Բոլոր ժամանակների լավագույն օծանելիքները կանանց համար. 10 անկրկնելի բույր

EnterTrain-ը ներկայացնում է ժամանակի փորձությունն անցած ամենահայտնի և լավագույն 10 օծանելիքները կանանց համար:

 

 

 

 

Chanel № 5, Chanel — մեր ժամանակների ամենահայտնի բույրն արդեն 90 տարեկան է։ Chanel № 5–ը մադամ Կոկոյի պատվերով ստեղծվել է պարոն Բոն, որը հեղափոխության ժամանակ Փարիզ փախած ռուսական պալատական պարֆյումեր էր։ Նա 10 բույր է ներկայացրել Կոկոյին ընտրության համար, և նրա ընտրությունը կանգ է առել 5-րդի վրա, հենց այստեղից էլ այս օծանելիքի անվանումը։

Poison, Christian Dior — 1985 թվականին այս բույրի հայտնվելը նույնքան աղմկալի էր, որքան մաեստրո Դիորի կողմից new look ոճի ստեղծումը կես դար դրանից առաջ։ Էդուարդ Ֆլեշերի կողմից ստեղծված այս անկեղծ ծաղկա–մրգային բույրը ցնցեց հանրությանը։

Youth Dew, Estee Lauder («Երիտասարդության ցող») – ամերիկյան առաջին օծանելիքը, որ նվաճեց աշխարհը։ 1950 թվականին տիկին Լաուդերը որոշում է մ բույր ստեղծել, որը հնարավոր կլինի օգտագործել օրվա ցանկացած ժամի և ոչ միայն երեկոյան, ինչպես այն ժամանակ ընդունված էր։ Այս բույրը մեր օրերում շատ ծանր ու ուժեղ է թվում, սակայն հենց դա էին ուզում 50-ականների ամերիկուհիները։

L’Air du Temps, Nina Ricci — ֆրանսիական նորաձևության տան այս բույրը ստեղծվել է հետպատերազմյան 1948-ին։ Նինա Ռիչիի որդին, Ռոբերտը, պարֆյումեր Ֆրանսիս Ֆաբրոնի առջև խնդիր էր դրել. հոտի մեջ մարմնավորել ուրախություն, անհոգություն, խաղաղություն, որոնց այդքան շատ կարոտել էր Եվրոպան։

Shalimar, Guerlain — լեգենդար Guerlain Shalimar օծանելիքը ստեղծվել է նույն թվկանին ինչ Chanel № 5–ը՝ 1921-ին։ Դասական արևելյան բույրը ստեղծել է ինքը՝ Ժակ Գերլենը. 20-ականներին Փարիզը տարված էր արևելյան նորաձևությամբ։

Opium, Yves Saint Laurent — լեգենդար Opium բույրը ստեղծել է Իվ–Սեն Լորանը 1977 թվականին, որը Արևելքի նկատմամբ նրա սիրո և կանացի գեղեցկության արևելյան ընկալման մարմնավորումը դարձավ։ Այս երեկոյան բույրն այնքան կայուն է, որ հաջորդ առավոտյան էլ դեռ զգացվում է։

Obsession, Calvin Klein — 1985 թվականին պարֆյումեր Ժան Գիշարը ստեղծեց Calvin Klein–ի «գայթակղությունը»։ Բույրի շնորհանդեսին Calvin Klein-ը ասել է. «Ես չէի ցանկանում հնաոճ օծանելիք ստանալ, ես ինչ որ շիտակ, զգայական և սադրիչ մի բան էի ուզում. Հենց այդպիսին եմ ես տեսնում ժամանակակից կնոջը»։

212, Carolina Herrera — մեր ժամանակների ամենապահանջված բույրերից մեկը ստեղծվել է 1977 թվակնին։ 212 անվանումը Նյու Յորքի հեռախոսային կոդն է, որը Էռերայի սիրելի քաղաքն էր։

Magnetism, Escada — Escada–ի առաջին արևելյան բույրը ստեղծվել է 2003 թվականին։ Պարֆյումեր Պյեր Բուրդոնը վստահեցնում է, որ Magnetism-ը լի է մոգական ուժով, որը մղում է կնոջը սիրուն ընդառաջ։

For Her, Narciso Rodriguez — Մեր ժամանակների ամենանորաձև ապրանքանշաններից մեկի առաջին բույրը դուրս է եկել 2003 թվականին։ Ինքը՝ դիզյներն ասում է, որ Narciso Rodriguez For Her բույրը իր նվերն է բոլոր կանանց, իր մի մասնիկն է, որն ինքը ցանկանում է մատուցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց