«Երբեք չեմ կանգնի անարդարության կողքին». Սիրուշոն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և իր որդու լուսանկարն ու գրառում արել

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամում հրապարկել է սկեսրայրի` Ռոբերտ Քոչարյանի և որդու լուսանկարն ու գրել.

«Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»:
Ցավոք, այդպես չեղավ:

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ և այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:

Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը (ինչի ապացուցման կարիք կարծում եմ՝ այլևս չունեմ), չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում… Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին:

Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած:

Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը` ԻՐԱԿԱՆ իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:

Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»:

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Սինգապուրը աղքատ փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք

Վերջին լուրեր

7 բան, որ կնոջը ցանկալի են դարձնում
Ահա, թե ինչպես և որտեղից են բանանները հայտնվում սուպերմարկետներում. տեսեք, թե ինչ եք դուք ամեն օր օգտագործում
Այս իտալուհին շատ հետաքրքիր յուրահատկություն ունի, որը երկար ժամանակ չէր համարձակվում ցուցադրել․ շատ կզարմանաք, որ տեսնեք թե ինչ է
Տղամարդու օրգանիզմից 1.7 մ երկարություն ունեցող որդ է դուրս եկել. ահա թե որ ուտելիքն է եղել որդի առաջացման պատճառը
10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
Այս 8 բաներն անելով՝ մինչև կյանքիդ վերջ դժբախտ կլինես
«Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է» ․ 20 իմաստուն միտք ընկերության մասին
Բիզնեսի 6 խիստ դաս, որոնք կօգնեն Ձեզ ամբողջ կյանքում
Փրկում է ամեն ինչից՝ բացի մահից. այս հին միջոցը «բուժում է բոլոր հիվանդությունները»՝ ՄԻԱՎ-ը, ՁԻԱՀ-ը, դիաբետը, քաղցկեղը, կաթվածը, արթրիտը և շատ այլ հիվանդություններ…