգու նկատմամբ չի եղել բացասական վերաբերմունք, դա եղել է համատարած բոլորի նկատմամբ, ովքեր իրենց երբևէ թույլ են տվել որևիցե քննադատության արժանացնել իշխանությանը: Սա ավելի շատ ուսուցողական բնույթ ուներ, որ այդպես ուղղակի չի կարելի և վաղ թե ուշ իրավիճակը կարող է փոխվել»:

Լուսինե Բադալյանի խոսքով` թեպետ գրառման մեջ նշել էր, որ վրեժը լուծված է, սակայն իրականում այդ ամենն ավելի շատ էմոցիոնալ բնույթ ուներ.

«Շատերիս հետ շատ վիրավորական են վարվել, բայց ինչպես ես, այնպես էլ մյուսները, կարծում եմ, որ նրանց վատ բան չենք ցանկացել, պարզապես ցանկացել ենք, որ մի պահ երկնքից իջնեն ու հասկանան, որ մարդու հետ են այդպես վարվում, մարդ արարարծի հետ ես այդպես խոսում ու այդպես վարվում: Մի մարդու եք այդպիսի վիճակի մեջ դնում, ումով այդ ամենը չի սահմանափակվում, այսինքն` այդ մարդու հետևում կագնած են բազմաթիվ մարդիկ` ծնողներ, հարազատներ, երեխաներ, ովքեր համատարած սթրեսի են ենթարկվում: Այնպես չէ, որ ինձ նեղացրին, այդքանով վերջացավ, նեղացրել են մի ամբողջ ընտանիքի, նույն բանը արել են մնացած պայքարող երիտասարդների և որոշ հայտնի մարդկանց հետ, որոնք ձայն են բարձրացրել: Երբ կարդացի իմ մասին շատ տհաճ, տգեղ, այլանդակ մի նյութ, ոչինչ չեղավ, ինքս գիտեմ ես ով եմ, բայց ես մտածում էի, որ ունեմ արդեն հասուն տղաներ, ովքեր ունեն շրջապատ, և իմ տղաները պետք է տանից դուրս գան, նրանց ընկերները կարող են դա տեսնել ֆեյսբուքում: Այստեղ հարցը ես չեմ, պարզապես անցնում էին սահմաններ` չմտածելով, որ քեզանից հետո էլ կան մարդիկ, որոնց հոգեկան աշխարհը չի կարելի նման ցնցումների ենթարկել: Բոլորն ուղղակի չափերն անցել էին բոլոր քննադատող մարդկանց նկատմամբ, այս ձևով ես ուզում էի ասել, որ այդպես չի կարելի»:

Հաղորդավարուհին նշեց, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ նա շարունակում էր նույն ձևով.

«Եթե ինչ-որ բան սկսել ես կամ մտել ես ինչ-որ բանի մեջ, զուտ նրա համար, որ դա քեզ ցավ է պատճառում, չի կարելի ուղղակի հետ կանգնել, դա կնշանակի, որ նրանք հասան իրենց նպատակին, եթե ձեռնոց ես նետում, ուրեմն մինչև վերջ պետք է գնաս: Այսօր եթե իշխանափոխություն է եղել, չնայած իմ համակրանքին և վստահությանը նրանց նկատմամբ կամ այն փաստին, որ շատերի հետ ինքս եմ պայքարի ճանապարհ անցել, չի նշանակում, որ եթե վաղը թերություններ լինեն, ես էլի նույն կերպ չեմ պայքարելու: Պարզապես պետք է հասկանաս, թե ինչի համար ես պայքարում` իշխանության գալու, թե պայքարում ես, որ քո երկրում ուղղակի հարցեր լուծվեն և երեխաներդ ապրեն լավ երկրում: Ես հույս ունեմ, որ այսօր մարդիկ ադեկվատ կլինեն և որևէ քննադատություն կամ խնդիր բարձրացնելն էլ չեն դիտի որպես անձնական թշնամանք, այլ դա կդիտվի որպես հուշում»:

Ամենակարդացված

Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը (տեսանյութ)
Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք
Ամռանն ընդառաջ. ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Մոռացեք հազի ու բրոնխիտի մասին. բնական հրաշք դեղամիջոց
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
Բժիշկները երբեք սա ձեզ չեն ասի. ահա, թե ինչպես ընդամենը մեկ բաղադրիչով ազատվել վահանաձև գեղձի խնդիրներից

Վերջին լուրեր

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին
10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ
Լրագրող+լրագրող=բլոգեր. Նիկոլ Փաշինյանի դուստրը Youtube վլոգեր է (ֆոտո, վիդեո)
Անի Երանյանը Մոսկվայում գաղտնի նշանվե՞լ է (ֆոտո)
Վարչապետի կնոջ ոճային փոփոխությունները (լուսանկարներ)
8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում
4 բան, որ պետք է իմանաք, եթե որոշել եք ընկերանալ Ցուլի հետ
8 կենցաղային իր, որոնք փչանում են պարզապես որովհետև մենք չկարդացինք ուղեցույցը
Հղիություն չկա, իսկ թեստը դրական է. 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում