Բժիշկ Կոմարովսկին պատասխանել է 12 հարցի, որոնք հուզում են ցանկացած ծնողի

Երեխայի ծնունդի հետ ծնողների գլխում բազմաթիվ հարցեր են առաջանում, իսկ շուրջն էլ հայտնվում են խորհրդատուները։ Ամեն մեկն իր կարծիքն ու տեսակետն ունի, իսկ ու՞մ լսեն ծնողները։ Դե իհարկե, պետք է լսել իսկական պրոֆեսիոնալներին միայն։ EnterTrain-ը հրապարակում է մանկաբույժ Եվգենի Կամարովսկիի պատասխանները ծնողների ամենատարածված հարցերին։

1. Արդյո՞ք գազավորված ըմպելիքները վտանգավոր են երեխաների համար

Չնայած տարածված կարծիքին, որ գազավորված ըմպելիքները օրգանիզմից հանում են կալցիումը և վատ ազդեցություն են ունենում ոսկորների վրա, դա ճիշտ չէ։ Քաղցր գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ օրտոֆոսֆորային թթու կա։ Թթվայնության այս կարգավորիչը խոչընդոտում է կալցիումի յուրացմանը։ Միայն թե այդ գործընթացը մեկնարկելու համար պետք է օրական 20-30 լ կոլա խմել։ Գազավորված ըմպելիքներ խմել կարելի է, միայն թե պետք է պահել հավասարակշռությունը և խմել նաև օգտակար ըմպելիքներ՝ կաթ, յոգուրտ և այլն։

2. Կարելի՞ է արդյոք զբաղվել ինքնաբուժությամբ

Ինքնաբուժումը այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես մեզ համոզում են։ Կարևորը դրան խելացի վերաբերվելն է։ Եթե դուք արդեն ունեք փորձ, օրինակ երեխան հազում է, տարել եք բժշկի, նա դեղ է նշանակել, որն օգնել է։ Հաջորդ անգամ երբ երեխան լրիվ նույն ձևի հազում է, դուք կարող է կիրառել նույն բուժումը՝ օգտվելով բժշկի խորհուրդներից։

3. Երեխան ծամոն է կուլ տվել, ի՞նչ անել

Դուք հավանաբար լսել եք, որ կուլ տված ծամոնը կարող է երեխայի ստամոքսում մնալ տարիներ շարունակ։ Դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ծամոնը կերակրափողով ստամոքս է ընկնում, հետո ուղիղ և հաստ աղիքներով բնական ճանապարհով դուրս է գալիս օրգանիզմից։ Այնպես որ, եթե ձեր երեխան պատահաբար ծամոն է կուլ տվել, ոչ մի սարսափելի բան չկա։

4. Երեխայի մոտ կոնյունկտիվիտ է։ Կարելի՞ է մանկապարտեզ հաճախել

Կախված է կոնյունկտիվիտի տեսակից։ Դրանք 4-ն են. բակտերիալ, վիրուսային, ալերգիկ և գրգռվող։ Վերջինը ի հայտ է գալիս, երբ աչքի մեջ ինչ որ բան է ընկնում։ Օրինակ, երեխան ավազների մեջ ձեռքը տանում է աչքերին, և բորբոքում է առաջացնում։ Ալերգիկ կոնյունկտիվիտը ռեակցիա է ալերգենների նկատմամբ։ Օրինակ կարող է առաջանալ ընտանի կենդանիների բրդից։ Այս դեպքերում երեխան հանգիստ կարող է հաճախել դպրոց կամ մանկապարտեզ։ Իսկ վիրուսային և բակտերիալ կոնյունկտիվիտները վարակիչ են։ Որոշել, թե որ տեսակի կոնյունկտիվիտ է ձեր երեխայի մոտ, կարող է միայն բժիշկը։

5. Ականջակալները վտանգավո՞ր են երեխաների համար

Բարձր ձայնի երկարատև ազդեցությունը ականջի վրա կարող է բերել լսողության կորստի բարձրհաճախականության տիրույթում։ Դրանից խուսափելու համար պետք է հետևել այս երեք խորհուրդներին.

• Կա երեք տարիք, երբ մարդը պետք է բժշկի գնա և աուդիոգրամմա անի (ստուգի լսողությունը). 14,16 և 20 տարեկանում։

• Ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի 60%-ը։ 60 րոպե լսելուց հետո ընմիջում արեք առնվազն 6 րոպեով։

• Նախընտրությունը տվեք աղմուկը խլացնող համակարգով ականջակալների տեսակներին։ Օպտիմալ տեսակը արտաքինից դրվող ականջակալներն են. ձայնն ավելի բնական է, իսկ վնասվածքների կամ վարակների հավանականությունը նվազում է։

6. Մարդը շնչահեղձ է լինում, ի՞նչ անել

Առաջինը, որ գալիս է միտքդ դա մեջքին խփելն է։ Դա կատեգորիկ կերպով չի կարելի անել։ Ամենաէֆեկտիվ միջոցը շնչուղիները բացելն է, լավ հազալը։ Եթե մարդը հազում է, ուրեմն նա կարող է շնչել։ Իսկ մեջքին խփելը փոխում է օտար մարմնի դիրքը շնչուղիներում. վատագույն դեպքում կարող է նաև շնչառության կանգ տեղի ունենալ։ Ի՞նչ անել. պետք է հանգստանալ, թարմ օդի հոսք ապահովել, խորը շունչ քաշել և հազալ։ Դա պետք է երեխային սովորեցնել։

