20 խորամանկություն, որոնք իրապես կօգնեն ձեզ թողնել ծխելը

Դժվար թե գտնվի մեկը, ով ասի, որ ծխելն օգտակար է։ Ծխելու խնդիրներին շատ հետազոտություններ ու գիտական աշխատանքներ են նվիրված, շատ սոցիալական նախագծեր են ուղղված այն բանին, որ օգնեն աշխարհին պայքարել այդ չարիքի դեմ։

Նրանց համար, ովքեր հաստատ որոշել են ազատվել նիկոտինային կախվածությունից, EnterTrain-ը տարբեր մարդկանց խորհուրդներն է հավաքել, որոնք օգնել են նրանց թողնել ծխելը։

  • Սկսեք քչից։ Որոշեք այն պահը, երբ ծխելու եք ձեր վերջին ծխախոտը։ Ընտրեք այնպիսի ժամանակահատված, երբ սթրեսային իրավիճակներ չեն սպասվում (քննություն, աշխատանքի փոփոխություն և այլն)։
  • Մաքրեք ձեր տունը, տնից հանեք բոլոր մոխրամանները։ Եթե տանը կան մարդիկ, ովքեր ծխում են, խնդրեք նրանց, որ չծխեն ձեր ներկայությամբ։
  • Հենց որ ծխելու ցանկություն ունենաք, մի բաժակ ջուր խմեք։
  • Աշխատասեղանին թափանցիկ տարրա դրեք և ամեն չծխած ծխախոտի համար մի փոքր գումար գցեք այնտեղ։
  • Սկզբնական շրջանում սուրճ մի խմեք, քանի որ այն միշտ խմել եք ծխախոտի հետ և հիմա էլ, ամեն բաժակ սուրճի հետ ծխախոտի պահանջ կունենաք։
  • Սկզբնական շրջանում ծխելու փոխարեն դուք ինչ որ բան կուզենաք ուտել։ Այնպես արեք, որ դա էլ առողջ լինի. Չրեր, ընկույզ, միրգ և այլն։
  • Ձեր որոշման մասին պատմեք սոցցանցերում։
  • Կարդացեք Ալեն Կառայի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը։
  • Վերլուծեք, թե հատկապես ինչ իրավիճակներում եք ավելի հաճախ ծխել և աշխատեք սկզբնական շրջանում բացառել նման դեպքերը, որոնք ձեզ կսադրեն։
  • Մի քիչ սպասեք։ Եթե զգում եք, որ հիմա չեք դիմանա և կծխեք, հինգ րոպեով շեղվեք։ Գիտնականներն ասում են, որ այս ժամանակը բավարար է, որպեսզի սուր ցանկությունն անցնի։
  • Ձեր առջև նպատակ դրեք թողնել ծխելը արձակուրդից կամ հանգստյան օրերից առաջ։ Հեռու մեկնեք քաղաքից, իհարկե՝ առանց ծխախոտ։ Կարևորը հիշեք ձեր որոշման մասին, երբ տուն վերադառնաք։
  • Կարդացեք թոքերի քաղցկեղի մասին. շոկային թերապիան ձեզ չի խանգարի։
  • Գրազ եկեք ընկերոջ հետ մեծ գումարի վրա։
  • Հատուկ հավելված տեղադրեք ձեր հեռախոսի մեջ, որն օգնում է թողնել ծխելը։

  • Եթե ծխելու ցանկությունը անտանելի է դառնում, ողողեք բերանը կամ լվացեք ատամները, եթե կա հնարավորություն, մեկ բաժակ կաթ խմեք։
  • Խնդրեք ձեր բոլոր ծանոթների չծխել ձեր ներկայությամբ, իսկ եթե դուք նրանց խնդրեք մի հատիկ «քաշել» իրենց ծխախոտից, մերժեն ձեզ։
  • Ծառի խեժ գտեք և ծամեք ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն եք ունենում։ Կարող եք նաև հասարակ ծամոն ծամել, եթե խեժ չգտնեք։
  • Եվս մեկ տարօրինակ, բայց օգնող միջոց։ Հենց որ ձեռքը դեպի ծխախոտն է գնում, տհաճ հոտ ունեցող ինչ որ բանից հոտ քաշեք։
  • Հիպնոս, ասեղնաբուժություն, հոգեթերապիա. սրանց համապատասխան մասնագետները ևս օգնել են շատ մարդկանց։
  • Եթե վախենում եք այն մտքից, որ այլևս երբեք չեք ծխելու, փորձեք կարճաժամկետ նպատակներ դնել ձեր առջև. Դիմանալ 2-3 ժամ, հետո՝ 12 ժամ, հետո ընկերների հետ բար գնալ և այս ընթացքում էլ դիմանալ առանց նիկոտինի։ Չեք հասնի աչք թարթել և կտեսնեք, որ մեկ ամիսն անցավ առանց ծխելու։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց