«Հետևել, որ երեխան հագնված և կուշտ լինի՝ խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն». հանրահայտ մանկավարժ Լաբկովսկին պատմում է, թե ինչպես է պետք մոտենալ երեխաների դաստիարակությանը

30-ամյա աշխատանքային փորձով ընտանեկան հոգեբանը պատմում է ամենակարևոր բաների մասին, որոնք մենք հաճախ բաց ենք թողնում՝ փորձելով «երեխայից մարդ սարքել»։

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է Լաբկովսկիի խորհուրդները՝ երեխայի դաստիարակության վերաբերյալ։

1. Դժբախտ լինելով՝ դուք ոչ մի կերպ չեք կարողանա երեխայի հետ այնպես կառուցել հարաբերությունները, որպեսզի նա երջանիկ լինի։ Իսկ եթե ծնողները երջանիկ են, առանձնապես անելու բան էլ չկա։

2. Հետևել, որ երեխան լավ հագնված և կուշտ լինի, դա խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն։ Ցավոք, շատ ծնողներ համոզված են, որ խնամքը բավարար է։

3. Ինչպես դու վարվում եք երեխայի հետ, երբ նա փոքր է, այդպես էլ նա կվարվի ձեզ հետ, երբ դուք ծերանաք։

4. Դպրոցը պետք է ոչ այնքան մաթեմատիկա և գրականություն սովորեցնի, որքան ապրել. շփվելու, հարաբերություններ կառուցելու, քո խոսքերի և արարքների համար պատասխանատու լինելու, քո խնդիրները լուծելու, պայմանավորվելու, քո ժամանակը տնօրինելու հմտությունները։ Հենց այս հմտություններն են հասուն տարիքում օգնում ինքնավստահ լինել և ապրուստ վաստակել։

5. Երեխաներին պատժել կարելի է, իսկ երբեմն նույնիսկ անհրաժեշտ է։ Օրինակ, դուք նախօրոք պայմանավորվում եք, որ մինչև ձեր գալը նա պետք է ճաշի, դասերը սովորի, և իր հետևից հավաքի։ Գալիս եք տուն՝ ճաշն իր տեղում է, գրքերն ընդհանրապես բացված չեն, գետնին ինչ որ թղթեր են, իսկ երեխան պլանշետի «մեջ» է։ Պետք չէ գոռալ, բարկանալ։ Պարզապես մոտեցեք նրան, գրկեք, համբուրեք, վերցրեք պլանշետը ձեռքից և ասեք, որ մեկ շաբաթ նա այն չի ստանա։

6. Գրպանի փող երեխան պետք է ունենա արդեն վեց տարեկանից։ Ոչ խոշոր գումար, սակայն կանոնավոր կերպով նրան տրվող մանր փող, որը նա ինքն է տնօրինում։ Եվ կարևոր է, որ այդ փողը մանիպուլյացիայի գործիք չդառնա։

7. Պետք չէ երեխաների փոխարեն ապրել նրանց կյանքը, որոշել, թե ինչ պետք է նրանք անեն, լուծել նրանց խնդիրները, ճնշել նրանց ձեր ամբիցիաներով, սպասումներով և ցուցմունքներով։ Չէ որ դուք կծերանաք, հետո ինչպե՞ս են նրանք ապրելու։

8. Երեխաների հետ պետք է խոսել կյանքից ընդհանրապես, այլ ոչ թե, թե ինչպես նրանք ապրեն։ Եթե ծնողը երեխայի հետ խոսում է միայն խնդիրներից, ուրեմն հենց ինքը խնդիր ունի։

9. Երեխայի հետ զրուցելիս մի քննադատեք նրան, մի կպեք նրա անհատականությանը։ Խոսեք ոչ թե նրա մասին, այլ ձեր։ Ոչ թե ասեմ «դու վատն ես», այլ ասեք՝ «ես կարծում եմ, որ դու սխալ ես արել»։ Օգտագործեք «Ինձ դուր չի գալիս երբ դու…», «Ես կուզենայի, որ դու…» արտահայտությունները։

10. Երեխան պետք է զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են։ Նրանք կարող են իրեն պաշտպանել, կարող են ինչ որ բանում մերժել, բայց միշտ իր շահերից են գործում և կարևորը, որ իրեն շատ են սիրում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում
Տարրական թեստ աշխարհագրությունից, որը քչերն են կարողանում անսխալ անցնել

Վերջին լուրեր

Ամենանվիրված և երջանիկ զույգի այսօրվա կյանքը. Կուրտ Ռասելը և Գոլդի Հոունը ոչ «Տախտակամածից այն կողմ»
Շպարվելու 8 խորհուրդ, որոնց հետևելով դուք մոդելի կնմանվեք
«Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելքի նշան չէ». 20 մտքեր այն մասին, որ չափազանց լուրջ ապրելը տխուր է
Հայաստանի եղանակի տեսությունը մոտակա օրերին
Փոքրիկ թեստ կանանց համար. ցանկից ընտրիր տղամարդուն և կարդա պատասխանը
Ջեյսոն Մոմոան հրաժեշտ է տվել մորուքին և նախկին կերպարին. և այդ ամենը միայն հանուն երեխաների և ապագայի
Սալմա Հայեքի ամուսինը 100 միլիոն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Թեթև զգեստներ և սպորտային կոշիկ. 2019 թվականի հիթը
Սամվել Կարապետյանի դուստրը ամուսնալուծությունից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել