Քիանու Ռիվզի իրական ողբերգական պատմությունը

1999 թվականին Քիանու Ռիվզն աշխարհով մեկ հանրաճանաչ դարձավ գիտա–ֆանտաստիկ «Մատրիցա» ֆիլմում իր դերով։ Այս ֆիլմը վարձույթում 463,5 միլիոն դոլար հավաքեց և առաջադրվեց «Օսկարի» չորս անվանակարգերում։ «Մատրիցան» բավական երջանիկ պատմություն դարձավ ի տարբերություն դերասանի կյանքի, որը ֆիլմում գլխավոր դերն է խաղացել։ Այսօր EnterTrain-ը կներկայացնի Քիանուի ողբերգական պատմությունը։

Քչերը գիտեն, որ 54–ամյա Քիանուն բավական ողբերգական կյանք է ունեցել։ Եվ չնայած դրան, ամեն անգամ նա միշտ առաջ է գնացել և բարձրացել։ Եվ հնարավոր է, որ այդ փորձություններն են նրան օգնել դառնալ այն հրաշալի մարդը, որը նա հիմա է ոչ միայն էկրանին, այլև՝ իրական կյանքում։

Երբ նա ընդամենը երեք տարեկան էր, նրա հայրը լքեց ընտանիքը։ Մի քանի տարի անց նրանց կապը լրիվ խզվեց։ Քիանուն չորս տարբեր ավագ դպրոցներ է գնացել՝ այդ ողջ ընթացքում տառապելով դիսլեքսիայից։ Նրա համար սովորելը շատ ավելի դժվար էր, քան երեխաների մեծ մասի համար։ Ի վերջո նա այդպես էլ դպրոցի ավարտական վկայական չստացավ, չնայած կամքի ուժի շնորհիվ շատ արագ սովորեց կարդալ։ Այդ ժամանակվանից ի վեր նա չի բաժանվում գրքերից։

1998 թվականին Քիանուն ծանոթացավ Ջենիֆեր Սայմի հետ։ Նրանք սիրահարվեցին միմյանց առաջին հայացքից և մեկ տարուց արդեն սպասում էին իրենց դստեր ծննդյանը, որին ցանկանում էին Ավա Արչեր անվանել։ Ցավոք, փոքրիկը մահացած ծնվեց։ Փոքրիկի մահը կոտրեց սիրահար զույգի ողջ կյանքը և ժամանակի հետ հարաբերությունների խզման բերեց։

18 ամիս անց Սայմը, որը փորձում էր խեղդել ցավն ալկոհոլով և թմրանյութերով, զոհվեց ավտովթարի հետևանքով։

2006 թվականին, հարցազրույցներից մեկում Ռիվզը ասում է. «Վիշտը չի փոխում իր ձևը, բայց այն երբեք չի ավարտվում»։

Բայց այս բոլոր ողբերգությունները, որ կարող էին փլուզել ցանկացած մարդու կյանք, չկանգնեցրեցին Ռիվզին։ Նա շարունակում էր առաջ գնալ և զբաղվել սիրելի գործով։ Նա բազմաթիվ ֆիլմերում էր նկարահանվում և շատ հարուստ մարդ դարձավ։ Սակայն կորուստների վիշտը փոխեց փողի նկատմամբ նրա հայացքը։ Հոլիվուդում նա հայտնի է որպես ամենաառատաձեռն դերասան։

«Մատրիցա» ֆիլմի գլխապտույտ հաջողությունից հետո նա իր 114 միլիոն հոնորարից 80 միլիոն փոխանցեց ֆիլմի հատուկ էֆեկտների և շպարի վրա աշխատած մարդկանց։ Նա ինքը առաջարկեց կրճատել իր հոնորարը «Սատանայի փաստաբանը» և «Փոխարինումներ» ֆիլմերում, որպեսզի կարողանան ներգրավել այնպիսի դերասանների, ինչպիսիք են Ջին Հեքմենն ու Ալ Պաչինոն։

Նրա բարության մասին լեգենդներ են շրջում։ Reddit-ի օգտատերերից մեկը մեկնաբանել է «Տխուր Քիանու» մեմը հետևյալ կերպ. «Իմ ընկերներից մեկը իր ընտանիքը պահում է ֆիլմերի համար բեմական դեկորացիաներ ստեղծելով. նա դրանք չի նախագծում, նա պարզապես այն բազմաթիվ աշխատողներից մեկն է, որոնք պարզապես աշխատում են պատրաստի նախագծերով։ Նա աշխատում էր «Մատրիցայի» դեկորացիաների համար, Քիանուն իմացել էր նրա ընտանեկան խնդիրների մասին, և Ամանորին 20 հազար պարգևավճար էր նրան տրամադրել։ Նա այն հազվադեպ դերասաններից է, ով իրոք ցանկանում էր իմանալ ֆիլմի վրա աշխատող բոլոր մարդկանց անունները։ Նա միշտ բարևում էր նրանց, շփվում էր հավասարի պես, չնայած որ նրանք ընդամենն իրենց գործն էին անում։ Երբեք չեմ լսել, որ որևէ մեկը նրա մասին վատ բան ասի։ Եվ դատելով նրան ճանաչողների խոսքերից՝ նա Հոլիվուդի ամենահաճելի մարդն է»։

Իր հարցազրույցներում նա պատմում է, որ սիրում է պարզ ապրել։

2003 թվականին նա ասել է լրագրողներին. «Փողը ամենավերջին բանն է, որի մասին ես մտածում եմ։ Նրանով, ինչ ես հիմա ունեմ, ես կկարողանայի դեռ մի քանի հարյուրամյակ ապրել»։

Չնայած նրա կարողությունը հիմա ավելի քան 100 միլիոն դոլար է կազմում, Ռիվզը շարունակում է մետրոյով երթևեկել և իր նկատմամբ հատուկ վերաբերմունքի չի սպասում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
«Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի». Զիգմունդ Ֆրեյդի 15 ցիտատներ
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան առաջին լուսանկարները
12 կոմիքսներ, որոնք ապացուցում են, որ աղջկական խնդիրները ավելի լուրջ են, քան մեզ թվում է
Ոճաբանն ապացուցել է, որ 40+ տնային տնտեսուհին էլ կարող է գեղեցկուհու վերածվել
«Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի». Վիկտոր Համբարձումյանի 10 մտքերը, որոնք կօգնեն ձեզ հպվել տիեզերքին
Թեստ։ Ի՞նչ կբերի քեզ 2020 թվականը
«Միսս Տիեզերք – 2019» մրցույթի մասնակիցների լուսանկարներն առանց շպարի
10 փաստ Անտարկտիդայի մասին, որոնք զարմացնում են
«Մարդիկ մտածում են` ես Լիլի Մորտոն եմ». Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իրեն Լիլի Մորտոյի հետ նույնացնող նյութերի մասին
«Իմ մեջ արթնացավ մազոխիստը, ու ես ամուսնացա․․․»․ Վաչե Թովմասյանի սթենդափի պրեմիերան, ինտիմ անկեղծությունն ու հայտնի հյուրերը