Աղցան «Զատիկ». գեղեցկագույն աղցան՝ հաշված րոպեների ընթացքում

Այսօր EnterTrain-ը կկիսվի ձեզ հետ «Զատիկ» աղցանի բաղադրատոմսով։

 

 

 

 

Բաղադրիչներ

  1. 300 գրամ հավի բուժենինա,
  2. 150 գրամ պանիր,
  3. 200 գրամ չերի տեսակի լոլիկ,
  4. 4 խաշած ձու,
  5. 1 պճեղ սխտոր,
  6. 150 գրամ մայոնեզ,
  7. Աղ՝ ըստ ճաշակի։

Զարդարելու համար.

  • 2 սև ձիթապտուղ,
  • 4 չերի տեսակի լոլիկ,
  • 80 գրամ մաղադանոս։

Պատրաստման եղանակը

1 Բուժենինան (կամ հավի խաշած փափկամիսը) կտրատեք փոքր խորանարդիկներով։

2 Պանիրը քերիչով անցկացրեք, լոլիկները չորս մաս արեք

3 Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, մանր քերիչի վրա սկզբում անցկացրեքդեղնուցները, հետո՝ սպիտակուցները։

4 Աղցանը հավաքելու համար լայն և խորը աղցանաման վերցրեք և մեջը սննդի թաղանթ փռեք։

5 Առաջին շերտը պանիրն է։

6 Հաջորդ շերտը բուժենինան է. այս շերտի վրա վերևից մայոնեզի մանր ցանց արեք։

7 Հետո լոլիկների շերտն է։ Դրանց վրա մանրացված սխտորն է, վրայից կրկին մայոնեզի ցանց։

8 Վերջին շերտը սպիտակուցներն են։ Սրա վրա մայոնեզ չենք անում։ Ծածկեք աղցանը սննդային թաղանթով և ձեռքերով սեղմեք, որ բոլոր շերտերը ամրանան իրար։ Կես ժամով դրեք սառնարանը։

9 Աղցանը հանեք սառնարանից և հանեք վերևի թաղանթը։ Աղցանը շուռ տվեք գեղեցիկ ամանի մեջ։ Վերևից ներքև մայոնեզ արեք։

10 Մայոնեզի վրա դրեք քերած դեղնուցը։

11 Զատիկներ ստանալու համար օգտագործեք չերի տեսակի լոլիկները և երկու մաս արեք։ Նաև երկու կեսի բաժանեք զեյթունները և զատիկի տեսք տվեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Ահա, թե ինչ է պետք անել, որ շերտավոր խմորը իդեալական ստացվի. տեխնիկա և խորհուրդներ
Հայ ամենաոճային մայրիկների հնգյակը (լուսանկարներ)
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
Հագուստի 10 պարագաներ, որոնք տղամարդիկ պաշտում են տեսնել կանանց հագուստի վրա
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Պատրաստում ենք ժելեով և մրգերով տորթ. աննկարագրելի համ և գեղեցկություն

Վերջին լուրեր

14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ոճի դասեր. 15 լավագույն գաղափարներն աչքերի դիմահարդարման համար` ուղեցույցով
Ինչն է ձեզ ամենից շատ հուզում. անցեք այս կարճ թեստն ու պարզեք
Քիանու Ռիվզը գտել է իր սերը, միայն թե երկրպագուները կարծես թե այնքան էլ գոհ չեն
13 զբոսաշրջային վայր, որոնք շուտով կանհետանան. շտապեք տեսնել
Մոդելն ավելի քան 20 տարի նկարահանվում է համաշխարհային բրենդերի համար, բայց դուք նրան երբեք չեք տեսել (քանի որ կադրում միայն նրա ձեռքերն են)
Թթվասերով և բանանով դոնդող. ամառային թեթև և համեղ աղանդեր
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
Սոսո Պավլիաշվիլին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի իր կինն առանց շպարի. երկրպագուները հիացած են