Մսով լցոնած լոլիկներ՝ արաբական ձևով. այս կերակրատեսակը ձեր տոնական ճաշացանկի ամենասիրելիներից մեկը կդառնա

Այսօր EnterTrain-ը կպատմի, թե ինչպես կարելի է մսով լցոնած համեղ լոլիկներ պատրաստել՝ արաբական ձևով։ Այս կերակրատեսակը շատ գեղեցիկ տեսք ունի և նաև շատ համեղ է։

Լցոնած լոլիկներ

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 700 գրամ աղացած միս
  • 2 կգ. Խոշոր լոլիկ
  • 1 հատ քերած սոխ
  • 3 հատ կանաչ պղպեղ
  • 2 հատ կարմիր պղպեղ
  • 1 ճ.գ. տոմատի մածուկ
  • Աղ, սև պղպեղ, քիմիոն, կարագ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լավ խառնեք աղացած միսը, սոխը, աղը, պղպեղը, քիմիոնը։

2. Լոլիկը վերևից բաժանեք երեք մասի, բայց մինչև վերջ մի կտրեք, որպեսզի ամբողջական մնա և արանքներում կարողանաք լցնել խճողակը։

3. Լոլիկի արանքներում դրեք միսը։

4. Լոլիկները դրեք ջեռոցի տապակի մեջ, նախօրոք տապակը կարագով պատելով։ Վերևից պղպեղները դրեք։ Դրանք էլ կարող եք լցոնել։

5. Տոմատի մածուկը ջրով բաժակի մեջ բացեք և լցրեք լոլիկների վրա։

6. Դրեք 180 աստիճան տաքացված ջեռոցը կես ժամ, հետո բարձրացրեք ջերմաստիճանը մինչև 250 և թողեք ևս 10 րոպե։

Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ
Մեր միջև տարիքային բավական մեծ տարբերություն կար, հիշում եմ, որ նա գերել էր իմ սիրտը. Զառա Սահակյան
7 օրում – 7կգ (չափազանց էֆեկտիվ վարունգային դիետա)
Sunday Times-ը արքայադուստր Դիանայի հայուհի նախատատի՝ Էլիզե Կևորկյանի մասին
Նորաձևության խելահեղ կրողները՝ մեր շրջապատում. նայեք, բայց երբեք չկրկնօրինակեք նրանց
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Ճիշտ ու առողջ քաշ. հասակի և զանգվածի աղյուսակ՝ բժիշկների կողմից հաստատված
Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում

Վերջին լուրեր

Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտեղում. 17 տարի անց նրան ամբողջ աշխարհը ճանաչեց
10 կանացի սովորություններ, որոնք վանում են տղամարդկանց
Կենդանակերպի նշանների համար հարսանիքի ամենահաջող ժամանակը 2019թ.-ին
Ես կպցրի ոտքերիս մեջտեղի երկու մատները. հիմա բարձրակրունկներից ոչ մի խնիր չկա
10 հանճարեղ հայտնագործություններ, որոնք հիանալի հավելում կլինեն ցանկացած խոհանոցում
Օգտագործե՞լ, թե՞ ոչ․ արդյո՞ք տամպոններն անվտանգ են կնոջ առողջության համար
Իմաստուն Օշոյի խաղաքարտերը կհուշեն ձեզ, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք
Հյուրանոցների և տուրիստական գործակալությունների 13 հնարք, որոնք մեզ ստիպում են ավելի շատ ծախսել
8 առօրյա գործողություններ, որոնք կարող են վնասել Ձեր ողնաշարը