7. Երեխան կարո՞ղ է ուսապարկ կրել

Երբեմն դա նույնիսկ անհրաժեշտ է։ Ուսապարկն իր պիտույքներով հանդերձ չպետք է երեխայի մարմնի զանգվածի 10%-ից ավելի լինի։ Եթե ձեր երեխայի քաշը 22-25 կիլոգրամ է, ապա ուսապարկը չպետք է 2,2-2,5 կգ –ից ավել լինի։

8. Կարելի՞ է երեխային մրգեր տալ, ի՞նչ քանակությամբ

Մրգեր երեխային տալ ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է։ Միայն թե պետք է չափը պահել. Մրգերը չպետք է փոխարինեն մսին, ձկանը, հատիկավորներին և այլ մթերքների։ Միրգը երեխային պետք է տալ կշտանալուց հետո, միրգը չպետ է փոխարինի ճաշին կամ ընթրիքին։

9. Ի՞նչ անել, եթե երեխան քաղցրավենիք է ուզում

Առաջին հերթին պետք է սթափ գնահատել երեխայի կազմվածքը. եթե նա շատ թմբլիկ է, քաղցրեղեն տալ հաստատ չարժե։ Սակայն եթե երեխան ակտիվ է և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարգին է, քաղցրավենիք կարող եք մի քիչ տալ։

10. Երեխան կարո՞ղ ֆտորով ատամի մածուկ օգտագործել

Չի կարելի այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի սովորել ողողել և թքել։ Ֆտորը լավ է մաքրում ատամները, բայց վատ է, եթե ստամոքսին է հասնում։

11. Կարելի՞ է երեխային գոլորշային ինհալացիաներ անել

Դրանք արվում են հատուկ ինհալյատորների օգնությամբ։ Դրա սկզբունքը տաք գոլորշու ազդեցությունն է։ Սակայն երեխան որքան փոքր է, այնքան դա վտանգավոր է։ Նախ մեծ է շնչուղիները, ինչպես նաև մարմինը վառելու ռիսկը. Կաթսան կամ թասը կարող են շուռ գալ երեխայի վրա։ Երկրորդ, տաք գոլորշու ազդեցության տակ շնչուղիներում հավաքված լորձը ուռում է։ Այդ վիճակում այն կարող է փակել շնչուղիները, երեխան կարող է սկսել խեղդվել։ Նեբուլայզերները, ի տարբերություն ինհալյատորների, օգտագործել կարելի է, բայց միայն ստորին շնչուղիների հիվանդությունները բուժելու համար (բրոնխիալ ասթմա, թոքաբորբ և այլն)։

12. Երեխան վախենում է սրսկումներից. ի՞նչ անել

Պետք է երեխային նախօրոք չվախեցնել։ Ժպտացեք, մի գոռացեք, սրսկելու պահին փորձեք հնարավորինս շեղել երեխային։ Նախօրոք բժշկի հետ քննարկենք, նրա մոտ խաղալիք թողեք, որպեսզի նա վերջում նվիրի երեխային։ Եթե շուրջը բոլորը հանգիստ են, երեխան ինքն էլ հանգիստ է լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երևանի ամենասիրուն սիրո պատմություններից մեկը․ Նաիրա Զոհրաբյանի հարատև սերը (լուսանկարներ)
Կամ ես հոգեբուժարանում կհայտնվեմ, կամ էլ սկանդալային բաժանում կլինի. Լիլիթ Բաբասյան
Ընտանիքի հոգեբանական կլիման. 10 ոսկե կանոն՝ բժիշկ Կոմարովսկուց
Կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն ընկերուհիներին՝ ավելի առողջ լինելու համար
Viber-ի 7 գաղտնիք, որոնց մասին դուք չգիտեիք
Որ տարիքում ինչպիսի ճնշումն է նորմալ համարվում
Ժամանակակից էթիկետի 15 կանոն, որոնք չիմանալն ամոթ է
10 հայ դերասանուհի, որոնք չեն դիմել պլաստիկ միջամտության
Քիմ Քարդաշյանի 69-ամյա խորթ հայրը, որը կին է դարձել, ամուսնանում է 21 տարեկան մոդելի հետ, որը նույնպես ժամանակին տղամարդ է եղել (ֆոտո)

Վերջին լուրեր

«Մի արթնացրու նրան, երբ նա քնած է». կատարյալ կնոջ հրեական 10 պատվիրան, որոնք արդեն 400 տարեկան են
Եվ այս բաների համար կանայք պետք է անհարմար զգան…
Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք շատ բան չգիտենք
Այս աղջկա ընկերն իրեն դավաճանում է, բայց պարզվում է, որ սա դեռ ամենասարսափելին չէր
Մեղրը դարչինի հետ՝ համադրություն, որն ավելի քան 15 հիվանդություն է բուժում. սրա արդյունավետությունը զարմացնում է անգամ փորձառու բժիշկներին
Կյանքում ամեն բան ինքն իրեն կկարգավորվի, եթե կիրառեք դաոսյան այս 3 կանոնները
Դիմահարդարման ուժը. 20 լուսանկար, որ ցույց են տալիս, թե ինչեր կարելի է անել մեյքափի միջոցով
Ահա թե ինչ ռոմանտիկ անակնկալ է Քանյե Ուեսթը պատրաստել Քիմ Քարդաշյանի համար (ֆոտո, վիդեո)
«Հետևել, որ երեխան հագնված և կուշտ լինի՝ խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն». հանրահայտ մանկավարժ Լաբկովսկին պատմում է, թե ինչպես է պետք մոտենալ երեխաների դաստիարակությանը