Դափնու տերևի կախարդական հատկությունները, որոնց մասին շատերս չգիտենք

Դափնու տերևը խոհանոցի մշտական բնակիչներից է։ Այս միջերկրածովյան համեմունքը մենք օգտագործում ենք ապուրներ, մսեղեն, մարինադներ ու թթուներ պատրաստելիս։ Բայց պարզվում է, որ բացի համեմունք լինելուց, դափնու տերևը նաև ժողովրդական բժշկության մեջ է լայնորեն օգտագործվում։ Հենց նրա բուժիչ հատկությունների մասին էլ այսօր կպատմի EnterTrain-ը։

Դափնու տերևի բուժիչ հատկությունները

Շաքարախտի դեպքում

Թերմոսի մեջ դափնու 10 տերև դրեք, վրան 3 բաժակ երացրած ջուր լցրեք։ Թուրմը պատրաստ կլինի 3 ժամից։ Ընդունեք օրական երեք անգամ, կես բաժակով, ուտելուց կես ժամ առաջ։ Բուժման կուրսը 2 շաբաթ, դրանից հետո երկու շաբաթ դադար տվեք։

Նիհարելու համար

Մանրացրեք դափնու 5-6 տերև և վրան սառը ջուր լցրեք, գիշերը թողեք։ Առավոտյան եռացրեք 15 րոպե։ Թողեք թրմվի 30 րոպե։ սառեցրեք և խմեք օրական երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ։ Բուժման կուրսը մեկ շաբաթ, դրանից հետո երկու շաբաթ դադար տվեք։ Որպեսզի այն համեղ լինի, կարող եք մեջը ձեր ճաշակով համեմունքներ ավելացնել՝ կոճապղպեղ, հիլ, մեխակ, մեղր։

Բերանի խոռոչի հիվանդությունների համար

Ստոմատիտի, պարոդոնտոզի, գինգիվիտի դեպքում պարզապես ծամեք դափնու տերևը։ Արդյունքը հրաշալի է։

Անքնության դեպքում

Դափնու տերևի հոտը հանգստացնում է ոչ պակաս, քան կատվախոտինը։ Մի քանի տերև դրեք ձեր բարձի մեջ և երեխայի նման կքնեք։

Մաշկային հիվանդությունների դեպքում

Դափնու տերևի հակամանրէային հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել մաշկի ցանի, ալերգիաների, բորբոքումներ և նույնիսկ պառկելախոցերի դեպքում։ Լավ մանրացրեք կամ աղացեք դափնու տերևն այնպես, որ 1.5 ճ.գ. փոշի և մանր կտորներ ստացվի։Վրան մել բաժակ բուսայուղ լցրեք և թողեք սառնարանում մեկ շաբաթ։ Օրական երկու անգամ քսեք վնասված մասերին։ Սրանով նաև կարելի է աչքերի շպարը մաքրել։

Սնկային հիվանդությունների դեպքում

Դափնետերևը նաև հակասնկային հատկություն ունի, ազատում է ոտքերի քրտնածությունից։ Դափնու 10 տերևի վրա կես բաժակ եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի։ Այս լուծույթով ոտքերի վաննաներ արեք շաբաթական 2-3 անգամ։

Երիկամային անբավարարության դեպքում

Դափնու տերևը միզամուղ հատկություն ունի և ցուցված է նաև երիկամային հիվանդությունները բուժելու և կանխարգելելու համար։ 1 թ.գ. մանրացված տերևների վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք և եռացրեք ուժեղ կրակի վրա երկու ժամ։ Թողեք թրմվի 3 ժամ։ Խմեք օրական երկու անգամ՝ 1 ճաշի գդալ։

Մեղվի խայթոցի դեպքում

Ծամեք դափնու տերևը, դրեք խայթած մասին և կապեք կամ սպեղանիով կպցրեք։ Բորբոքումն ու քորը կանհետանան։

Ուշադիր եղեք. Հղի կանանց և կերակրող մայրերին, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով, շաքարախտի ծանր տեսակներով տառապող մարդկանց հակացուցված են այս բաղադրատոմսերը։ Ամեն դեպքում այն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով
Առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը
Թեստ. Ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր ընտրած դուռը
Անհավանական համեղ տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով