Աննա Ախմատովայի թեստը մարդու բնավորության տիպը որոշելու համար

Այս կինը երկու համաշխարհային պատերազմ է վերապրել, աքսորներ ու հալածանք, մտերիմների կորուստ, ծանր հիվանդութուն, աղքատություն։ Սակայն նա ուժեղ էր ոգով, և նրան հաջողվեց ոչ միայն շատ վիշտ վերապրել, այլև հանճարեղ գործեր ստեղծել։ Նա Արծաթե դարի ամենավառ բանաստեղծներից մեկն էր։

Աննա Ախմատովան ոչ միայն տաղանդավոր բանաստեղծուհի էր, այլև խորաթափանց հոգեբան։ Նա աշխարհը բաժանում էր սևի ու սպիտակը, ինչպես նաև մարդկանց։ Նա մարդու բնավորությունը որոշող յուրահատուկ թեստ էր հորինել։ Ասում են, որ բանաստեղծուհին ոչ մի անգամ չի սխալվել այս թեստն անցած մարդկանց մասին իր դատողություններում։

EnterTrain-ը ձեզ է ներկայացնում Աննա Ախմատովայի՝ մարդու բնավորության տեսակը որոշող թեստը, որն ընդամենը երկու հարց էր պարունակում։ Երբ նրա մոտ հյուրեր էին գալիս, նա հարցնում էր, թե ինչ կխմեն՝ թե՞յ, թե՝ սուրճ։ Զրույցի ընթացքում քննարկում էր Օսիպ Մանդելշտամի և Բորիս Պաստերնակի ստեղծագործությունները։

Մարդկանց արձագանքից Ախմատովան արդեն հասկանում էր, թե ով էր իր դիմաց, առանց ավելորդ այլ հարցերի։ Ընկերոջ մոտ շուն կամ կատու տեսնելով՝ նա հետևություններ էր անում նրա հոգեկան վիճակի մասին։ Արդյունքում Աննա Անդրեևնան մարդկանց երկու կատեգորիայի էր բաժանում. Նրանք, ովքեր սիրում են թեյ, շներին և Պաստեռնակի ստեղծագործությունները և նրանք, ովքեր սիրում են սուրճ, կատուներին և Մանդելշտամի ստեղծագործությունները։

Թեյ, շուն, Պաստերնակ

Աննա Ախմատովան կարծում էր, որ այսպիսի մարդուն կարելի է վստահել։ Սրանք հոգեպես հավասարակշիռ անհատներն են, ուղիղ և ազնիվ մարդիկ,լավատեսները։ Այս տիպի ներկայացուցիչները մի քիչ հասարակ են, սակայն անկեղծ և հուսալի։ Նրանց մեջ շատ են հաջողակ գործարարները, նրանք ուղղամիտ են և հակված չեն իրենց որոշումները փոխելու։

Սուրճ, կատու, Մանդելշտամ

Այսպիսի մարդկանց բանաստեղծուհին ավելի նրբաճաշակ էր համարում։ Սակայն նրանց մոտ հաճախ են հոգևոր հակասություններ լինում, նրանք վճռական չեն և ոչ մի բանում համոզված չեն։ Իրենց բնույթով այսպիսի մարդիկ վատատես են։ Կարևոր հարցեր վճռելիս նրանք հաճախ են տատանվում։

Այս թեստը չի կարելի բացարձակ համարել, քանի որ կան մարդիկ, որ սիրում են կատուներին և սուրճը, կան շնասերներ, որոնց հոգեհարազատ չէ Բորիս Պաստեռնակի արվեստը։ Սակայն, ամեն դեպքում, ասում են, որ Աննա Ախմատովան երբեք չէր սխալվում մարդկանց հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում
Տարրական թեստ աշխարհագրությունից, որը քչերն են կարողանում անսխալ անցնել

Վերջին լուրեր

Ամենանվիրված և երջանիկ զույգի այսօրվա կյանքը. Կուրտ Ռասելը և Գոլդի Հոունը ոչ «Տախտակամածից այն կողմ»
Շպարվելու 8 խորհուրդ, որոնց հետևելով դուք մոդելի կնմանվեք
«Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելքի նշան չէ». 20 մտքեր այն մասին, որ չափազանց լուրջ ապրելը տխուր է
Հայաստանի եղանակի տեսությունը մոտակա օրերին
Փոքրիկ թեստ կանանց համար. ցանկից ընտրիր տղամարդուն և կարդա պատասխանը
Ջեյսոն Մոմոան հրաժեշտ է տվել մորուքին և նախկին կերպարին. և այդ ամենը միայն հանուն երեխաների և ապագայի
Սալմա Հայեքի ամուսինը 100 միլիոն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Թեթև զգեստներ և սպորտային կոշիկ. 2019 թվականի հիթը
Սամվել Կարապետյանի դուստրը ամուսնալուծությունից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել