Տորթ «Բարձր գմբեթ». եթե ցանկանում եք իսկական գլուխգործոց ստեղծել

Ընտանեկան հանդիսության համար տորթի ընտրությունը կարևոր և պատասխանատու գործ է։ Չէ որ միշտ ցանկանում ենք զարմացնել, հիացնել, և ամենակարևորը՝ համեղ կերակրել մեր հյուրերին։ EnterTrain-ի այսօրվա առաջարկը՝ «Բարձր գմբեթ» տորթը, համապատասխանում է այդ բոլոր երեք կետերին էլ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Շաքարի փոշի – 1 բաժակ
  • Ձու – 6 հատ
  • Կարագ – 150 գր.
  • Վանիլին – 0,5 թ.գ.
  • Կաթ – 4 բաժակ
  • Կոկոսի քերուկ – 1 բաժակ
  • Սև շոկոլադ – 50 գրամ
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Ալյուր – 200 գր.
  • Կակաոյի փոշի – 3 ճ.գ.
  • Փխրեցուցիչ – 10 գր.
  • Օսլա – 2 ճ.գ.
  • Սերուցք – 100 մլ.

Պատրաստման եղանակը

1. Խորը թասի մեջ լավ հարեք 5 ձուն՝ շաքարի փոշու հետ միասին։ Ավելացրեք 50 գրամ փափկած կարագը, ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն, վանիլինը, հարեք այս զանգվածը մինչև համասեռ դառնալը։ Ստացված խմորը թխեք 26 սմ տրամագծով ձևամանի մեջ, 35-40 րոպե, 170 աստիճանի տակ։

2. Պատրաստեք կրեմը։ Կաթը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք օսլան, ձուն, կոկոսի քերուկը, շաքարավազը։ Լավ խառնեք, որ գնդեր չմնան։

3. Կաթսան դրեք կրակին և անընդհատ խառնելով հասցրեք թանձր թթվասերի խտության։ Ավելացրեք 100 գրամ կարագը, խառնեք, հանեք կրակից և թողեք սառչի։

4. Սառած բիսկվիտը հանեք ձևամանից, կտրեք մեջտեղից, որ երկու շերտ ստանաք։

5. Խորը, գմբեթաձև թասի մեջ սննդային թաղանթ փռեք։ Հատակին զգուշորեն տեղադրեք առաջին շերտը, որպեսզի գավաթի ձև ստանա։Վրան հավասարաչափ սերուցք լցրեք, որը կարող է ցածր տոկոսայնությամբ էլ լինել, վրան դրեք կրեմի երկու երրորդը։ Գավաթի վրա դրեք երկրորդ շերտ խմորը, դուրս եկած ծայրերը կտրեք, թաղանթով ծածկեք և դրեք սառնարանը 2-3 ժամով։

6. Տորթը զարդարելու համար փշրեք խմորի կտրտած մասերը և քերած շոկոլադ ավելացրեք։

7. Սառած տորթը զգուշորեն շուռ տվեք մատուցման ափսեի մեջ, վրայից քսեք մնացած կրեմը, կրեմի վրայից լցրեք շոկոլադա–բիսկվիթային փշուրները։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Գողը, գողացված դրամապանակի մեջ տեսնելով ՍԱ, գնաց և հանձնվեց ոստիկանությանը…
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
Խորամանկություններ, որոնք կհեշտացնեն յուրքանչյուրի կյանքը
Ամուսինը համացանցում տեղադրեց քնած կնոջ և երեխաների լուսանկարը․ միայն տեսեք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո
Ջրի և ինֆարկտի միջև կապը, որի մասին պետք է նախօրոք իմանալ
Կաթացրեք ականջի մեջ այս հրաշք միջոցից ընդամենը 3 կաթիլ. արդյունքն անհավանական է
Խորհրդային Հայաստանի տիեզերական ճարտարապետությունը
Ոմանք այս աղջկան ծաղրում են իր մարմնի համար, իսկ մյուսները խենթանում են նրա կազմվածքից… իսկ դուք ի՞նչ կասեք

Վերջին լուրեր

Նա 58 տարեկան է, բայց նրա կառուցվածքը մի քանի անգամ ավելի լավն է, քան Քարդաշյանինը
Աղեղնավորների համար օրը չափազանց պատասխանատու է․ մարտի 24-ի աստղագուշակը
Պեդիկյուրի 20 գաղափար, որոնք ավելի վառ կդարձնեն ձեր կերպարը
Միասի՞ն, թե առանձին. Ինչու՞ է զույգի համար ճիշտ առանձին սենյակներում քնելը
Էլվիս Փրեսլիի թոռնուհին իսկական գեղեցկուհի է մեծանում և նվաճում է Հոլիվուդը
Կինոթատրոնի 60–ամյա ռուս հսկիչը բացարձակ դադարել էր հետևել իրեն, բայց ահա տեսեք, թե ինչ է արել նրա հետ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը
Չափից շա՞տ եք վճարում էլեկտրաէներգիայի համար. ահա 4 սարքավորում, որոնք ամենաշատն են ծախսում էլեկտրաէներգիա
Ինչո՞ւ է այդքան բարդ Ձկներին հասկանալը
Նորվեգիայի ափերից ոչ հեռու 2,2 մլն դոլարով վաճառքի է հանվել շքեղ առանձնատնով մասնավոր կղզի. միայն դրա ներսը տեսեք