«Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի». Զիգմունդ Ֆրեյդի 15 ցիտատներ

Զիգմունդ Ֆրեյդը հայտնի է որպես հոգեվերլուծության հիմնադիր, որը նշանակալի ազդեցություն է ունեցել հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, անթրոպոլոգիայի, գրականության և XX դարի արվեստի վրա։ Նրա տեսությունների նկատմամբ հետաքրքրությունը չի մարում մեր օրերում էլ։

EnterTrain-ը հավաքել է Զիգմոն Ֆրեյդի 15 ցիտատներ, որոնք շատ բան կպատմեն հենց մեր մասին։

1. Որքան անբասիր է մարդն արտաքինից, այնքան դիվային է նրա ներսը։

2. Մենք իրար պատահաբար չենք ընտրում… Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։

3. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չի եղել աշխարհի ստեղծման պլաններում։

4. Մենք միայնակ ենք աշխարհ մտնում, միայնակ էլ այն լքում ենք։

5. Շատերին սիրողը՝ ճանաչում է կնոջը, միայն մեկին սիրողը՝ ճանաչում է սերը։ .
6. Մարդկանց մեծամասնությունն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծամասնությանը վախեցնում է։

7. Սեր և աշխատանք.ահա մեր մարդկության անկյունաքարերը։

8. Նախանձը կործանարար է։

9. Մենք միշտ չէ, որ ապահովագրված ենք սխալներից, որոնց կապակցությամբ ծիծաղում ենք ուրիշների վրա։

10. Սեռական շեղում կարելի է համարել միայն սեքսի լիակատար բացակայությունը, մնացածը միայն ճաշակի հարց է։

11. Կյանքում ոչ մի բան այնքան թանկ չի նստում, որքան հիվանդությունն ու հիմարությունը։

12. Առաջին մարդը, որը քար նետելու փոխարեն հայհոյել է, քաղաքակրթությունը ստեղծողն է եղել։

13. Երազները թագավորական ճանապարհ են դեպի անգիտակցականը։

14. Ամեն մարդ ցանկություններ ունի, որոնց մասին չի հայտնում ուրիշներին, և ցանկություններ, որոնց մասին չի խոստովանում անգամ ինքն իրեն։

15. Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատվեք, դա դուք եք անցյալում։ Եվ միակ մարդը, ումից ավելի լավը դուք պետք է դառնաք, դա դուք եք հիմա։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եթե բախվել եք այս ախտանիշերից գոնե մեկին, երբեք չանտեսեք դրանք
10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում

Վերջին լուրեր

Այս ընտանիքն ամեն բան կորցրել է Facebook–ում արած սխալի պատճառով
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Times ամսագրի. ահա թե ովքեր են նրանք
Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)
Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Իսլանդիայում կարելի է քնել այսպիսի «պղպջակների» մեջ և նայել աստղերին
25 գիրք, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը
Դյութիչ Ֆարահ Փեհլևին. կին, հանուն որի Իրանի շահը թողեց իր բոլոր կանանց
Bugatti ընկերությունը ցուցադրել է մոլորակի «ամենաթանկ և շքեղ» ավտոմեքենան