Ինչպես կանգնած դիրքում ձգել որովայնի մկանները (պրեսսը)

Տափակ փորի մասին բոլոր կանայք են երազում։ Ձիգ գոտկատեղն ու լավ արտահայտված պրեսսը ներդաշնակ են դարձնում ցանկացած կառուցվածք։ Սակայն, բացի դա, որովայնի ձիգ մկանները նաև առողջության նշան են։ Չէ որ երեխա ունենալու համար կնոջը ուժեղ մկաններ են անհրաժեշտ։

Մենք սովոր ենք որովայնի մկանները ձգելու վարժությունները պառկած անել։ Այսօր սակայն EnterTrain–ը մեկ այլ տարբերակ է առաջարկում. փորձեք այս վարժությունը կանգնած անել և դուք կզարմանաք արդյունքից։

Ինչպե՞ս կանգնած դիրքով ձգել որովայնի մկանները

Կարևոր. Վարժությունները կատարելիս մեջքը և ուսերը ուղիղ պահեք։ Ճիշտ շնչեք. արտաշնչելիս ջանք գործադրեք, իսկ շնչելիս թուլացեք։ Յուրաքանչյուր վարժություն պետք է 45 վայրկյանի ընթացքում անել։ Շատ հարմար է վարժություններն անել ներքևում բերված տեսանյութը նայելով։

1. Ոտքը բարձրացնելը

Ուղիղ կանգնիր, ոտքերդ միասին պահիր։ Բարձրացրու ոտքդ, փորձելով հասնելով երկու ձեռքերով մատերիդ ծայրին։ Հերթով արա ամեն մի ոտքի համար։

2. Պտտվել ծանրությունը ձեռքերում

Այս վարժությունը կատարելու համար բեռ է անհրաժեշտ։ Կարելի է գնդակ օգտագործել, ջրով շիշ և նույնիսկ փոքր ձմերուկ։ Ոտքդ բարձրացրած կանգնիր և բեռն ուղղահայաց տեղաշարժիր։ Փոխիր ոտքդ և կրկնիր վարժությունը։

3. Պտտվել թռիչքի ընթացքում

Ձեռքերը ծալիր կրծքի բարձրության վրա և արագ թռչկոտա՝ իրանը տարբեր կողմեր պտտելով։ Թռչկոտա հնարավորինս արագ։

4. Շրջանով շարժում

Ուղիղ կանգնիր, ոտքերը ուսերից լայն բաց արա, կռացիր առաջ և իրանը շրջանով պտտիր։ Սկսիր մի ուղղությամբ պտույտներից։

5. Ծնկի ուղղահայաց բարձրացումը

Ձախ ծունկը բարձրացրու ուղղահայաց՝ աջ ուսի ուղղությամբ։ ձեռքերն իրար կպած պահիր ինչպես նկարում է և տեսանյութում։ Ակտիվ շարժիր ձեռքերը՝ ուսից դեպի ծունկ ուղղությամբ։ Նույնը կրկնիր մյուս ոտքով։

6. Որովայնի կողային մկանները ձգելու համար

Բարձրացրու ոտքդ, ծալիր ծնկի մասից և թաթը դեպի դուրս պտտիր։ Հակառակ կողմի ձեռքը դիր գոտկատեղին։ Միաժամանակ բարձրացրու նույն կողմի ոտքն ու ձեռքը։ Մարմնի մյուս կողմը փորձիր ուղիղ պահել։

Տեսաշարքով մարզվելը շատ հարմար է։ Ուշադիր նայեք, թե ինչպես են կատարվում վարժությունները և գործի անցեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում
Տարրական թեստ աշխարհագրությունից, որը քչերն են կարողանում անսխալ անցնել

Վերջին լուրեր

Ամենանվիրված և երջանիկ զույգի այսօրվա կյանքը. Կուրտ Ռասելը և Գոլդի Հոունը ոչ «Տախտակամածից այն կողմ»
Շպարվելու 8 խորհուրդ, որոնց հետևելով դուք մոդելի կնմանվեք
«Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելքի նշան չէ». 20 մտքեր այն մասին, որ չափազանց լուրջ ապրելը տխուր է
Հայաստանի եղանակի տեսությունը մոտակա օրերին
Փոքրիկ թեստ կանանց համար. ցանկից ընտրիր տղամարդուն և կարդա պատասխանը
Ջեյսոն Մոմոան հրաժեշտ է տվել մորուքին և նախկին կերպարին. և այդ ամենը միայն հանուն երեխաների և ապագայի
Սալմա Հայեքի ամուսինը 100 միլիոն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Թեթև զգեստներ և սպորտային կոշիկ. 2019 թվականի հիթը
Սամվել Կարապետյանի դուստրը ամուսնալուծությունից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել