Կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն ընկերուհիներին՝ ավելի առողջ լինելու համար

Կանայք հիմա հրաշալի արդարացում ունեն շաբաթական երկու անգամ աղջիկներով հավաքվելու համար. նոր հետազոտության համաձայն՝ կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն իրենց ընկերուհիներին ավելի առողջ լինելու համար։

Հետազոտությունը անց է կացվել Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից։ Հետազոտությունը վերաբերում էր այն անհրաժեշտ քայլերին, որ կանայք պետք է ձեռնարկեն ավելի երջանիկ լինելու համար։ Հետազոտության համաձայն՝ կնոջ օրգանիզմին պարզապես անհրաժեշտ է շաբաթական երկու անգամ ընկերուհիներին հանդիպելը։

Հոգեբան Ռոբին Դանբարը, որն այս հետազոտության հեղինակն է, պնդում է, որ կնոջ ինքնազգացողությունը բարելավվում է, երբ նա շաբաթական երկու անգամ հանդիպում է իր լավագույն չորս ընկերուհիների հետ և գարեջուր խմում, բամբասում, իրենց հուզող թեմաներ քննարկում։ Այս ամենը կանանց դրական լիցքեր է հաղորդում։ Նշվում է, որ այս հանդիպումներն օգնում են արագ վերականգնվել հիվանդություններից հետո, բարձրացնել իմունային համակարգը, նվազեցնել լարվածությունը։

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ 5 կանանցից միայն 2–ն են շաբաթական առնվազն մեկ անգամ դուրս գալիս իրենց ընկերուհիների հետ, և նույնիսկ ավելի քիչ, եթե զբաղված են ընտանեկան հոգսերով։

Հետազոտության համաձայն՝ կանայք շփվում են զվարճալի մեկնաբանություններ անելով, կատակելով և խոսելով այնպիսի բաների մասին, որոնք ծիծաղեցնում են իրենց, սակայն այստեղ շատ կարևոր գործոն է նաև խմբի չափսը։

Փոքր խմբերում ծիծաղելն ավելի էֆեկտիվ է։ Բայց երբ խումբը գերազանցում է հինգ հոգին, զվարճալի իրավիճակները, որոնց դեպքում արտադրվում են երջանկության համար անհրաժեշտ էնդորֆինները, ավելի քիչ հավանական են դառնում։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում հավաքվել առավելագույնը չորս հոգով։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, հնարավոր է ավելի շատ, քան տղամարդիկ, պետք է պահեն այդ կապերը։ Դրանք բարձրացնում են սերոտոնինի և օքսիտոցինի մակարդակը արյան մեջ»,– ասում է հետազոտող խմբի անդամներից հոգեբան Ալիսա Ռուբի Բաշը։

Կանայք լարված կյանք են վարում և երբեմն իրենց մեղավոր են զգում, որ ընտանիքը տանն առանց իրենց է։ Իրականում մենք պետք է մեզ համար ժամանակ ունենանք։ Խոսքը միայն այն մասին չէ, որ հանդիպենք և խմենք։ Դա ավելի շատ առօրյա հոգսերից կտրվելու, թուլանալու, հարազատ մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպելու մասին է։ Եվ այս հետազոտությունը դրա ապացույցն է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
Հայ ամենաոճային մայրիկների հնգյակը (լուսանկարներ)
Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Սոսո Պավլիաշվիլին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի իր կինն առանց շպարի. երկրպագուները հիացած են
Երկրպագուները շոկի մեջ են նրանից, թե ինչ տեսք ունի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու ընտրյալը
Հագուստի 10 պարագաներ, որոնք տղամարդիկ պաշտում են տեսնել կանանց հագուստի վրա

Վերջին լուրեր

Ինչպես են սեր խոստովանում Կենդանակերպի տարբեր նշանները
10 գաղտնիք ոճաբաններից․ ինչպես հարուստ տեսք ունենալ
13 զարմանալի փաստ՝ ապրիլին ծնված մարդկանց մասին
Պարզ հոգեբանական-երկրաչափական թեստ, որը 90% ճշգրտությամբ բացահայտում է ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը
Ինչպես իմանալ` ով է գաղտնալսում Ձեր հեռախոսը
Կենդանակերպի 5 ամենամեծամիտ նշանները
Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների
Հզոր նկարազարդումներ, որոնք պատմում են իրականությունը մարդկանց և հասարակության մասին
Քսեք սա կնճիռների, սպիների և դեմքի լաքաների վրա, և չեք հասցնի նկատել՝ ինչպես են վերանում