Որ ամսին են ծնվում ամենաառողջ երեխաները

Աստղաբանները համոզված են, որ ծննդյան ամիսը մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա։ Վերջերս գիտնականները նաև պարզել են, որ ծննդյան ամիսը ազդում է նաև մարդու առողջության վրա։

EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե որ ամսում են ծնվում ամենաառողջ և ամենաթույլ երեխաները։

 

 

 

 

Կոլումբիայի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ծնված երեխաները հիվանդանալու ամենամեծ հավանականությունն ունեն, այն դեպքում, երբ գարնանն ու ամռանը ծնված երեխաները ավելի ուժեղ իմունիտետ են ունենում։

Նրանց պնդմամբ՝ տվյալ վիճակագրության վրա կարող են ազդել սեզոնային գործոնները, ինչպիսին է օրինակ վիտամին D-ի ազդեցությունը հղիության ընթացքում։

Գիտնականները նաև պարզել են, որ Դանիայում՝ մայիսին և օգոստոսին ծնված մարդիկ ավելի հաճախ են տառապում ալերգիայով և ասթմայով։ Նյու Յորքում այս հիվանդությունները հանդիպում են ավելի հաճախ հուլիսին և հոկտեմբերին ծնվածների մոտ։

Վերարտադրողական առողջության հետ խնդիրների հակում ավելի շատ ունենում են հոկտեմբերին և նոյեմբերին ծնված մարդիկ, իսկ սրտի հետ խնդիրներ՝ մարտին և ապրիլին ծնվածները։

Կարճատեսության զարգացման հավանականությունը, գիտնականների կարծիքով, ավելի հաճախ ամռան ամիսներին ծնվածների մոտ է։

Բնականաբար, մարդու առողջության վրա շատ գործոններ են ազդում, այդ թվում շրջակա միջավայրը, կենսակերպը, ժառանգականությունը։ Բոլոր վերոնշյալ հիվանդություններից խուսափելու ամենապարզ եղանակը մշտապես հետազոտվելն ու համապատասխան միջոցներ ձեռնարկելն է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Հոգեբանները զգուշացնում են. սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք
Բոլոր ժամանակների լավագույն օծանելիքները կանանց համար. 10 անկրկնելի բույր
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Խմեք սա երեկոյան 7-ին, որպեսզի առավոտյան 7-ին բոլոր ճարպերը դուրս գան հաստաղիքից
Երեխայի մարմնի 7 ժեստ, որոնք ՊԵՏՔ է իմանա յուրաքանչյուր ծնող
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Հիշելով անցավորներին. «Մեր բակը» ֆիլմի անկրկնելի դերասանները, ովքեր այսօր մեզ հետ չեն
Ինչու են գիտնականները կարծում, թե ձախլիկները բացառիկ մարդիկ են

Վերջին լուրեր

Կույսեր, հետաձգեք կարևոր գործերը․ հունվարի 23-ի աստղագուշակը
Մատնահարդարման լաքի 7 նորաձև գույն, որոնք թրենդային են տարվա բոլոր եղանակներին
Բորտուղեկցորդները երբեք ինքնաթիռում սուրճ կամ թեյ չեն խմում, իսկ դրա պատճառն այն է, որ…
Որքան պետք է լինի երկու ծննդաբերությունների միջև ժամանակային տարբերությունը
Մարջան Ավետիսյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից
12 անհավանական երկնաքերեր, որոնք գեղեցկությունը պարզապես ապշեցնում է
Անհավանական Գրինդելվալդը. վայր, որը «երկրային դրախտ» են անվանում
Ինչո՞վ են տարբերվում տղամարդիկ կանանցից. շատ զվարճալի նկարազարդումներ ամենատարածված կարծրատիպերի մասին
4 նշան, որ տղամարդը պատրաստվում է ձեզ լքել (շատերը նախընտրում են դրանք չնկատել)