«Բլանկոյի այրին», «Սուրճ՝ կնոջ բուրմունքով», «Կասանդրա». մինչ հնդկական սերիալները մենք այս սերիալների հերոսների ճակատագրի համար էինք խիստ անհանգստանում

Բրազիլիան աշխարհին հայտնի է իր սուրճով, ֆուտբոլով, կառնավալներով, սամբայով ու ամենակարևորը՝ սերիալներով։ Կար ժամանակ, երբ հայկական արտադրության սերիալներ գրեթե չկային, ու հայ կանանց սիրելի զբաղմունքը բրազիլական սերիալներ նայելն էր ու հերոսների ճակատագրի համար խիստ անհանգստանալը: Մեծից փոքր, շունչներս պահած, սերիալը սկսելուն պես գործերը թողած վազում էինք էկրանի մոտ՝ բաց չթողնելու հերթական սերիան։ 2008-ին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան լատինաամերիկյան սերիալները, բայց ջերմ հիշողությունները դեռևս թարմ են։ Մեր ընթերցողների համար առանձնացրել ենք 2000-ականների լավագույն  լատինամերիկյան սերիալները։ Իսկ դուք թվարկվածներից քանի՞սն եք հիշում։

1. Սուրճ՝  կնոջ բուրմունքով

1993 թ. ցուցադրված այս սերիալի գլխավոր հերոսուհին Գավիոտան էր: Շատերը կհիշեն կապուտաչյա, շիկահեր այդ կնոջը, ով դարձել էր հայ տղամարդկանց համար ցանկալի կանանցից մեկը։

2. Բլանկոյի այրին

Հիշում եք, ինչի մասին էր կոլումբիական արտադրության սերիալը: Փոքրիկ ավանի՝ Տրինիդադի հանգիստ կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ ավանի ամենահարուստ և հարգված կնոջ՝ Դոնյա Պերֆեկտա Ալբարասին Բլանկոյի տանն է հայտնվում Ալիսիա Գուարդիոլա անունով մի կին: Այդ կինը նրա թոռների մայրն է և ավագ որդու՝ Ամադորի կինը, ում սպանելու մեղադրանքով Ալիսիան հայտնվել էր բանտում: Հիմա միակ բանը, որ նա ուզում է, երկվորյակ որդիներին՝ Ֆելիպեին և Դուվանին վերադարձնելն է, ովքեր գերբնական հատկություններով են օժտված:

3. Կասանդրա

Այն ցուցադրվել է ավելի քան 180 երկրում և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեռուստանովելի ժանրում ամենաշատ երկրներում ու լեզուներով ցուցադրված սերիալ: Կրկեսի զարմանահրաշ աշխարհ, նորածին երեխայի գաղտնի փոխանակում, երկվորյակ եղբայրների աննկարագրելի նմանություն. ահա այն երեք հիմնական տարրերը, որոնք հենց սկզբից «Կասանդրա» հեռուստանովելը դարձնում են հետաքրքրաշարժ ու ձգող:

4. Կլոն

«Կլոնը» բրազիլական հեռուստանովել է, որը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։

5. Թաքնված հույզեր 

188 սերիա ունեցող «Թաքնված հույզեր» հեռուստանովելն աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ բարձր վարկանիշ գրանցեց։ Գլխավոր դերերում այդ ժամանակի լավագույն դերասաններն են եղել։

6. Վայրի հրեշտակը

Սերիալը նկարահանվել է 1998-1999 թվականներին։ Գլխավոր հերուսուհուն մարմնավորում է Նատալյա Օրեյրոն։

7. Գնչուհիները

Գնչուական կյանքի մասին պատմող սերիալները միշտ էլ հետաքրքրել են հեռուստադիտողներին: Հերթական սերիալը գնչուական կյանքի մասին` «Գնչուհիները»:

8. Գնչուական արյուն

Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ իրական կրքեր են բորբոքվում։ Հեռուստանովելի սյուժեն զարգանում է երկու թշնամի ընտանիքների միջև: Սակայն երեխաների շնորհիվ մի օր մահացու թշնամանքն ու իրական ատելությունը վերափոխվում են անհավատալի կրքի ու սիրո։

9. Վայրի կատուն

Հայ հեռուստադիտողների կողմից շատ սիրելի հեռուստասերիալ էր նաև «Վայրի կատուն»։ Լատինամերիկյան կրքերի ու անսահման սիրո մասին պատմում էին Մարլենա Ֆավելան ու Մարիո Սիմարոն։

10. Սիրո գերին

Ամենակարդացված

Երևանի ամենասիրուն սիրո պատմություններից մեկը․ Նաիրա Զոհրաբյանի հարատև սերը (լուսանկարներ)
Կամ ես հոգեբուժարանում կհայտնվեմ, կամ էլ սկանդալային բաժանում կլինի. Լիլիթ Բաբասյան
Ընտանիքի հոգեբանական կլիման. 10 ոսկե կանոն՝ բժիշկ Կոմարովսկուց
Կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն ընկերուհիներին՝ ավելի առողջ լինելու համար
Viber-ի 7 գաղտնիք, որոնց մասին դուք չգիտեիք
Որ տարիքում ինչպիսի ճնշումն է նորմալ համարվում
Ժամանակակից էթիկետի 15 կանոն, որոնք չիմանալն ամոթ է
10 հայ դերասանուհի, որոնք չեն դիմել պլաստիկ միջամտության
Քիմ Քարդաշյանի 69-ամյա խորթ հայրը, որը կին է դարձել, ամուսնանում է 21 տարեկան մոդելի հետ, որը նույնպես ժամանակին տղամարդ է եղել (ֆոտո)

Վերջին լուրեր

«Մի արթնացրու նրան, երբ նա քնած է». կատարյալ կնոջ հրեական 10 պատվիրան, որոնք արդեն 400 տարեկան են
Եվ այս բաների համար կանայք պետք է անհարմար զգան…
Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք շատ բան չգիտենք
Այս աղջկա ընկերն իրեն դավաճանում է, բայց պարզվում է, որ սա դեռ ամենասարսափելին չէր
Մեղրը դարչինի հետ՝ համադրություն, որն ավելի քան 15 հիվանդություն է բուժում. սրա արդյունավետությունը զարմացնում է անգամ փորձառու բժիշկներին
Կյանքում ամեն բան ինքն իրեն կկարգավորվի, եթե կիրառեք դաոսյան այս 3 կանոնները
Դիմահարդարման ուժը. 20 լուսանկար, որ ցույց են տալիս, թե ինչեր կարելի է անել մեյքափի միջոցով
Ահա թե ինչ ռոմանտիկ անակնկալ է Քանյե Ուեսթը պատրաստել Քիմ Քարդաշյանի համար (ֆոտո, վիդեո)
«Հետևել, որ երեխան հագնված և կուշտ լինի՝ խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն». հանրահայտ մանկավարժ Լաբկովսկին պատմում է, թե ինչպես է պետք մոտենալ երեխաների դաստիարակությանը