Ինչպես մոռանալ աչքերի տակի սև շրջանակների մասին

Աչքերը հոգու հայելին են, իսկ աչքերի տակի մաշկը՝ տարիքի հաշվիչը։ Կանանց մոտ այն շատ նուրբ է այդ հատվածում և մատնում է հոգնածությունն ու առողջական խնդիրները։

Իսկ թե ինչպես պայքարել աչքերի տակի սև շրջանների դեմ՝ պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Ոչինչ այնպես չի ծերացնում մաշկը, ինչպես ուլկտրամանուշակագույն ճառագայթները։ Դրանից պաշտպանվելու համար պետք է SPF-ֆիլտրերով քսուկներ օգտագործել՝ հատուկ աչքերի շրջանի համար, ինչպես նաև որակյալ արևապաշտպան ակնոցներ։

Ագրեսիվ լվացվելն ու անորակ կոսմետիկան. լվացվել պետք է հատուկ դեմքի համար նախատեսված օճառով կամ փրփուրով, իսկ շպարը պետք է հանել միցելյար ջրով։

Մշտական քնատությունը. դեմքի մաշկը վերականգնվում է միայն գիշերը։ Սա նաև մաշկի հանգստի և վերականգնման ժամանակահատվածն է, որը հնարավոր չէ փոխհատուցել ցերեկային քնով։

Աչքերը կկոցելու սովորությունը. Մենք կկոցում ենք աչքերը, երբ աչքերին ուժեղ լույս է ընկնում կամ, երբ վատ ենք տեսնում։ Առաջինդեպքում կօգնեն արևապաշտպան ակնոցները կամ լայնեզր գլխարկը, երկրորդ դեպքում՝ օպտիկական ակնոցը։

Էլեկտրոնային սարքերի էկրանների ճառագայթումը. շատերը օրեր են անցկացնում համակարգչի դիմաց կամ գլուխը հեռախոսի մեջ մտցրած։ Աչքերը հագնում են, իսկ դրանց շուրջ մաշկն առաջին հերթին է արձագանքում։ Անհրաժեշտ է մեկ ժամը մեկ գոնե տասը րոպեով ընդմիջում անել։

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել դեմքի մաշկի և հատկապես աչքերի շուրջ մաշկի արտաքին խնամքին։ Քնելուց առաջ աչքերի տակ հատուկ՝ աչքերի տակի սև շրջանակների դեմ նախատեսված կրեմ կամ յուղ օգտագործեք։

Կինեզոթեյփավորումը թույլ է տալիս թուլացնել աչքերի շուրջ մկանների սպազմերը։ Թեյփը, որը վաճառվում է դեղատներում և սպորտային խանութներում, փակցվում է խնդրահարույց հատվածում, մի քանի ժամ մնում է, հետո հանում եք։

Կանանց աչքերի տակ սև շրջանակներն առաջանում են նաև սխալ սնվելու արդյունքում։ Վիտամինների և հանքանյութերի պակասը անդրադառնում է մաշկի գույնի վրա դրա ամենազգայուն հատվածներում։ Խորհուրդ է տրվում ավելի շատ միրգ և բանջարեղեն օգտագործել, մուլտիվիտամինային կոմպլեքսներ ընդունել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. Ո՞ր բառը տեսաք առաջինը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում
Տարրական թեստ աշխարհագրությունից, որը քչերն են կարողանում անսխալ անցնել

Վերջին լուրեր

Ամենանվիրված և երջանիկ զույգի այսօրվա կյանքը. Կուրտ Ռասելը և Գոլդի Հոունը ոչ «Տախտակամածից այն կողմ»
Շպարվելու 8 խորհուրդ, որոնց հետևելով դուք մոդելի կնմանվեք
«Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելքի նշան չէ». 20 մտքեր այն մասին, որ չափազանց լուրջ ապրելը տխուր է
Հայաստանի եղանակի տեսությունը մոտակա օրերին
Փոքրիկ թեստ կանանց համար. ցանկից ընտրիր տղամարդուն և կարդա պատասխանը
Ջեյսոն Մոմոան հրաժեշտ է տվել մորուքին և նախկին կերպարին. և այդ ամենը միայն հանուն երեխաների և ապագայի
Սալմա Հայեքի ամուսինը 100 միլիոն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Թեթև զգեստներ և սպորտային կոշիկ. 2019 թվականի հիթը
Սամվել Կարապետյանի դուստրը ամուսնալուծությունից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել