«Կարտոֆիլային հրաբուխներ». կարտոֆիլով և բեկոնով պատրաստվող ամենահամեղ և հետաքրքիր կերապրատեսակը

«Կարտոֆիլային հրաբուխներ». ահա թե ինչով է այսօր EnterTrain-ը զարմացնելու իր ընթերցողներին։ Պատրաստվեք, աննկարագրելի համեղ և կշտացնող է լինելու։

Ընտրեք խոշոր կարտոֆիլ, ցանկալի է, որ այն երկարոտ լինի։ Հիշեցնենք նաև, որ կարտոֆիլը ջեռոցում ամբողջությամբ եփելու համար, երբ պետք է ամբողջական տեսքը պահպանվի, ամենից հարմարը վարդագույն տեսակի կարտոֆիլն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 4 հատ
  • Թթվասեր – 2 ճաշի գդալ
  • Բեկոն – 150 գրամ
  • Չեդեր (կամ ցանկացած այլ պինդ տեսակի պանիր) – 200 գրամ
  • Կանաչ սոխ – կես կապ
  • Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը խոզանակով լավ լվացեք։ Կեղևը մի մաքրեք։ Երկայնքով մի քանի ոչ շատ խորը կտրվածք արեք։ Ամեն մի կարտոֆիլն առանձին փաթաթեք փայլաթիթեղով և 20 րոպեով դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը։

2. Պատրաստեք միջուկը։ Պանիրը անցկացրեք քերիչի մանր անցքերով։ 1/5 մասն առանձնացրեք, մնացածը խառնեք թթվասերի և մանրացված կանաչ սոխի հետ։ Աղ արեք ըստ ճաշակի։

3. Պատրաստի կարտոֆիլները հանեք փայլաթիթեղի միջից, երկու կողմից կտրեք ծայրերը։ Հատուկ գդալի կամ դանակի օգնությամբ վերևից մի քիչ հանեք միջուկը, ինչպես երևում է տեսանյութում։ Եվ փոսիկների մեջ լցրեք միջուկը։ Բեկոնի երկու շերտով փաթաթեք կարտոֆիլները և ամրացրեք ատամի չոփիկով։

4. Ուղղահայաց շարեք կարտոֆիլները տապակի մեջ և 30 րոպեով դրեք 175 աստիճան տաքացված ջեռոցը։ Դրանից հետո արդեն կարմրած կարտոֆիլների վրա մնացած պանիրը լցրեք և կրկին 15 րոպեով դրեք 175 աստիճան տաքացված ջեռոցը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց