5 էքսպրես– սննդակարգ հայտնիների կողմից, նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել մինչև մարտի 8-ը

Երբ տոներին մի երկու շաբաթ է մնում, շատ կանանց գլխում միևնույն միտքն է ծագում. «Ինչպե՞ս հասցնեմ մի քանի կիլոգրամ նիհարել»։

EnterTrain-ը հավաքել է ամենահայտնի էքսպրես–սննդակարգերը, որոնցից օգտվում են հայտնիները, որպեսզի կարգի բերեն կազմվածքը՝ կարևոր միջոցառումներից առաջ։

Ջենիֆեր Լոպես. 10-օրյա սպիտակուցային սննդակարգ

Նախքան գարուն իրեն կարգի բերելու համար Ջենիֆեր Լոպեսը որոշել է 10 օրով հրաժարվել ածխաջրերից։ Եվ արդյունքն իրեն երկար սպասել չտվեց։ Լոպեսն իր ինստագրամում լուսանկար է հրապարակել. երգչուհու ձիգ կեցվածքը հիացրել է նրա երկրպագուներին։

Ինչո՞ւ է այս դիետան աշխատում։ ածխաջրերը օրգանիզմի համար վառելիք են հանդիսանում։ Որպեսզի օրգանիզմն ազատվի կուտակված ծարպերից, պետք է էներգիայի դեֆիցիտ ստեղծել, որը օրգանիզմ է մտնում սնունդի հետ։ Եվ այդ ժամանակ իր կենսունակությունն ապահովելու համար օրգանիզմը էներգիա է սկսում վերցնել իր պահուստներից, ինչպիսիք են օրգանիզմում կուտակված ճարպերը։ Սպիտակուցային սնունդը նման սննդակարգի դեպքում պաշտպանիչ դեր ոնի. այն պաշտպանում է ներքին օրգաններն ու մկանները հյուծվելուց։

Քիմ Քարդաշյան. Խմելու դիետա

Կարևոր միջոցառումից առաջ ավելորդ քաշից ազատվելու համար Քիմ Քարդաշյանն իր օրաբաժնից հանում ողջ պինդ սնունդը, իսկ ողջ դիետայի ընթացքում միայն մաքուր ջուր, թեյ, ապուրներ և սմուզիներ է օգտագործում։ Այդպիսով Քիմը չորս օրում չորս կիլոգրամ նիհարել է Met Gala միջոցառումից առաջ։ Ճիշտ մոտեցման դեպքում այս դիետան մաքրում է օրգանիզմը շլակերից և տոքսիններից, կարգի է բերում մաշկը։

Քենդալ Ջեներ. Խնձորի դիետա

Իսկ Քենդալ Ջեններն իր կազմվածքին ավելի խիստ է վերաբերվում։ 2016 թվականին Victoria’s Secret շոուի ցուցադրությունից առաջ մոդելը մի ամբողջ շաբաթ միայն ոչ թթու տեսակների խնձոր է կերել, ջրի վրա եփված շիլա և մաքրող խոտերով թեյեր է խմել։

Գվինեթ Փելթրոուի դետոքս–դիետան

Այս դիետան դերասանուհին ինքն է մտածել։ Այն հինգ օրվա համար է նախատեսված։ Դիետայի ընթացքում նա հրաժարվում է կոֆեինից, ալկոհոլից, շաքարից, սոյայից և գլյուտենից։ Ամեն առավոտ նա լիմոնով տաք ջուր է խմում։ Ընդ որում, նա ուտում է օրական չորս անգամ, ցանկացած բան՝ հրաժարվելով միայն յուղոտ և տապակած ուտեստներից։ Նա նաև միս չի օգտագործում, քանի որ բուսակեր է։

Հայդի Քլում — բեռնաթափում թթու դրած կաղամբով

Արդեն տարիներ շարունակ Հայդի Քլումը կաղամբով այս դիետային է դիմում։ Կաղամբը նա օգտագործում է կամ որպես հիմնական բաղադրիչ, կամ որպես օրվա ընթացքում ուտելու ունիվերսալ ուտեստ։ Հանքային նյութերի և վիտամինների քանակով այն գերազանցում է թարմ կաղամբին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եթե բախվել եք այս ախտանիշերից գոնե մեկին, երբեք չանտեսեք դրանք
10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում

Վերջին լուրեր

Այս ընտանիքն ամեն բան կորցրել է Facebook–ում արած սխալի պատճառով
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Times ամսագրի. ահա թե ովքեր են նրանք
Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)
Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Իսլանդիայում կարելի է քնել այսպիսի «պղպջակների» մեջ և նայել աստղերին
25 գիրք, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը
Դյութիչ Ֆարահ Փեհլևին. կին, հանուն որի Իրանի շահը թողեց իր բոլոր կանանց
Bugatti ընկերությունը ցուցադրել է մոլորակի «ամենաթանկ և շքեղ» ավտոմեքենան