Ի՞նչ ընդհանրություններ ունեն միլիոնատերերը. հետաքրքիր ուսումնասիրություն և բացահայտումներ

Բոլորն էլ ցանկանում են հարուստ լինել, սակայն դա հնարավոր չէ։ Չէ որ, եթե ինչ որ մեկը հարուստ է, մեկ ուրիշը պետք է աշխատի այդ հարուստի համար։ Այդպիսին է կյանքը։

Ֆինանսիստ Թոմաս Քորլին որոշել է պարզել, թե ինչու են ոմանք հարուստ, իսկ մյուսերը աղքատ։ Շփվելով բավական ապահովված մարդկանց հետ նա որոշել է հետազոտություն անցկացնել, պարզելու համար հարստության հասնելու գաղտնիքները։ Այդ ժամանակ նրա մտքով էլ չէր անցնի, որ աշխատանքը հինգ տարի կտևի։

Թոմասն ուսումնասիրել է հարուստ և ոչ այնքան ապահովված մարդկանց սովորությունները։ Նա պարզել է, որ հիմնական տարբերությունը թաքնված է սովորությունների մեջ, որոնք էլ մարդուն դարձնում այն, ինչ ինքը կա։

EnterTrain-ը ներկայացնում է ֆինանսիստի պարզած հիմնական առանձնահատկությունները։

1. «Ես նպատակ եմ դնում»

Հարցված հարուստների 62%-ը խոստովանել է, որ ամեն օր նրանք իրենց գլխում իրենց նպատակներն են ծանր ու թեթև անում, ինչն օգնում է ուղիներ և միջոցներ գտնել դրանք ռեալիզացնելու համար։ Նման նպատակասլացությամբ աչքի է ընկել ոչ հարուստ հարցվածների միայն 6%-ը։

2. «Ես հեռուստացույց չեմ դիտում»

Այս պնդման հետ համաձայնել է հարցված հարուստնեի 81%-С этим утверждением согласился 81 %–ը և ոչ հարուստների միայն 19%-ը։

3. «Ես շատ եմ սիրում կարդալ»

Հարուստնեի 86%-ը սիրում է կարդալ, չնայած խոստովանել է, որ երբեմն ստիպված են լինում ընտրել ավելի օգտակար և ոչ թե ավելի հետաքրքիր գրականությունը։ Նրանց 88%-ը ինքնակրթմանն ուղղված գրքերի և հոդվածների ընթերցանությանը օրական առնվազն 30 րոպե են հատկացնում։ Թոմասը նշել է, որ միջին խավի հարցվածների միայն 26%-ն է ընդհանրապես կարդում, իսկ օգտակար գրականության համար ժամանակ է գտնում նրանց միայն 2%-ը։

4. «Ես աուդիո գրքեր եմ լսում»

Պնդման հետ համաձայն է հարուստների 63%-ը։ Մյուս խմբում աուդիոգրքերի սիրահարները միայն 5% էին կազմում։

5. «Ես մշտապես վիճակախաղ եմ գնում»

Ապահովված մարդիկ ավելի քիչ են հույս դնում բախտի վրա և ավելի շատ վստահում են իրենց ուժերին։ Միայն 6%-է սիրում փորձել բախտը։ Այ իսկ միջին խավի ներկայացուցիչները ավելի շատ են հավատում ջեքփոթին՝ 77%:

6. «Ընդհանուր առմամբ հետևում եմ քաշիս և առողջությանս»

Թոմաս Քորլին ընդգծում է, որ առողջության մասին հոգ տանելը հաջողության կարևոր գործոններից է։ Հարցված հարուստների 57%-ը հետևում էր քաշին և առողջությանը։ Ավելի քիչ ապահովվածների շրջանում նման մարդիկ միայն 5%–ն էին կազմում։

7. «Ես միշտ ժպտում եմ»

Հիմնական գործոնը ոչ թե հարուստ լինելու ցանկությունը, ոչ թե նպատակասլացությունն են եղել, այլ ամենակարևորը կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքն է պարզվել։ Պարզվում է, որ հարուստները առանց բացառության խուսափում են վատատեսներից և իրենք էլ փորձում են ուրախանալ ամեն մի ակնթարթի համար։
«Միլիոնատերերը շփվում են միայն այնպիսի մարդկանց հետ, որոնք դրական հույզեր են առաջացնում»,– պատմում է Թոմաս Քորլին։

Հարցված հարուստների 86%-ը պնդում են, որ մտածված ծանոթություն են փնտրում դրական մարդկանց հետ, որոնք մտահոգ են գումար աշխատելով։ Այ իսկ լացկաններից փորձում են խուսափել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երևանի ամենասիրուն սիրո պատմություններից մեկը․ Նաիրա Զոհրաբյանի հարատև սերը (լուսանկարներ)
Կամ ես հոգեբուժարանում կհայտնվեմ, կամ էլ սկանդալային բաժանում կլինի. Լիլիթ Բաբասյան
Ընտանիքի հոգեբանական կլիման. 10 ոսկե կանոն՝ բժիշկ Կոմարովսկուց
Կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն ընկերուհիներին՝ ավելի առողջ լինելու համար
Viber-ի 7 գաղտնիք, որոնց մասին դուք չգիտեիք
Որ տարիքում ինչպիսի ճնշումն է նորմալ համարվում
Ժամանակակից էթիկետի 15 կանոն, որոնք չիմանալն ամոթ է
10 հայ դերասանուհի, որոնք չեն դիմել պլաստիկ միջամտության
Քիմ Քարդաշյանի 69-ամյա խորթ հայրը, որը կին է դարձել, ամուսնանում է 21 տարեկան մոդելի հետ, որը նույնպես ժամանակին տղամարդ է եղել (ֆոտո)

Վերջին լուրեր

«Մի արթնացրու նրան, երբ նա քնած է». կատարյալ կնոջ հրեական 10 պատվիրան, որոնք արդեն 400 տարեկան են
Եվ այս բաների համար կանայք պետք է անհարմար զգան…
Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք շատ բան չգիտենք
Այս աղջկա ընկերն իրեն դավաճանում է, բայց պարզվում է, որ սա դեռ ամենասարսափելին չէր
Մեղրը դարչինի հետ՝ համադրություն, որն ավելի քան 15 հիվանդություն է բուժում. սրա արդյունավետությունը զարմացնում է անգամ փորձառու բժիշկներին
Կյանքում ամեն բան ինքն իրեն կկարգավորվի, եթե կիրառեք դաոսյան այս 3 կանոնները
Դիմահարդարման ուժը. 20 լուսանկար, որ ցույց են տալիս, թե ինչեր կարելի է անել մեյքափի միջոցով
Ահա թե ինչ ռոմանտիկ անակնկալ է Քանյե Ուեսթը պատրաստել Քիմ Քարդաշյանի համար (ֆոտո, վիդեո)
«Հետևել, որ երեխան հագնված և կուշտ լինի՝ խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն». հանրահայտ մանկավարժ Լաբկովսկին պատմում է, թե ինչպես է պետք մոտենալ երեխաների դաստիարակությանը